f

Անկախ

Պատվաստվել թե՞ ոչ… այս է խնդիրը


Թերևս 2020 թ. երկրորդ կեսից սկսած աշխարհի թիվ մեկ հարցն է դարձել. Պատվաստվել աշխարհը իրար խառնած ԹԱԳԱվարակի դեմ, թե՞ ոչ: Այս ընթացքում հնչել են ամենատարբեր կարծիքներ, երբեմն հիմնավորված, երբեմն՝ ոչ այնքան, իսկ երբեմն էլ՝ ամբողջովին սյուռ: Բոլորը կհիշեն տարածված միֆը, իսկ ոմանք էլ դեռ հակված են դրան, որ պատվաստման միջոցով մարդկանց չիպավորում են:

 Ընդ որում, սա ամենազավեշտալի մեկնաբանությունը չէ հակակորոնավիրուսային պատվաստումների վերաբերյալ: Բայց ինչպես ասել է Լերմոնտովը. Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ:

Աշխարհում, և մասնավորապես Հայաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները ուսումնասիրելիս զավեշտի տեղ այլևս չի մնում: Ընդ որում, մահացողների մեջ մեծ թիվ են կազմում նրանք, որոնք առհասարակ հերքում են նման վիրուսի գոյությունը և այն անվանում 21-րդ դարի մեծ բլեֆ:

Ինչևէ, մի կողմ թողնելով վիրուսի ծագման աղբյուրը (ոմանք հակված են այն մտքին, որ վիրուսն արհեստականորեն է ստեղծվել՝ Չինաստանի լաբորատորիաներում), խոսենք թվերով:

Սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  247 666 դեպք, որոնցից  231 406-ն` առողջացած, 4979-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10111 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 600 933 թեստավորում:

Բացի կորոնավիրուսի հետևանքով մահվան ցուցանիշներից, Հայաստանում առանձին վարվում է վիճակագրություն այն դեպքերի համար, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1170 է:

Փաստացի 2020թ.-ից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով հիվանդ 6000-ից ավել մարդ:

Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 8-ի դրությամբ 194,902 պատվաստում է արվել, որից առաջին դեղաչափ` 132,529, երկրորդ` 62,373։ Ստացվում է, որ լրիվ պատվաստված է ՀՀ բնակչության միայն 2%-ը, իսկ գոնե մեկ դոզաչափով՝ 4.4%-ը։

Սեպտեմբերի 5-ի դրությամբ այս թիվը տարօրինակ դինամիկա է գրանցել: Ամբողջությամբ պատվաստված է բնակչության 3.64 %-ը, իսկ մեկ դոզաչափով՝ 2.94%-ը: Ստացվում է, որ պատվաստման տեմպերը նվազել են: Ինչով է դա պայմանավորված՝ դժվար է ասել:

Ենթադրվում է, որ հոկտեմբերի 1-ին ընդառաջ կրկին աճ կգրանցվի՝ պայմանավորված Առողջապահության նախարարության՝ պատվաստումների կամավոր-պարտադիր բնույթով: ԱՆ-ն ձեռնպահ է մնում խիստ կտրուկ քայլերից՝ պատվաստումը պարտադիր դարձնելու մոտեցումից, զգուշանալով հասարակության արձագանքից: Առանց այն էլ հասարակության շրջանում դժգոհություններն այնքան շատ և տարաբնույթ են, որ թվում է՝  ևս մի կայծ և նոր ձևավորված Կառավարությունը կկանգնի կոլափսի առջև: Բայց ասել, թե Կառավարության որդեգրած մեթոդը հիմնված է կամավորության սկզբունքի վրա, ևս սխալ է, հաշվի առնելով, որ չպատվաստվելու դեպքում աշխատողը պարտավոր է ամիսը 2 անգամ ներկայացնել կորոնա թեստի բացասական պատասխան: Առողջապահության նախարարը, որն ի դեպ մասնագիտությամբ իրավաբան է, անգամ նշում է, որ աշխատակցի՝ թեստավորման կամ պատվաստման հավաստագիր չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը նրա հետ:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքով որևէ կետ չկա այն մասին, թե տվյալ դեպքում ինչ հիմքով է գործատուն լուծելու աշխատանքային պայմանագիրը: Նախարարը, ամենայն հավանականությամբ բաց է թողել աշխատանքային իրավունքի դասերը, կամ առհասարակ իրավաբանությունից նույնքան հեռու է, որքան առողջապահությունից, եթե կարծում է, թե Կառավարության որոշումը ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան օրենքները:  

Ինչևէ, երբ ամսական 50-60 հազար դրամ ստացող ուսուցչուհուն ասում են, որ պատվաստումը կամավոր բնույթ ունի և նա կարող է պարզապես ամսական իր աշխատավարձի կեսը տրամադրել թեստավորմանը, դա ավելի շատ և ավելի շուտ նմանվում է պատվաստման պարտադրանքի:

Արդարության համար պետք է նշել, որ պատվաստումն ինքնին ճիշտ երևույթ է: Այն ժամանակակից բժշկության ամենամեծ ձեռքբերումներից է: Հենց պատվաստումների շնորհիվ է կիսով չափ կրճատել են երեխաների մահացության մակարդակը ՝ փրկելով միլիոնավոր կյանքեր: Բավական է միայն նշել, որ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են պոլիոմելիտը կամ կարմրուկը, կտրուկ նվազել են, հասնելով վարակման գրեթե 1 %-ի, բացառապես կոլեկտիվ իմունիտետի, որը ձեռք է բերվել պատվաստման արդյունքում:

Սակայն դեղերի բիզնեսն իր ծավալներով և շահութաբերությամբ աշխարհում երկրորդն է՝ թմրանյութերից հետո: Եվ հենց այդ բիզնեսն առաջ տանելու համար օգտագորվում են ԶԼՄ-ները: Չկա աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի որևէ ընկերություն, որը խիստ քննադատության, անգամ չափազանցված մեղադրանքների արժանացած չլինի՝ սկսած թրոմբի առաջացումից, վերջացրած անպտղությամբ:

Տեղեկատվական նման բացասական հոսքի պարագայում, բնական է, հասարակության լայն զանգվածների, անգամ բավական կիրթ շերտի մոտ, շատ հարցեր և չփարատված կասկածներ են առաջանում: Նման երևույթ նկատվում է ոչ միայն Հայաստանում, որտեղ շատերն իրոք հավատում են չիպավորմանը, այլ աշխարհի առաջադեմ երկրներում: Դրա վառ ապացույցն է հակապատվաստման բազմահազարանոց ցույցերը, որոնք տեղի են ունենում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հունաստանում, Գերմանիայում և այլն:

Եվ մարդկանց մեծ մասը նախընտրում է չպատվաստվել՝ կարծես սպասելով մի ունիվերսալ բուժող միջոցի, որը կընդունվի բոլորի կողմից: Դա, թերևս, միամտություն է, քանի որ ինչ նոր պատվաստանյութ էլ հայտնվի, այն անմիջապես քննադատության է արժանանալու մրցակից ընկերությունների կողմից:

Ուստի անհրաժեշտ է հսկայական բացատրական աշխատանք տանել հասարակության լայն շերտերի հետ, բացատրել հիվանդության էությունը, ներկայացնել թվեր (մասնավորապես, որ կորոնավիրուսից մահացության թվերը պարզապես անհամեմատելի են պատվաստման բացասական հետևանքների արդյունքում առաջացած մահերի թվի հետ), և միայն հետո անցնել հարկադրանքի մեթոդների:

Հայաստանում համավարակի դեմ պայքար չկա, կա այդ պայքարի իմիտացիան: Իշխանությունները այս հարցում էլ մատնված են բացարձակ անգործության: Հակահամաճարակային որևէ կանոն չի պահպանվում: Եվ ինչպես կարող է պահպանվել, եթե այն թողնված է բացառապես քաղաքացու բարեխղճության վրա: Մեկ-երկու օր ստուգայցեր Երևանի վարչական շրջանների խանութներում և հասարակական տրանսպորտում, տուգանքներ, և վերջ:

Կորոնավիրուսի շտամերը գնալով ավելի վտանգավոր են դառնում, տարածումն ավելի արագ, իսկ մահացության շեմը գնալով իջնում է: Սա պետք է լուրջ ազդակ լինի իշխանություններին՝ դադարեցնել ինքնահոսը և անցնել ի գործ: Իսկ աշխատանքի անհրաժեշտություն, հատկապես՝ բացատրական աշխատանքի, մեր հասարակությունում շատ կա:

նոր կորոնավիրուս պատվաստումներ խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին