SGE պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը հետ է հրել երկրպագուին, որը փորձել է Վենետիկում լուսանկարվել Ջենիֆեր Լոպեսի հետ։ Գրում է Gazeta.ru-ն։
Անցյալ շաբաթ դերասանը սիրելիի հետ միասին ներկա է գտնվել Վենետիկի կինոփառատոնին: Զույգը ներկա է գտնվել բրիտանացի ռեժիսոր և պրոդյուսեր Ռիդլի Սքոթի նոր «Վերջին մենամարտը» ֆիլմի պրեմիերային: Ֆիլմում նկարահանվել են Բեն Աֆլեքը, Մեթ Դեյմոնը և Ադամ Դրայվերը: Պրեմիերան Լոպեսի և Աֆլեքի համար առաջին կարմիր գորգն էր վերջին 15 տարվա ընթացքում:
Ավելի ուշ զույգը օդանավակայան է ուղևորվել, որտեղ երկրպագուն հասել է նրանց և փորձել սելֆի անել հայտնի զույգի հետ: Աֆլեքին դա դուր չի եկել։ Նա ձեռքը դրել է տղամարդու կրծքին և հետ հրել նրան: Կարճ վիճաբանությանն անմիջապես միջամտել են դերասանի թիկնապահները և տղամարդկանց միջև հեռավորություն հաստատել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեն Աֆլեքը Ջենիֆեր Լոպեսի մոր հետ նկարահանվել է գովազդում: