f

Անկախ

ԱՄՆ կառավարությունը 9․5 միլիոն դոլար կհատկացնի ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին


ԱՄՆ կառավարությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով կհատկացնի 9․5 միլիոն դոլար, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին։

Գործակալությունից հայտնում են, որ «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթություններ» համաժողովի ընթացքում, որը տեղի ունեցավ ժողովրդավարության միջազգային օրվա շրջանակներում, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը պաշտոնապես մեկնարկեց իր «Հայաստանի բարեվարքություն» ծրագիրը, որը կաջակցի ՀՀ-ում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և առկա հակակոռուպցիոն մեխանիզմներին՝ երևույթը կառավարական օղակներում բացառելու համար։

Հաջորդ հինգ տարիների ընթացքում ծրագիրը կկենտրոնանա երեք հիմնական ուղղությունների վրա։ Դրանք են կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության ինստիտուտների հզորացումը, կոռուպցիան կանխարգելող իրավական և վարչական նորմերի կիրառելիությունը խթանելը և հասարակական պահանջի առաջացմանը և զգոնության բարձրացմանը նպաստելը՝ կոռուպցիայի կանխարգելման մեջ ներգրավված տեղական և կենտրոնական կառավարման մարմինների հաշվետվողականությունն ամրապնդելու համար։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը և այլ մասնակիցներ քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները, ինչպես նաև առկա խնդիրները, որոնց լուծումը կնպաստի երկրում կայուն հակակոռուպցիոն համակարգի ստեղծմանը։

«Մենք ոգեշնչված ենք ՀՀ կառավարության՝ կոռուպցիան արմատախիլ անելու մոտեցումով, այն է կանխարգելում, իրազեկում և հետապնդում: Բարեվարքության ծրագիրը, որպես ԱՄՆ ՄԶԳ առաջնային հակակոռուպցիոն նախաձեռնություն, մի շարք շահառուների շրջանում կաջակցի նաև ԿԿՀ-ին և Արդարադատության նախարարությանը, պետական ոլորտում բարեվարքությունն ամրապնդելու համար», - նշել է դեսպան Թրեյսին։

«Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին՝ կոռուպցիան որպես սոցիալական նորմ մերժելու մշակույթի ստեղծման գործում։ Կոռուպցիայի կանխարգելման մեթոդների զարգացման և կիրառման գործում մենք աշխատում ենք կառավարության առանցքային մարմինների հետ, ինչպիսիք են ԿԿՀ-ն և Արդարադատության նախարարությունը։ Բացի այդ, մենք աջակցում ենք քաղացիական հասարակությունը ներկայացնող մի շարք կազմակերպությունների, մեդիային և երիտասարդությանը՝ ՀՀ-ում բարեվարքությանն առնչվող խնդիրները բարձրաձայնելու և հանրայնացնելու իրենց ջանքերում», - նշել է ծրագրի ղեկավար Լորենս Հելդը։

Կառավարական մի շարք մարմինների, միջազգային կառույցների, մեդիա ոլորտի և ՀԿ-ների ներկայացուցիչներ, համաժողովին մասնակցելուց զատ, ներգրավվեցին նաև կլոր սեղանի ձևաչափով քննարկմանը, որը մեկնարկեց պաշտոնական մասի ավարտից հետո։ Մասնակիցները մատնանշեցին ՀՀ-ում կոռուպցիայի հանդեպ զրոյական հանդուրժողականություն հաստատելու գործում առկա բազում խնդիրներ և մարտահրավերներ։

ԱՄՆ կառավարություն

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին