f

Անկախ

Ադրբեջանական «մասկիրովկա»՝ վրացի ձեռնարկատիրոջ հետևում. ո՞վ է մտնելու հայկական շուկա


Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կասկածներ ունի, որ վառելիքի շուկայում օտարերկրյա խոշոր ներդրումային ծրագրի հետևում ադրբեջանական ընկերություն է թաքնված։

Հայ հասարակությունը պետք է շատ ուշադիր լինի՝ օտարերկրյա ներդրումների և հատկապես ներդրողների հետևում քողարկված հնարավոր ադրբեջանական կապիտալի մուտքը Հայաստան կանխելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով ներդրումների մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը։

«Քաղաքական կուսակցությունները, պետական մարմինները և քաղաքացիական հանրույթը պետք է միշտ կասկածամիտ վերաբերվեն նման թեմաներին և միշտ ստուգեն, միշտ հասկանան, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց նա։

Վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարը խոսել էր 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր մասին, որով նախատեսվում է Հայաստանում բենզալցակայանների նոր ցանց ստեղծել։ 

Մամուլը գրում է, որ ներդրողը, որի մասին խոսել է նախարարը, վրացի ձեռնարկատեր Դավիթ Յակոբաշվիլին է։

Միքայելյանը հիմնավոր կասկածներ ունի, որ այդ ներդրողի հետևում ադրբեջանական հայտնի ընկերությունն է կանգնած, որը Վրաստանի միջոցով մուտք է գործելու Հայաստան, ավելին` դառնալու է վառելիքի շուկայում խոշորագույն խաղացողներից մեկը։ Տնտեսագետը տարակուսում է` եթե հայաստանյան վառելիքի շուկան այդքան գրավիչ էր, ինչու օտարերկրյա ներդրողներն ավելի վաղ չէին հետաքրքրվում դրանով։

«Մեզ մոտ շուկան չի աճում, ավելի շատ նվազում է որոշ պատճառներից ելնելով, և հարց է ծագում, թե ինչու են ներդրողները հետաքրքրված հայկական շուկայով։  Շատ հիմնավոր կասկած կարող է լինել, որ դա ադրբեջանական ձեռնարկություն է կամ ադրբեջանական ձեռնարկության «մասկիրովկա» է տեղի ունենում վրացի տնտեսվարողի կողմից»,- նշեց Միքայելյանը։

Նրա կարծիքով` մի կողմից հայտնի չէ, թե ով է իրական ներդրողը, մյուս կողմից` նեգրավվելով օտարերկրյա խաղացողի՝ պետությունը դուրս է մղում տեղական փոքր տնտեսվարողներին երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող վառելիքի շուկայից։ 

 

Հրանտ Միքայելյան վառելիք Ադրբեջան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին