f

Անկախ

«Նիկոլ, տղամարդ ե՞ս, արի դեմս կանգնի»․ որդեկորույս մայրը պահանջում է չեղարկել տոնակատարությունը


44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Դավիթ Գրիգորյանի մայրը՝ տիկին Գոհարը, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ ընդդեմ «գունագեղ տոնակատարության»։

Զոհված հերոսի մայրն իր հետ բերել է որդու լուսանկարը, եռագույն դրոշ, մոմ և որդու՝ Արցախի Հանրապետությունից ստացած մեդալը։

Երբեմն հունից դուրս գալով՝ որդեկորույս մայրը բղավում էր, դուրս հրավիրում Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ հենց նա պիտի պատասխան տա իր որդու առջև, թե ինչ գունագեղ տոն է պատրաստվում անցկացնել, երբ իրենց որդիների արյունը դեռ թաց է, գերիները նվաստացվում ու տանջանքների են ենթարկվում Բաքվի բանտերում, իսկ թուրքը զինված կանգնած է սահմանին։

«Ես դեմ եմ էս տոնակատարությանը, իմ երեխուն տարան սպանեցին, հողերը տվեցին, տո ինչ ասես տալիս են, հիմա էլ գերիների ճաշերի մեջ են թքում, Ալիևն ու՞մ շունա, որ մեր տղերքին տենց նսեմացնի, ա՛յ անթասիբներ, դուք էտ պոռնիկ Ալիևի չափ էլ չկա՞ք, ա՛յ ծախվածներ»,-ասում էր զոհված զինվորի մայրը։

Տիկին Գոհարի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ «գունագեղ տոնակատարության» մասին հայտարարությունից հետո ինքը չի կարողանում այցելել որդու շիրիմին։

«Գնամ տղուս ի՞նչ ասեմ, ասեմ՝ քեֆ են անու՞մ քո համար։ Արի՛ պատասխան տուր հայ մորը, Նիկոլ։ Թե տղամարդ ես, արի դեմս կանգնի, պատասխան տուր։ Ես չեմ կարում գնամ իմ տղու գերեզմանին»։

Գոհար Գրիգորյանի խոսքով՝ կառավարության շենքի մոտից չի հեռանալու այնքան, մինչև չեղյալ չհայտարարվի նախատեսված տոնակատարությունը։

«Ես արդեն խանգարվում եմ։ էս մի տարի է՝ սպասում եմ, ձեն չեմ հանում, ասում եմ՝ էն գերիների հարցը կա, գոնե էտ երեխեքին բերեն, նոր։ Բայց արդեն էլ սուս չեմ մնալու, սրանք մեզ ձեռ են առնում։ Հլը եկեք տեսնեմ էտ ո՞ւմ տղուն եք ձեռ անում»,-բղավում էր մայրը՝

Տիկին Գոհարը կոչ արեց զոհված զինվորների մայրերին՝ միանալ իրեն և պահանջել, որպեսզի չեղարկվի տոնակատարությունը։

«Հայո՛ց մայրեր, վե՛ր կացեք, եկեք էստեղ, ես ձեր ճանապարհածախսն էլ կտամ, հաց էլ կառնեմ, վեր կացեք եկեք, որ էս բեմը էստեղ չլինի»։

Դավիթը տիկին Գոհարի մինուճար որդին էր։ Ժամկետային զինծառայող էր, ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ), այս տարվա հունվարի 25-ին պիտի զորացրվեր, երբ պատերազմը սկսվեց։ «Ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավա, ասում էի՝ բալա ջան, ես գիտեմ, որ դու դուխով ես, բայց էն կրակները, քիմիան որ թափում են, ախր մենք տեսնում ենք ինչա կատարվում»։

Մոր հետ վերջին անգամ խոսել էր հոկտեմբերի 26-ին։ Ասել էր՝ մամ, սենց բան կինոներում էլ չեք տեսել։

Դավիթը զոհվել է նոյեմբերի 2-ին, իսկ մինչ այդ հիվանդանոցում է եղել, վիրավոր, բայց նույնիսկ այդ վիճակում հետ է գնաց մարտի դաշտ՝ ընկերների մոտ։

«18 օր տղուս ման եմ եկել։ Երեխես Հերացիում, ես հասել եմ Արցախ, էնտեղ էլ ոչ ոք ոչ մի բանից խաբար չէր, ինձ էին հարցնում՝ տղեդ ուր էր, ինչ էր։ Հետո ընկերներին եմ գտել, նոր իմացել եմ՝ ինչ է կատարվել։ Ես իմ ոտքով մտել եմ սառնարան, տղուս տեսել։ Պատկերացրեք՝ մարդու ինչ օրը հասցնեն, որ տղու դիակը սառնարանում տեսնի, ասի՝ փառք քեզ Աստված, որ գոնե էտ վիճակում գտա»։

Տիկին Գոհարն ասում է՝ այլևս չի լռելու, հատկապես, որ իր որդին և նրա նման տղաներն իրենց արյունը թափեցին, որ Հայրենիքը պահեն, բայց այսօր արդեն խոսում են թուրքի հետ բարեկամության մասին։

«Էդ տղերքը  բլուրներ դարձան, որ սրանք հողերը տան թուրքի՞ն, թուրքին բերեն Հայաստան, լոլիկ վաճառե՞ն։ Հիմա էլ քեֆ են անում։ Թող մեզ սպանեն, հետո իրար հետ քեֆ անեն։ էտ գունագետ տոնակատարությունը մենակ իմ դիակի վրայով կանեն»։

Ասում է՝ որդին Բուլղարիայում է ծնվել, հնարավորություն ուներ բանակ չգնալու, Բուլղարիա տեղափոխվելու, բայց ասել է․ «Մամ, եթե ամեն տղա տենց անի, թուրքը գա մտնի մեզ կոտորի, լավ կլինի՞։ Ասեց՝ ես իմ հայրենիքի զինվորն եմ, պիտի պաշտպանեմ ու վերջ։ Իմ տղեն կպաշտպաներ իր հողը, պետք լինի, ես էլ կգնամ։ Դուրս արի, Նիկո՛լ, դուխով չէի՞ր։ Ես քեզ չեմ էլ ընտրել, դու ո՞վ ես, որ քեզ ընտրեի։ Ոչ մեկին էլ չեմ ընտրել, որովհետև էսօր չկա Մոնթե ու Գարեգին Նժդեհ, որ հողը պահի, ոչ թե սրանց նման ծախի թուրքին»։

Հունից դուրս եկած կինը մեկ կանչում էր՝ Նիկո՛լ, դուրս արի, մե՛կ որդու նկարի առջև ծնկի եկած հեկեկում ու ասում․ «Կներես, բալես, կներես․․․»։

 

 

Զոհված զինծառայողների ծնողներ զոհված զինվորներ ՀՀ Կառավարություն Բողոքի ակցիա խմբագրի ընտրանի Նիկոլ Փաշինյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին