f

Անկախ

ԱՄՆ հատուկ ծառայությունները  կորոնավիրուսի մասին տեղեկացել են Ուհանում դրա հայտնվելուց մեկ ամիս առաջ


ԱՄՆ-ում բնակվող չինացի այլախոհ և իրավապաշտպան Վեյ Ցզինգշենն ամերիկյան հետախուզական մարմիններին տեղեկացրել է կորոնավիրուսի տարածման մասին դեռևս 2019 թվականի նոյեմբերին՝ Ուհան քաղաքում դրա բռնկումից ավելի քան մեկ ամիս առաջ: Այդ  մասին հայտնում է New York Post  պարբերականը՝ հղում կատարելով «Ինչ իրականում տեղի  ունեցավ Ուհանում»  գրքին   (What Really Happened in Wuhan).: Գրում է Gazeta.ru-ն։

Ցզինգշենն ասել է, որ առաջին անգամ խորհրդավոր նոր հիվանդության մասին լսել է Պեկինում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք 2019 թ հոկտեմբերին  մասնակցել են  Ուհան քաղաքում անցկացված Համաշխարհային ամառային  ռազմական խաղերին: Նա համապատասխան տեղեկությունները փոխանցել է  չինացի իրավապաշտպան Դիմոն Լիուին և նրա  ամուսնուն՝ ԿՀՎ նախկին գործակալ Ռոբերտ Սյութինգերին:

Լյուն իր հերթին ասել է, որ ծանոթի հետ զրուցելուց հետո նա պատրաստել է գրություն, որը նախատեսում էր փոխանցել ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Մեթ Փոթինգերին: Բայց կինը դա չի արել՝ համարելով, որ նոր վարակի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Օգոստոսի 27 -ին Reuters   լրատվական գործակալությունը  հայտնեց, որ ամերիկյան հետախուզական համայնքը ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենին է ներկայացրել կորոնավիրուսային վարակի ծագման հետաքննության արդյունքները: Գաղտնի ծառայությունները մտադիր էին պատասխանել այն հարցին, թե արդյոք Sars-CoV-2- ը մարդկանց փոխանցվել է կենդանուց, թե այն ստեղծվել է Ուհանի լաբորատորիայում:

Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ -ն ավելի քան 3 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացրեց չղջիկների մոտ կորոնավիրուսի առաջացման հետազոտման համար, գումարի մի մասը  հատկացվել է  Չինաստանի Վուհան քաղաքի Վիրուսաբանության ինստիտուտին:                                                                  

Աշխարհում ԱՄՆ հատուկ ծառայություններ 2019-nCoV կորոնավիրուս ծագում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին