f

Անկախ

Այս իշխանությունը վարում է Արցախից ձեռքերը լվալու քաղաքականություն. Աղվան Վարդանյան


Երբ դեռ քննարկում էր ԱԺ-ում Արցախի հարցերով առանձին հանձնաժողով ստեղծելու հարցը, ՔՊ-ական պատգամավորներից առաջարկություն եղավ, որ միգուցե պետք չէ առանձին հանձնաժողով ստեղծել, այլ վերանվանել  արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, բայց ինչպես սովորաբար լինում է այս իշխանության դեխպքում, խոսքը գործից տարբերվում է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով, նրան, որ ԱԺ-ում իշխող մեծամասնությունը հրաժարվեց արտաքին հարցերի հանձնաժողովը վերանվանել՝ ներառելով Արցախ անվանումը:

«Այս իշխանությունը քայլ առ քայլ փորձում է ձերբազատվել Արցախի հիմնահարցից, զիջում է Արցախի հարցում: Այն պատերազմը, որ բերեց այս իշխանությունը, այն խայտառակ պարտությունը, իրենց գործունեության առանցքային հարցերից մեկը եղել է սա: Ես ենթադրում էի, որ գոնե կառուցողական աշխատանքի իրենց կոչերը, գոնե մի քիչ նրանց մեջ մի բան կշարժվեր, եւ գոնե այս նվազագույնը կանեին, որ մեսիջ կհղեինք թե մեր թշնամիներին, թե բարեկամներին, որ Արցախի հարցը մեզ համար վերջացած չէ, բայց ցավոք այս մեծամասնությունն առաջնորդվում է մեկ անձի քմահաճույքներով: Այս քվեարկությունը ցույց տվեց, որ գոնե այս փուլում այլ բան իրենցից ակնկալելն իրատեսական չէ: Այս իշխանության քաղաքականությունը փաստորեն Արցախից ձեռքերը լվալու քաղաքականություն է»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով նրան, որ Սյունիքի Որոտան համայնքի մոտ ադրբեջանցիները կանգեցնում են իրանական բեռնատարները եւ փող գանձում, Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք առաջարկել են հատուկ այս թեմայով քննարկում կազմակերպել. «Որովհետեւ մենք ամեն օր ականատես ենք լինում Ադրբեջանի հերթական սադրանքին, հերթական ներխուժմանը ՀՀ ինքնիշխան տարածք: Այս իշխանությունն ի վիճակի չէ դիմադրության: Եթե քննարկումը կարողանանք կազմակերպել, այնտեղ ավելի բաց խոսակցություն կլինի, բայց ընդհանրապես, ընդդիմության խնդիրը պետք է լինի օր առաջ այս իշխանությանը հեռացնելը: գործիքակազմի, քննարկումների շուրջ քննարկումները շարունակվում են; Համոզված եմ, որ հասարակությանմեջ առաջանալու են տարբեր օջախներ, ուժային կենտրոններ, եւ նրանց համախմբմամբ  գումարվելու է ԱԺ-ից դուրս պայքարը, խորհրդարանական պայքարը, ի վերջո մենք կարողանալու ենք պարտադրել՝ կամ նրանք կվերադառնան պետական քաղաքականության, կամ պետք է հեռացվեն օր առաջ»,-ասաց նա:

Աղվան Վարդանյան

Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից․ Կոնջորյան
ՔԿ-ն ևս ետ չմնաց ԱԱԾ-ից և ՆԳՆ-ից․ հանրահավքին ընդառաջ զգուշացնում է՝ ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության
Բագրատ Սրբազանն այսօր սպիտակ հանդերձանքով է. երիտասարդների հագին զոհվածների նկարներով շապիկներ են
Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. Ամփոփում
Հայ Առաքելական եկեղեցու օրհնությամբ ու առաջնորդությամբ միասնության երթ և հանրահավաք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, Սուրբ Մարիամ հայկական եկեղեցուց մինչև ՀՀ հյուպատոսության շենք
Հանրահավաքին ընդառաջ ՆԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել՝ հորդորելով պահպանել հասարակական կարգը
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան (ուղիղ)
Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան
Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Ավելին
Ավելին