f

Անկախ

«Փաստ». Քանի՞ մշակութային գործչի է վերաբերելու պատվովճարի բարձրացումը


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի վերջին կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն, ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց պատվովճարը 40000 դրամից դառնում է 100 000 դրամ։ Քանի որ իշխանությունները օրեր շարունակ այս թեման դարձրել էին «մատի փաթաթան», «Փաստը» որոշեց պարզել, թե ներկայումս քանի՞ ժողովրդական արտիստ, նկարիչ և ճարտարապետ է այս պատվովճարը ստանում:

Գրավոր հարցմամբ դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն, որտեղից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Մշակույթի ասպարեզում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է միայն կոմպոզիտոր Հովհաննես Չեքիջյանը»: Ինչ վերաբերում է ճարտարապետներին, ապա նրանց վերաբերյալ տեղեկություն ստանալու համար նախարարությունից մեզ ուղղորդել էին Հայաստանի ճարտարապետների միություն: Իսկ նկարիչների մասին՝ ընդհանրապես ոչ մի խոսք: Այն, որ փաստացի նախարարությունը չի տիրապետում ոլորտային նույնիսկ այս պարզ տվյալներին, պարզապես արձանագրենք ու անցնենք առաջ:

Համապատասխան հարցմամբ դիմեցինք Հայաստանի ճարտարապետների միություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ այս պատվովճարից որևէ ճարտարապետ ներկայումս չի օգտվում: Հայաստանի նկարիչների միությունից ևս փոխանցեցին բառացի նույնը: Իհարկե, Մաեստոր Չեքիջյանի վաստակը խոնարհման է արժանի, նրա դեպքում նույնիսկ այդ պատվովճարն է չնչին:

Սակայն անհասկանալի է, թե ի՞նչ իմաստ ուներ օրեր շարունակ թմբկահարել, որպես աննախադեպ մի երևույթ համարել որոշումը, որը փաստացի վերաբերում է մեկ անձի ու պետության համար, ըստ էության, ամսական ընդամենը 60 հազար դրամի հավելյալ ծախս է ենթադրում»:

Պատվովճարներ մշակույթ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին