f

Անկախ

Էս պատերազմում 95% զոհվել են խիզախները, լիդերները, մարդու ազնվական տեսակը


Օրեր առաջ Հաջիկյան Էրիկի ու Յակովլև Դավիթի մայրիկների՝ տիկին Lilitի ու տիկին Sofiի հետ ծանոթացա։ Երկար զրուցեցինք, երկար պատմեցին ու հիշեցին տղերքի ծառայությունից դրվագներ, պատմեցին թե ինչպես ու ինչ հանգամանքներում են զոհվել տղերքը...։

Ես ամեն մի նման ծանոթությունից հետո, երբ անձամբ եմ շփվում զոհված տղերքի ծնողների հետ, ավելի ու ավելի եմ համոզվում, որ էս պատերազմում 95% զոհվել են խիզախները, լիդերները, մարդու ազնվական տեսակը:

Չնայած 2 տղաների պատմություններն էլ ձեզ ներկայացրել եմ, բայց նրանց զոհվելու ընդամենը 2 դրվագ պատմեմ ու ամեն ինչ պարզ կլինի։

Հաջիկյան Էրիկը տանկիստ էր։ Նահանջ հրաման ստանալուց հետո վերադառնալիս են լինում զորամաս։ Էրիկի տանկը գնալիս է լինում առջևից, երբ նկատում է, որ ճանապարհին՝ Իշխանաձորի մոտ, մեր զոհված տղաների մարմիններն են ընկած։ Կանգնեցնում է շարասյունը, իջնում ու մյուս զինվորների հետ ճանապարհի մեջտեղից հեռացնում են տղերքի մասունքները, որպեսզի տանկով չանցնեն վրայով... Կարճ ժամանակ անց, երբ արդեն պատրաստվում են հեռանալ ու ճանապարհը բաց է լինում, անօդաչուն հարվածում է հենց առաջին տանկին։ Էրիկը զոհվում է տեղում... Եթե չկանգներ, եթե տանկը քշեր ու տղերքին մարմինների վրայով անցներ, նա գուցե այսօր ողջ լիներ։ Բայց չարեց այդպես, որովհետև իր տեսակն էր այդպիսին։ Զոհվեց՝ չդավաճանելով իր սկզբունքներին, իր մարդ տեսակին։

Իսկ Դավիթը САУ-ի (Հրետանային ինքնագնաց կայանքի) հրամանատար էր։ Իր անձնակազմից միայն ինքն է զոհվել։ Երբ Մարտունիի 2-ի աջ ֆլանգը բաց է եղել ու էդ կողմից դեպի Հադրութ արդեն ճեղքումներ են եղել, Իվանյանից 4 САУ-ի լավ հաշվարկ են կանչել Սերգեյ Շաքարյանի ու ՊԲ հրամանատար Արտակ Սարգսյանի գործողությանն աջակցելու։ Դավիթը ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայրի ֆակուլետի ուսանող էր ու փայլուն մաթեմատիկակակն գիտելիքներ ուներ։ Ու որպես լավ հաշվարկ անող նա ինքնակամ ներգրավվում է այդ հատուկ խմբի մեջ։ Նրան բազմիցս ասել են՝ «մի գնա, դու ստեղ էլ ես պետք», ինչին պատասխանել է, որ լավ հաշվարկ անողի կարիք ունեն ու վստահաբար ինքն այնտեղ շատ ավելի մեծ օգուտ կարող է տալ։ Հոկտեմբերի 26-ին թշնամու կործանիչը ռմբակոծում է հրամանատարական կետը։ Սերգեյ Շաքարյանի ու ՊԲ հրամանատար Արտակ Սարգսյանի հետ միասին զոհվում է նաև Դավիթը...

Ու այսպիսի օրինակները բազմաթիվ են։ Էս տղերքը զոհվեցին՝ հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին, իրենց լավագույն տեսակին, ու հենց դրանով էլ անմահացան, հենց դրանով էլ մենք այսօր նրանց հիշում ենք։ Նրանք չփախան ու չդավաճանեցին, մնացին ու կռվեցին մինչև վերջին շունչը։ Էս տեսակը մեր վաղվա օրվա ապագան կերտողներին էին։ Բաց մնաց իրանց տեղը։

Հիմա շատերը դեռ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, բայց մենք հետո ենք գիտակցելու, թե ում ենք կորցրել, թե ինչ ոսկե սերունդ ենք թողել մարտի դաշտում...

Հաջիկյան Էրիկի ու Յակովլև Դավիթի մայրիկներ 44-օրյա պատերազմ Արամ Գևորգյան ՖԲ Գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին