f

Անկախ

«Հայոց Երկիր» ռազմավարական ծրագիր․ ովքե՞ր և ինչպե՞ս պետք է այն իրականացնեն


Անկախ-ի զրուցակիցն է «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի աշխատանքային խմբի անդամ, տնտեսագետ Տիգրան Զարիկյանը։

-Պարոն Զարիկյան, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի նախաձեռնությամբ մշակվում է «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագիր, որի աշխատանքային խմբում ներգրավված եք նաև Դուք։ Ո՞րն է ծրագրի նպատակը, որքանո՞վ է այդ ծրագիրն այսօր արդիական ու հրատապ։

-Մենք արդեն 30 տարի է՝ ունենք անկախ պետություն և այս ընթացքում տարատեսակ խնդիրներ ենք ունեցել՝ սկսած պատերազմից, վերջացրած տնտեսական հարցերով, բայց երբևէ չենք ունեցել մեր ապագայի տեսլականը, թե մենք, իբրև պետություն ու ազգ, ո՞ւր ենք գնում։

Առաջին հայացքից այս պարզ, բայց իրականում խորքային այս հարցի քննարկումը մեր հասարակության, մեր պետության մեջ տեղի չի ունեցել։ Այն ծրագրերը, որ քննարկվել ու ներկայացվել են՝ կառավարությունների կողմից, թե այլ խմբերի, չեն ունեցել այն չափորոշիչները, որոնք անհրաժեշտ են պետության զարգացման ծրագրի համար։ Կարելի է բարի ցանկություններ գրել, նույնիսկ ամպագոռոգոռ նպատակներ շարադրել, բայց դա դեռ ծրագիր չէ։ Նման համապարփակ ծրագիր մշակելու խնդիրը հենց այստեղից է ծագել։ Եվ մեկ տարի առաջ Հարություն Մեսրոբյանի նախաձեռնությամբ ստեղծվեց աշխատանքային խումբը, որը սկսեց ծրագրի մշակման աշխատանքները։ Կարելի է ասել, որ այն արդեն մոտ 80 տոկոսով պատրաստ է։

Ցավալի մի փաստ պետք է նշեմ․ մեզ մոտ պայքարը միշտ ուղղված է մեկս մյուսի դեմ, այսինքն ընդդեմի տրամաբանությունն է գործում։ Մի պետություն և ազգ, որն ուզում է ապագա կառուցել, պետք է ի վերջո սկսի առաջնորդվել հանունով։ Իսկ առանց ծրագրի որևէ լուրջ քայլ չի կարող անել։ Ընդհանրապես, եթե որևէ պետություն չունի ծրագիր, ապա սկսում է գործել իրավիճակային եղանակով։ Իսկ եթե իրավիճակային կառավարում է գնում, ապա ցանկացած պաշտոնյա մտնելու է իր աշխատասենյակ, և նրա գլխին թափվելու են օրվա խնդիրները։ Դրա համար մինչև պետական պաշտոնի անցնելը մարդը պետք է նախևառաջ մի շարք փուլերով անցնի, հասկանա, թե ինչ բան է պետությունը, արդյո՞ք ինքը պատրաստ է պետության զարգացման ծրագրի շրջանակներում աշխատել և մի շարք կոշտ չափանիշների բավարարելուց հետո միայն ստանձնել պետական ծառայության պատասխանատվություն։

-Որո՞նք են Ձեր կողմից մշակվող ծրագրի ամենակարևոր ու առանցքային կետերը։ Ի՞նչ սկզբունքների վրա է այն հիմնված։

-Ծրագիրը մի կարևոր հարցի պատասխան պիտի տա՝ ինչպիսի՞ պետություն ենք ուզում կառուցել։ Եվ այդ հիմնարար դրույթները պետք է լինեն ծրագրի սկզբում։ Այդ հատվածն արդեն մշակված է, դա խորքային ձևով պարունակում է մեր ազգի երազանքները, իղձերն ու պատմական նպատակները։

Դրանից հետո գալիս են այն ոլորտները, որոնց զարգանալու դեպքում պետությունը ամբողջապես կսկսի զարգանալ։ Ամեն մի ոլորտ առանձին-առանձին բացվում է։ Յուրաքանչյուրի համար, լինի դա Բանակ, պետական կառավարման համակարգ, թե տնտեսական բլոկ, մշակված է զարգացման հստակ մոդել։ Համաշխարհային փորձը վերլուծելով՝ պետք է հասկանանք, մեզ մոտ դա կարո՞ղ է աշխատել, թե՞ ոչ։ Պետք է մեր ազգի և տվյալ ազգի պատմական զուգահեռները գտնել, հասկանալ՝ ի՞նչ պայմաններում է դա իրենց մոտ հաջողվել, և մեր պայմաններն ինչո՞վ են տարբեր կամ նման։ Եվ ի վերջո ցանկացած մոդել պետք է տեղայնացվի։ Ընդանրապես մեր սկզբունքներից մեկն այն է, որ ծրագրում պետք է հաշվի առնել մեր պատմականորեն ձևավորված առանձնահատկությունները։

Վերջում արդեն գալիս են ծրագրի իրագործման մեխանիզմները, և պարզ է դառնում, թե վերևում նկարագրվածն ի վերջո ինչպես է հնարավոր իրագործել։

Երկրորդ փուլում այս ամենը բնականաբար պետք է շաղախվի փորձագիտական խմորի մեջ, և փորձագետների հավաքագրման գործընթացն արդեն սկսվել է։ Ծրագիրը պետք է հնարավորինս  մոտեցնենք իրականությանը, որ 100 տոկոսով այն դառնա իրականանալի, և առաջին հերթին իրականացնող խումբը պիտի տեսնի դրա իրականացման ճանապարհները։ Քանի որ նպատակները բավականին հեռուն գնացող են, իրագործման մեխանիզմների մասը շատ կարևոր է, որպեսզի այն  զուտ ցակությունների ոլորտում չմնա։

-Այսօրվա իրականությունը, այն, ինչ կատարվեց ու կատարվում է Հայաստանում, արդյո՞ք վկայում են այն մասին, որ Ձեր մշակած ծրագիրը կարող է կյանքի կոչվել, և հնարավոր է մեր երկիրն այս աղետալի իրավիճակից դուրս բերել՝ դնելով զարգացման հունի վրա։

-Այսօրվա իրականությունից դատելով՝ առաջին հայացքից ուզում եմ ասել՝ ո՛չ։ Սակայն ես վստահ եմ, որ մեր ժողովուրդն ունի այդ պոտենցիալը, որը դարերի խորքից է գալիս։ Ցավոք, այդ պոտենցիալը երբեք չի օգտագործվել ի նպաստ մեր պետության, այլ ուղղվել է այլ երկրների զարգացմանը։ Իսկ մեր 30 տարվա անկախության պատմությունը ցույց է տալիս, որ կառավարման և պետական մտածողության իմաստով մենք լուրջ խնդիր ունենք, բայց նորից եմ կրկնում՝ մենք ունենք նաև զարգանալու և հզորանալու լուրջ պոտեցիալ, և այդ պոտենցիալը պետք է համախմբել մեր երկրի ապագայի կառուցման Ծրագրի շուրջ։

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս իշխանությունը կհետաքրքրվի ձեր ծրագրով և պատրաստակամություն կհայտնի իրագործել այն։

-Ես երբեմն ֆանտաստ կինոներ նայում եմ, բայց ֆանտաստիկային, այն էլ այդ կարգի, չեմ հավատում։ Այս իշխանությունն ու այս ծրագիրը իրար հետ որևէ կապ, որևէ խաչում չունեն։ Հետևապես խոսել այս իշխանության օրոք դրա իրագործման մասին ուղղակի անիմաստ է։

-Այդ դեպքում ինչպե՞ս է այն իրագործվելու։

-Փորձագիտական զննման փուլից հետո գալու է այն փուլը, երբ պետք է մոբիլիզացնել կառավարման ունակ նվիրյալներին, որոնք այս ծրագիրն իրականություն կդարձեն։ Թե ինչ մեխանիզմներով, ինչ ձևով, կամ թե այդ պահին ինչ իրավիճակում կլինի Հայաստանը, այս պահին դա չի քննարկվում։ Սա փոստով կառավարություններին ուղարկելու ծրագիր չէ։ Կգա ժամանակը և կերևա, թե ովքեր ոի ինչպես են այն իրականացնելու։ 

- Հնարավո՞ր է, արդյոք, այս ծրագրի շուրջ համախմբումը վերափոխվի քաղաքական գործընթացի և ի վերջո՝ պայքարի։  Ամեն դեպքում ծրագրի իրագործումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ունես իշխանություն։

-Այն, ինչ հիմա մենք անում ենք, քաղաքականության հետ որևէ կապ չունի, սա  հերթական ընտրություններին մասնակցելու ակցիա չէ։ Քաղաքական գործիչների ուշքն ու միտքն է միայն դեպի նոր ընտրություններ և նոր պաշտոններ, ինչպես ցույց տվեցին վերջին ընտրությունները։ Իսկ մենք քաղաքական գործիչներ չենք, և մեր նպատակն է երկրի հզորացումը՝ այդ ծրագրի մշակման ու դրա շուրջ պետական մտածողություն ու փորձառություն ունեցող գործիչների համախմբման միջոցով։ Նվիրյալներից բացի այդ մարդիկ պետք է լինեն նաև պրոֆեսիոնալներ։ Մի քանի խումբ չափորոշիչներ են սահմանված այս ծրագրի իրագործման պատախանատուների համար։ Նրանք պետք է լինեն բարոյական, ազգային, պրոֆեսիոնալ և ի վերջո՝ կամային բարձր հատկանիշներով օժտված, որովհետև նման ծրագիր իրագործելու համար նախևառաջ մեծ կամք է պետք։

Ընդհանրապես, մենք պետք է այնքան սուբյեկտայնություն ունենանք, որ մեծ նպատակներ մեր առջև դնենք, պետք է այնքան խելք ունենանք, որ այդ նպատակներին հասնելու ծրագրեր մշակենք և պետք է այնքան կամք ունենանք, որ դրանք իրագործենք։

-Պարոն Զարիկյան, ևս մեկ հարց՝ ծրագրից դուրս։ Խայտառակ պարտությունից և կապիտուլյացիայից հետո ինչպե՞ս կարողացավ այս իշխանությունը խուսափել պատասխանատվությունից, դեռ մի բան էլ վերընտրվել։ Սա աննախադեպ իրավիճակ է առհասարակ աշխարհում։ Ձեր կարծիքով ինչո՞ւ դա տեղի ունեցավ։

-Դա բացառապես հնարավոր եղավ մեր հավաքական դեգրադացման պատճառով։ Ի դեպ, այն, ինչ որ մենք հիմա կոչում ենք դեգրադացիա, մեր ազգի բավականին լայն հատվածի համար շատ կոմֆորտ և նորմալ վիճակ է։

Եթե մենք տարրական անվտանգությանից դուրս գտնվող իրավիճակում ընտրությունների գնացինք, և ողջ քաղաքական դաշտը մտավ այդ կործանարար պրոցեսի մեջ, ապա ակնհայտ է, որ մենք ունենք պետական մտածողության խնդիր, իսկ դա նշանակում է, որ մենք արագ տեմպերով գնում ենք դեպի ինքնաոչնչացում։

Ի դեպ, ես մեղադրում եմ բոլորիս՝ հավաքական իմաստով։ Ցավոք, քչերն են ընդունում, որ մեր խնդիրների թիվ մեկ մեղավորը մենք ենք և ոչ թե ռուսը, թուրքը կամ մեկ ուրիշը։ Եվ դա միայն այսօր չէ, դա արդեն պատմականորեն ձևավորված խնդիր է։

Առաջին Հանրապետության ժամանակ և հիմա՝ 3-րդ Հանրապետության ժամանակ, որտեղ մենք ենք տնօրինում մեր ճակատագիրը, բազմաթիվ միանման ճակատագրական սխալներ ենք թույլ տվել։ Եվ դա բացառապես մեր սխալներն են եղել։ Թարմ օրինակ՝ 2018-ին շատերիս մասակցությամբ և շատերիս թույլտվությամբ տեղի ունեցավ այն, ինչը նպաստեց այսօրվա ողբերգությանը։ Հիմա էլ նույն ձևով՝ շատերիս մասնակցությամբ և շատերիս թույլտվությամբ տեղի կունենա «գունագեղ տոնակատարություն» Հանրապետության հրապարակում՝ նվիրված զոհերի հիշատակին․․․

Տիգրան Զարիկյան Հայոց Երկիր ռազմավարական ծրագիր Հարություն Մեսրոբյան խմբագրի ընտրանի հարցազրույց

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին