f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛․ Ռուստամ Մուրադովի հայտարարությունները Բաքվում ծանր են տանում


Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի արդեն նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հնգամյա ժամկետի լրանալուց հետո կընդունվի հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում։ Գեներալ Մուրադովը նաեւ դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության աշխատանքը, ասելով․ «Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքը լիարժեք ընթանում է։ Կան, իհարկե, բարդ հարցեր, սակայն գործընթացը գնում է՝ մարդկանց վերադարձ, խնդիրների լուծում։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է։ ․․․ Տեղակայման առաջին հինգ տարին սահմանվում է երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնությամբ, հետագայում կընդունվի ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետի երկարաձգման որոշում»,- ասել է ռուս բարձրաստիճան զինվորականը։


Այս հայտարարությունները ադրբեջանական մամուլում հերթական հիստերիկ ջղաձգումներն են առաջացրել։ Մասնավորապես, ադրբեջանական մամուլում, ներառյալ նաեւ՝ ռուսալեզու ադրբեջանական մամուլում, հայտնվել են հոդվածներ, որոնցում հեղինակները փորձում են ամեն կերպ քննադատել գեներալ Մուրադովին, նսեմացնել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության նրա հրամանատարության ժամկետում ֆիքսված ձեռքբերումները։ Ուշագրավ է այն, որ ադրբեջանական մամուլի արձագանքներին նույնիսկ հպանցիկ ծանոթությունից իսկ տպավորություն է ստեղծվում, որ դրանք այսպես ասած՝ «մեկ կենտրոնի դիրիժորությամբ» են գրվել եւ հստակ հանդիսանում են իջեցված պատվերի իրականացում, եւ եթե նկատի ունենանք Ադրբեջանում մամուլի վիճակը, կարող ենք պնդել, հստակորեն, որ այդ պատվերը իջեցված է անմիջականորեն Ադրբեջանի քաղաքական կամ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, անմիջականորեն, կամ իրենց ենթակա՝ տարբեր էլիտային խմբերի միջոցով։

Նկատենք, որ վերջին շրջանում ադրբեջանական մամուլում նմանատիպ պետական քարոզչամեքենայի կողմից պատվիրված հակառուսական հոդվածների թիվը բավական շատացել է, եւ ուղիղ համեմատականությամբ նաեւ, որքան հակառուսական հոդվածների թիվն է ավելացել, այնքան էլ ավելացել է ադրբեջանա-թուրքական տանդեմին ձոնված դիֆերամբ հոդվածները, որոնցում առնվազն փորձ է արվում այդ տանդեմը ներկայացնել որպես լուրջ գեոքաղաքական միավոր։ Իսկ ընդհանուր առմամբ, Բաքվում հերթական անգամ հիստերիկ ջղաձգումների մեջ են հայտնվել հետեւյալի պառճառով․

• Գեներալ Ռուստամ Մուրադովը լավ հարաբերություններ է ունեցել, որպես Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար ԼՂ իշխանությունների հետ։

• Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի նշանակման մասին Ադրբեջանում իմացել են Հայաստանի ՊՆ տարածած ռելիզից եւ ոչ ամենեւին ՌԴ ՊՆ տարածած ռելիզից։ Բաքվում խանդով են վերաբերվել այս հանգամանքին, եւ փորձագիտական մակարդակում դժգոհում են, որ ըստ ամենայնի սպասել, որ ռուսական ռազմական նախարարությունը այս առնչությամբ ռելիզ կտարածի, անիմաստ է։

• Բաքվում փորձագիտական մակարդակով խանդով են վերաբերվել այն բանին, որ գեներալ Կոսոբոկովը իր առաքելությունը սկսում է նախ Երեւանում հայկական ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպումներից, այն դեպքում, երբ որեւէ կերպ չի հաղորդվել այն մասին, որ Կոսոբոկովը այցելել է Բաքու եւ հանդիպել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հետ։

• Բաքվի համար նաեւ անհասկանալի է, թե ինչու հենց գեներալ Կոսոբոկովն է նշանակվել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, այն դեպքում, որ նա ժամանակին ղեկավարել է Աբխազիայի ռուսական ռազմակայանը․ նշենք, որ պաշտոնական Բաքուն «Աբխազիան համարում է Վրաստանի մաս, որը անօրինական կերպով բռնազավթված է ռուսների կողմից» եւ ամեն առիթով աջակցություն է հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականությանը։

 

Ռուստամ Մուրադով Ադրբեջան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին