f

Անկախ

Նարեկ Մեսրոպյանն արցախցի էր, բուժծառայության մայոր, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր


Նարեկ Մեսրոպյանն արցախցի էր, բուժծառայության մայոր, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր: Փոքրուց փայլում էր բոլոր բնագավառներում՝ դպրոցական օլիմպիադաներում, արվեստի ոլորտում... երգում էր, պրոֆեսիոնալ դաշնակահար էր, դերասան, սակայն, ի վերջո կանգ առավ կյանքեր փրկելու առաքելության վրա։

Նարեկն ակտիվ մասնակցություն էր ունեցել նաև Ապրիլյան պատերազմին։ Այդ պատերազմում 70-ից ավել վիրավորների դուրս բերելով մարտի դաշտից և փրկելով նրանց կյանքերը՝ պարգևատրվել էր «Արիության» մեդալով։ Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխն էր պատմում, թե ինչպես էր Ապրիլյանի ժամանակ հրետակոծության տակ Նարեկը շտապում վիրավորներին դուրս բերելու մարտի դաշտի, որպեսզի կրճատի անդամահատության անհրաժեշտությունը։

Սպիտակ բանակի մարտիկն այս պատերազմին էլ մեկնեց հայրենի Արցախի պաշտպաններին փրկելու։ Բայց ավաղ, հոկտեմբերի 11-ին, վիրավոր զինվորներին օգնության շտապելիս ծանր վիրավորում է ստանում Նարեկն ու տեղափոխվում Երևան:

Մեկ շաբաթ պայքարում էր կյանքի համար: Աչքերը բացելուն պես առաջին հարցը, որ տվեց, հարցրել էր. «Պատերազմն ավարտվե՞լ ա».,-հարազատներն ասել էին այո, ամեն ինչ վերջացել է, ամեն ինչ լավ է, բայց ցավոք բժշկությունն անզոր էր. հարյուրավոր կյանքեր փրկած բժշկի կյանքը փրկել չհաջողվեց: Հոկտեմբերի 19-ին Նարեկն անմահացավ...

Երեկ Նարեկի հուշ-ցերեկույթն ու ծննդյան օրն էր։ Նա կդառնար 32 տարեկան։ Առաջին անգամ հարազատներն առանց նրա էին նշում նրա տարեդարձը:

Ընդհանուր առմամբ այս վերջին պատերազմում իր մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել է 15 բժիշկ։

Հավերժ փառք ձեզ, սպիտակ բանակի քաջ զինվորներ։

Նարեկ Մեսրոպյան 44-օրյա պատերազմ Արամ Գևորգյան ՖԲ Գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին