f

Անկախ

Հասարակությունը կալկուլյատոր չէ. Վահե Հովհաննիսյան


680 հազարանոց «հայկական բանակի» հարձակմանը Հայաստանը դիմադրում է մեծ դժվարությամբ։ Բազմաթիվ արշավանքներ, ցեղասպանություն, 37 թիվ և երկու համաշխարհային պատերազմ տեսած Հայաստանը այս անգամ թերևս ամենամոտն է փլուզմանը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք կորցնում ենք թե՛ պետությունը, թե՛ հայրենիքը։

«Երկրորդ բանակը», որն արնաքամ է անում պետությունը, արտագաղթի բանակն է։ Բոլորիս շենքերի թեման` ամիսը մեկ-երկու ընտանիք գնում է, բոլորիս դպրոցական երեխաների լուրը՝ այս կամ այն դասարանցին ընտանիքով գնաց, և այլն։

«Երրորդ բանակը» անտարբերների ամենամեծ միավորումն է։ Այս մարդկանց շատ քիչ բան է հետաքրքրում, հիմնականում` սեփական բարեկեցությունն ու սեփական ստվերը։ Հայաստանը` որպես պետություն, նրանց աշխարհընկալումից դուրս է։

«Դիմադրության բանակը» ՄՈԲ-ի պես մի բան է՝ անկազմակերպ, առանց կոորդինացիայի, առանց ռեսուրսային ապահովման (մոտավորապես՝ առանց զրահաբաճկոն ու սաղավարտ), շարքերում` անառողջ մթնոլորտ։ Ընդհանրապես չեն հասկացվում դիմադրության հասցեն, ծրագիրը, կառավարման կենտրոնը։

Նման պայմաններում հասարակությունը սրընթաց կազմալուծվելու է, բացելու է բոլոր դռները արտաքին թշնամու առաջ, իսկ երկրում գնալու է ռադիկալ տրամադրությունների խմորում, մեծանալու է ռադիկալ  պատկերացումներով ու ոճով խմբերի դերակատարումը։ Սա՞ ենք ուզում։ Ոչ մի նորմալ մարդ սա չի կարող ուզել։

Կարծում եմ` Հայաստանում պառակտման, հասարակության բաժանման կարմիր գծին ենք։ Շատ բաների վերանայման անհրաժեշտություն կա։ Մենք պետք է փորձենք իրար լսել։

Որպես մասնավոր դեպք. չի՛ կարելի ամեն հարց դարձնել խորը կոնֆլիկտի ու բարիկադավորման առարկա։ Վերցնենք սեպտեմբերի 21-ին նախատեսված «գունագեղ» միջոցառումը։ Բնականաբար, կարող են լինել կողմ և դեմ կարծիքներ, բայց մեր խնդիրը չպետք է լինի այդ կարծիքների տերերին իրար դեմ հանելը։ Քաղաքակիրթ աշխարհում կա հստակ օրենք. եթե մի բան բերելու է հասարակության պառակտմանը, եթե վիրավորելու է հասարակության մի հատվածին, եթե ցավ է պատճառելու շատերին, ուրեմն պետք է չարվի։ Հասարակությունը կալկուլյատոր չէ, որ ասես` 680 հազարը մեծ է 400-ից։ Այդպես մտածելու դեպքում մի օր ո՛չ նա կմնա, ոչ՝ մյուսը»։

Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին