f

Անկախ

Սուտ ձախերը. ամենավտանգավորը նրանք են ովքեր ձախի անունից հանդես գալով քողարկում են գիրիշխանության նվաճողական շահերը


Սուտ ձախերը. ամենավտանգավորը նրանք են ովքեր ձախի անունից հանդես գալով քողարկում են գիրիշխանության նվաճողական շահերը

Եթե ազգայնանակնություն կանվանեն դիմադրությունը ադրբեջանական ագրեսիային, ապա Հայաստանում ազգայնականության քննադատությունը պատճառներից մեկն էր 44 օրյա պատերազմի, նրա բերած աղետի ու պարտության։ Արևմուտքի ազգայնականության քննադատության դիսկուրսը յուրացնելով Հայաստանի լիբերալ ու իրենց ձախ դիրքորոշող մտավորական շրջանակները, այն ուղղեցին Արցախի ինքնորոշման ու անկախության և հայ դատի արդարացի լուծման դեմ, և զուգահեռ սկսեցին քարոզել հայ ժողովրդի դահիճների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամություն։ Այդ շրջանակներն էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2018֊ի գունավոր հեղափոխությամբ եկան իշխանության և այդքան հեշտորեն երկրի գլխին պատերազմ ու աղետ բերեցին՝ որպես թուրքերի հետ բարիդրացիության հասնելու հնարավորություն։

Ձախ դիրքորոշվող մտավորականների մեջ ամենաակտիվ ազգայնականության քննադատը Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանն է, ով Արցախյան պատերազմի մասնակիցներին ու հրամանատարներին անվանում է «պատերազմի հանցագործներ»։ Սեպտեմբերի 5֊ին վերջին խորհդարանական ընտրությունների մասին գրում է.«Մեր ընտրությունը պատերազմի հանցագործների մեջ էր` հաղթածների և պարտվածների։ Ուրիշ ընտրություն չկար։ Այս դեպքում պարտվածին ընտրելը բարոյական որոշում է»։

Իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման ձգտումը, այն հասարակ գյուղացիների ու քաղաքացիների երազանքը՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանության սպառնալիքից ազատվելու, անվանում է բուրժուական կապիտալի խնդիր. «Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ազգային հարցը գոյություն ունի բուրժուական կապիտալի համար և միա՛յն։ Սա դասագրքային ճշմարտություն է ամբողջ աշխարհում ազգային պետության և ազգայնականության հիմքը բուրժուական կապիտալիզմն է»։ Չգիտեմ թե Այվազյանը ինչ դասագրքեր է կարդացել, բայց, մանավանդ 20–րդ դարի երկրորդ կեսի ազգային ազատագրական շարժումները ձախ֊մարքսիստական էին, որպես օրինակ՝ Ալժիրի ազատագրական շարժումը, Վիետնամի ազատագրական շարժումը Հո Շի Մինի գլխավորությամբ, քրդական ազագրական շարժումը ի դեմս Քրդական բանվորական կուսակցության և այլն, և այլն։

Այվազյանը հորդորում է արցախցիներին ապրել ադրբեջանական տիրապետության տակ, որն, ըստ նրա, ավելի նախընտրելի է քան «հայկական դեմոկրատիան» և Ալիևի գովքն է անում, որ նա Ստեփանակերտը չգրավեց միայն այն բանի համար, որ թույլ տա արցախցիները ապրեն Արցախում, խնդրեմ.

«Երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունը նույն քաղաքականությունը չգործադրեց, ինչ առաջին պատերազմից հետո Հայաստանի քաղաքական էլիտաներն արեցին։ Ստեփանակերտը չգրավվեց, թեկուզ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց Ղարաբաղի հայ բնակչության մի մասը վերադարձել է հետ։ Ալիևը նրանց հայտարարում է Ադրբեջանի մոլորված քաղաքացիներ...... Իհարկե, նման հասարակության մեջ ինտեգրվելու հեռանկարը լավագույնը չէ։ Բայց չափազանցված են նաև հայկական դեմոկրատիայի մասին միֆերը»։

Այժմ արդեն կարիք չկա Ադրբեջանի գերիշխանության տակ ապելու հայ քարոզիչներին հիշեցնել 1920 թվի Շուշիի, 1918թվի ապա 1990թվի Բաքվի ջարդերը, կամ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպում նկարագրվող Նախիջևանի ջարդերը, հենց երեկ էր, անցյալ տարի՝ պատերազմի ժամանակ ադրբեջանցիները դաժանորեն սպանեցին այն խաղաղ բնակիչներին ովքեր չէին հասցրել Հադուրթից փախչել։ Եթե ոճրագործ է խաղաղ բնակիչներին գլխատողը, ապա ինչպե՞ս բնութագրես նրան ով հորդորում է ապրել այդ ոճրագործի տիրապետության տակ։

Ո՞վ է մեղավոր որ խաղաղթյուն չի հաստատվում, որ Ադրբեջանը պարբերաբար Հայաստանի տարածքներ է ներխուժում, փակում ճանապարհներ, հարցրեք Այվազյանին, իհարկե Հայաստանը, նա

Փաշինյանից բեթար «խաղաղասեր է», և համարում է որ Փաշինյանը իրական ջանքեր չի գործադրում խաղաղության համար, ու խորհուրդ է տալիս. «Թող Փաշինյանը քաղաքացիություն տա Հայաստանից գնացած ադրբեջանցիներին։ Որպես խաղաղասեր` գործնական քայլեր անի, ներողություն խնդրի պատերազմի հետևանքների համար և այլն, և այլն։ Խաղաղության իրական ցանկությունը այսպես պետք է դրսևորել, ոչ թե Մոսկվա վազելով, մեծ ախպոր փեշերին լացելով ու բողոքելով»։ Կարծում եք Այվազյանը միայնա՞կ է իր հայացքների հետ, ոչ, նայեք թե ինչքան մտավորականներ են ողջույնի լայքեր դրել նրա գրառման տակ։

Գիտության և կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ով ասում է, թե «կրթությունը անվճար չի կարող լինել» այսպիսով, դրսևորվելով ուլտրալիբերալ մտավորական, Նժդեհին ֆաշիստ է անվանում. «Այդ նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է․․․ իրականում շատ վտանգավոր մեզ համար՝ որպես հասարակություն, 21-րդ դարում, որովհետև հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մյուս հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքով։ Եթե հանենք բոլոր սիրուն բառերն ու թողնենք իր կմախքը, իրականում կմախքը սա է։ Դա շատ վտանգավոր է»։

Ծվատված, բնաջնջված հայ ժողովրդի հատվածների իղձերը իրենց բնօրրանում ազատ ապրելու և իրենց երկիրը բռնազավթած գերհզոր տիրապետությունների դեմ դիմադրությունը, թուրքերի հետ բարիդիրացիության պատրանքով ապրող հայ լիբերալի համար ֆաշիզմ է, խանգարում է բարեկամությանը, իսկ կոտորված ժողովրդի բեկորներին ոգևորելու, համարձակություն ներշնչելու Նժդեհի ջանքերն էլ հայ լիբերալը որակում է ֆաշիսատական գաղափարախոսություն։

Ընդհանրապես, ազգայնականության քննադատությունը առաջացրել են ձախ գործիչներն ու փիլիսոփաները, ապա այդ քննադտությունը յուրացրել են լիբերալները։

Եվ ուրեմն, այն դիսկուրսը, որով Գայանե Այվազյանն ու Ժաննա Անդրեսյանը ու նրանց համախոհները քննադտում են ազգայնականությունը, ստեղծել են ձախերը։ Բայց ինչպես բնորոշ է երրորդ աշխարհի մտավորականներին, հայ «հականացիոնալիստներն» էլ առանց հասկանալու նացիոնալիզմի քննադատության էությունը, որ այդ քննադտությունը ուղղված է տիրապետող, գերիշխող ազգայնականության դեմ, միայն կրկնում են Արևմուտքի ձախ դիսկուրսները, ուղղելով դրանք հակառակ ուղղությամբ՝ գերիշխող ազգայնականության դիմադրության դեմ, հայ ժողովրդի մի հատվածին ցեղասպանության ենթարկած և հայրենիքից զրկած գերիշխող ազգերի՝ հզոր Թուրքիայի և նրա եղբայրական Ադրբեջանի ներխուժմանը հայերի դիմադրության դեմ։

Տեսնենք թե ինչ է ասում ազգայնականության մասին ձախ գաղափարախոսության հայրերից մեկը՝ Վլադիմիր Լենինը.

«Սոցիալիստները չեն կարող հասնել իրենց մեծ նպատակին, չպայքարելով ազգերի ամեն տեսակ ճնշման դեմ։ Այդ պատճառով նրանք, անպայման, պետք է պահանջեն, որ շահագործող երկրների(հատկապես, այսպես կոչված «մեծ» տիրապետությունների) սոցիալ դեմոկրտական կուսակցությունները ճանաչեն և պաշտպանեն շահագործվող ազգերի ինքնորշաման իրավունքը, հատկապես, այս բառի քաղաքական իմաստով, քաղաքական անջատման իրավունքը։ Մեծապետական կամ գաղութատիրական ազգի ներկայացուցիչ սոցիալիստը եթե չի պաշտպանում այս իրավունքը շովինիստ է»(1915թ.)։

խնդրեմ, այս կոնտեքստում որևէ թուրք կամ ադրբեջանցի ով չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, շովինիստ է։ Իսկ ի՞նչ անուն տաս այդ դեպքում «շահագործվող ազգի», չէ «բնաջջման սպառնալիքի տակ գտնվող ազգի» այն ներկայացուցչին, որը ի շահ բնաջնջողների, «մեծ» տիրապետությունների է գործում։

Արդեն հեղափոխութունից հետո, Լենինը ասում է. « Անհրաժեշտ է տարբերակել շահագործող ազգի ազգայնականությունը և շահագորվող ազգի ազգայնականությունը, մեծ ազգի ազգայնականությունը և փոքր ազգի ազգայնականությունը։ Երկրորդ ազգայնականության նկատմամբ գրեթե միշտ պատմական պրակտիկայում, մենք, «մեծ» ազգի ներկայացուցիչներս, մեղավոր ենք անվերջանալի բռնությունների համար, ավելին, մեզ համար աննկատելիորեն, շարունակում ենք անհամար բռնություններն ու վիրավունքները։ Ահա թե ինչու շահագործող, կամ այսպես կոչված «մեծ» ազգի կողմից դրսևորվող միջազգայնականությունը (ինտերնացիոնալիզմը), ոչ միայն պետք է պաշտպանի ազգերի ձևական հավասարությունը այլև այնպիսի անհավասրություն, որը շահագործող ազգի, «մեծ» ազգի կողմից կփոխահտուցի այն անհավասրությունը, որը ձևավորվել է փաստացիորեն կյանքում»։ (1922թ.):

Իսկ հիմա մեջբերենք մեր ժամանկակից հեղինակավոր իտալացի ձախ փիլիսոփա Անտոնիո Նեգրիին. « Շահագործվող ազգի ազգայնականության առաջադիմական բնույթը արտահայտվում է երկու հիմնական գործառույթներով, որոնցից յուրաքանչյուրը այնքան էլ միանշանակ չի։ Կարևորն այն է որ ազգի գաղափարը ծառայում է առաջադիմությանը այնքանով, ինչքանով հանդես է գալիս դիմադրության գծում ընդդեմ առավել հզոր ազգի տիրապետության և արտաքին տնտեսական, քաղաքական, գաղափարախոսական ուժի։ ....Շահագործվող ազգերի ինքնորոշման իրավունքը իրականում, հանդիսանում է անջատման իրավունք, դուրս գալով գերիշխող տերությունների հսկողությունից»(Անտոնիո Նեգրի, Մայքլ Հարդ «Կայսրություն», 2000թ.)։ Խնդրեմ, ճիշտ Արցախի ժողովուրդի ինքորոշման իրավունքին է վերաբերում։

Այս ձախ կոնտեքստում, ձախ դիսկուրսում, Գայանե Այվազյանը, Ժաննա Անդրեասյանն ու նրանց համախոհները, ոչ այլ ինչ են եթե ոչ տիրապետող, գերիշխող ազգերի ազդեցության գործակալները շահագործվող, այս դեպքում բնաջնջման սպառնալիքի տակ գտնվող ժողովրդի ներսում։

(հղումները մեկնաբանությունում)

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Թուրքիա խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին