f

Անկախ

Մինչ օրս հարկային արտոնություն է ստացել 1009 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում շարունակվում է հարկային արտոնության հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Սեպտեմբերի 14 -ին տեղի է ունեցել նիստ, որը վարում էր նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։ 

Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից՝ վերջին նիստին պետական աջակցությունից օգտվելու հայտ էր ներկայացրել 13  սկսնակ տեխնոլոգիական ընկերություն։ Դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում տարբեր ուղղություններով՝ ծրագրային ապահովման մշակում, տվյալների մշակում, հետազոտական ծրագրերի իրականացում, էլեկտրոնային համակարգերի նախագծում և այլն:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի  համաձայն՝ ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություններ են տրամադրվում ՝ նրանց նկատմամբ կիրառելով  շահութահարկի 0%  և եկամտային հարկի 10% դրույքաչափ։ Հարկային արտոնությունը սկսնակ ընկերություններին տրվում է 5 տարի ժամկետով: Պետության կողմից տրված այս հնարավորությունը թույլ է տալիս ընկերություններին ընդլայնել թիմն ու զարգացնել իրենց կողմից առաջարկվող պրոդուկտներն ու ծառայությունները։

Նախարարությունից հայտնում են, որ պետական աջակցության այս ծրագրից կարող են օգտվել նաև այլ երկրների տեխնոլոգիական ընկերությունները։ Նրանք ևս կարող են դիմել, հավաստագիր ստանալ, արտոնյալ պայմաններով սկսել և ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում։ Մեր երկրում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմած ընկերությունները կազմում են դիմողների ընդհանուր թվի 15-20%-ը, որոնց գերակշիռ մասը սփյուռքից են։ Աշխարհագրությունն ընդգրկուն է՝ Հոլանդիա, Ավստրիա, Ռուսաստան, Վրաստան, Շվեյցարիա, Իրան, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Իսրայել:

Հերթական նիստի ընթացքում հավաստագրման հանձնաժողովն արտոնության իրավունք է տրամադրել հայտ ներկայացրած բոլոր 13 ընկերություններին։ Մինչ օրս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ծրագրով նախարարությունը հարկային արտոնության հավաստագիր է տրամադրել 1009 նորաստեղծ ընկերությունների։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին