f

Անկախ

Մի ուրախ-տխուր օր  գրականության և արվեստի թանգարանում


Օրերս նշանակալի իրադարձություն էր Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Սեպտեմբերի 8-ին բացվեց արձակագիր, խմբագիր, հրապարակախոս Սիրան Սեզայի արխիվը (հեռավոր Նահանգներից Հայաստան էին բերել որդին ու հարսը` Վահագն և Անի Քյուփելյանները բանասեր, ընտանիքի բարեկամ Նազելի Գոճայանի ուղեկցությամբ) և ի պահ տրվեց  թանգարանին:

Բացվեց ստորոգյալից առաջ մեքենայորեն գրեցի հանդիսավոր պարագան ու անմիջապես ջնջեցի, քանի որ հանդիսավոր չէր, ավելի ճիշտ՝ անաղմուկ: Թանգարանի գլխավոր գործառույթներից մեկը՝ համալրումը նոր արժեքավոր ֆոնդով, սովորաբար հանդիսավոր է լինում, դահլիճը՝ լեցուն գրասեր ու արվեստասեր հասարակությամբ, վերադաս գերատեսչությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներով: Հիմա ներկաները հազիվ զբաղեցնում էին աթոռների առաջին շարքը, որևէ պաշտոնյա չկար, իսկ լրատվամիջոցներից ներկա էր միայն «Անկախը»: Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը վրդովված էր, քանի որ հրավիրել էր նաև «Իրավունք» թերթին, բայց վերջին պահին լրագրողը զանգահարել էր ու հայտնել, որ իրեն ուրիշ տեղ են ուղարկում ուրիշ իրադարձություն լուսաբանելու համար: Փորձեցի արդարացնել անծանոթ գործընկերոջս, թե նա մեղք չունի, պարտավոր է կատարել խմբագրության հանձնարարությունը: Չստացվեց: «Չեմ հասկանում, ո՞ւր են ուղարկել, որ ավելի կարևոր էր, քան այս իրադարձությունը»,- ինձ նայելով մի քանի անգամ կրկնեց պրն. Վարդանյանը:

Ինչևէ, արարողությունը հանդիսավոր չէր ու սակավամարդ: Բայց ամեն ինչ իր հակառակ երեսն ունի. վաղուց այսքան անկեղծ ու ցուցադրականությունից զերծ, այսքան ուրախ ու միաժամանակ տխուր միջավայրում չէի եղել, Բակունցի ասած՝ մի պայծառ տխրություն էր իջել այս արարողության ընթացքում, որ հակասական մտորումներով ու խառը զգացումներով էր համակում: Աչքիս առաջ մարդիկ էին, որոնք գիտակցում էին՝ ուրախալի իրողության մաս են կազմում, պետք է ուրախանալ, բայց լիարժեք ուրախություն արտահայտել այնքան էլ չէր ստացվում: Այսպիսին է ահա մեր այսօրվա իրականությունը: Եվ փաստորեն Սիրան Սեզան իր երկրային կյանքի վերջին հանգրվանը գտավ հայրենիքում այսքան դժվարին, հակասական ժամանակներում:

Բոլոր բանախոսները, և՛ թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, և՛ գրականագետ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, և՛ պատմաբան Գևորգ Յազիչյանը, և՛ հոգեբան Սիլվա Գարայանն ու Թեքեյան մշակութային միության Լոս Անջելեսի մասնաճյուղի վարչության անդամ Նազելի Գոճայանը խոսում էին Սիրան Սեզայի ժառանգության ու տվյալ արխիվի գիտական արժեքի մասին ըստ էության ու զուսպ գոհունակությամբ, հույս հայտնելով, որ բուն հայրենիքում գրեթե անհայտ այս հեղինակի անտիպ նյութերի ուսումնասիրությունը ոչ միայն նոր բացահայտումների հնարավորություն կտա մասնագետներին, այլև նրա գրական ժառանգությունը կդառնա  հայաստանյան գրասեր լայն հասարակայնության սեփականությունը: Նրանք նշում էին նաև, որ անցյալ տարի էլ Բեյրութից այս թանգարան է բերվել Սեզայի եղբոր՝ բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի արխիվը, և բավականություն էին ստանում այն մտքից, որ քույր ու եղբայր, ահա, մի հարկի տակ հավետ միավորվել են:

Միակ մարդը, որ չկարողացավ խոսել, այս իրադարձության «մեղավորն» էր՝ Սիրան Սեզայի որդին՝ Վահանգն Քյուփելյանը, որ տասնամյակներ շարունակ փայփայել է մոր անտիպ ժառանգությունը, մի մասը իր միջոցներով  հրատարակել (բոլորովին վերջերս նրա հովանավորությամբ լույս տեսան Սեզայի «Գիրք ծննդոց» և «Խորտակված կյանքեր» անտիպ վեպերը Մինաս Գոճայանի խմբագրությամբ) և ողջ արխիվը՝ այդ ծանր բեռը, բերել հասցրել էր Երևան: Հուզվեց, և որպեսզի մարդիկ չտեսնեն խեղդող արցունքները, ձեռքը թափ տվեց ու վերադարձավ իր տեղը: Թե ինչով էր պայմանավորված նրա հուզմունքը, ինչ տագնապներ էին պատել նրան, կարելի է միայն ենթադրություններ անել:

Հավելեմ, որ սփյուքահայ իրականությունում, բացի Սիրան Սեզայի (Սիրանույշ Զարիֆյան) գրական ժառանգությունից՝ վեպերից ու պատմվածքներից,  բարձր են գնահատվում նրա խմբագրած «Երիտասարդ հայուհի» հանդեսը, որը 15 տարի նա հրատարակել է սեփական միջոցներով, և նամականին:

Հայ կանանց մամուլի պատմության մեջ իրավացիորեն  չգերազանցված է համարվում Հայկանուշ Մառքը իր «Ծաղիկ» և «Հայ կին» հանդեսներով: Սեզայի կրտսեր գրչակիցներից բանիմաց մատենագետ Ժիրայր Դանիելյանը Մառքի հետ համեմատելու արժանի է համարել միայն Սեզային՝ համոզմունք հայտնելով, որ չկա երրորդը, որ հնարավոր լինի զուգորդել այս երկուսին: Այնպես որ Սեզայի արխիվի «հայրենադարձության» շնորհիվ հետաքրքիր արկածներ ու բացահայտումներ են սպասում ոչ միայն գրականագետներին, այլև անցյալի հայ կանանց հասարակական գործունեության ու կանանց (կնոջական, ինչպես ասում են արևմտահայերը) մամուլի պատմությամբ զբաղվող մասնագետներին:

Ինչ վերաբերում է նամականիին, ապա հայտնի է, որ Սեզան տևական  նամակագրական կապ է ունեցել  բազմաթիվ հայ նշանավոր մտավորականների ու գործիչների հետ, ուստի նրանց նամակների մեկտեղումն ու հրատարակումը կարող է շատ գաղտնիքների վրա լույս սփռել և շատ բացահայտումների առիթ ու հիմք դառնալ, և արդեն խմբագրական մարմին  է ստեղծվել (Վահագն Քյուփելյան, տեր և տիկին Գոճայաններ), որոնք ուղերձ են հրապարակել՝ կոչ անելով բոլորին, ովքեր իրենց գզրոցներում Սեզայի ձեռքով գրված նամակներ ունեն, պատճենները տրամադրեն իրենց:

Ասում են՝ Սեզան տաղանդավոր, հասուն, լայնախող մտավորական ու ազգային գործիչ լինելով հանդերձ՝ խառնվածքով ըմբոստ է եղել, հախուռն, ուղղամիտ, խոսքն ուղիղ ճակատին ասող, գործունյա ու խանդավառող. «Միջին ճամփաները, միջին զգացումները, գաղջ հոգեվիճակները իրենը չէին։ Պիտի սիրեր կամ պիտի ատեր, և սերն ու ատելությունը հավասարապես անկեղծ էին» (Անդրանիկ Ծառուկյան): Կամ. «Անոր կյանքը ճամփորդություն մըն էր ոչ թե մայթին վրայեն, այլ ճամփուն ճիշտ մեջտեղեն՝ առանց խուսափելու աջեն կամ ձախեն գալիք հարվածներեն» (Շահանդուխտ):

Էհ, հիմա Սեզայի ըմբոստ ոգին թևածում է նաև կրավորականության ու թուլակամության ճահճի մեջ թաղված Երևանի վրա, որտեղ շիտակության, համարձակության և վճռականության խիստ կարիք կա, թթվածնի չափ անհրաժեշտ:  

 

մշակույթ Սիրան Սեզա Գրականության և արվեստի թանգարան խմբագրի ընտրանի

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
Ավելին
Ավելին