f

Անկախ

Ամենաբարդ ներհասարակական բանակցությունները. Վահե Հովհաննիսյան


Երեկվա ԱԺ հարց ու պատասխանը ծանր, ճնշող տպավորություն թողեց. մեկ հոգու` հոգնած, հեռանկար ցույց չտվող պատասխանները, և ընդդիմության՝ մեկ հոգուն նեղը գցելուն ուղղված բացառիկ նպատակով հարցաշարը, ցույց տվեցին այն ծանր փակուղին, որի մեջ գտնվում ենք մենք։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ» Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հանրային կյանքում խոշոր ընտրազանգվածների միջև պետք է սկսվեն ինտենսիվ «բանակցություններ»՝  ընտրություններին տանը մնացած 800 հազարի և Նիկոլին մերժած 400  հազարի, Նիկոլին քվեարկած 680 հազարի և նրան մերժած 400 հազարի հետ և միջև։ Մենք պետք է հասկանանք նրանց բացատրությունները, լսենք նրանց պայմանները ու փորձենք գտնել փոխզիջումներ։

Բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են փոփոխություններին կողմ քվեարկած 400 հազարի ու տանը մնացած 800 հազարի կոնստրուկտիվ բանակցություններին, պետք է վերացվեն։ Մինչև հակառակորդների, բարեկամների հետ բանակցելը, մենք մեր ներսում պետք է բանակցենք։ Ընդհանուր հայտարարի և ընդհանուր օրակարգի հավանականությունը բավականին մեծ է։ Ներքին բանակցային օրակարգի թիվ մեկ թեման՝ «Ինչպես օգնել Հայաստանին»։

 -Գտնենք ճիշտ ձևակերպումներ, ճիշտ ուղերձներ, ճիշտ հռետորաբանություն, ճիշտ հասկանանք հանրային լատենտ տրամադրությունները։

 Սա պարարտ հող կստեղծի հանրային-քաղաքական նոր հոսանքների ձևավորման համար։ Հաջորդ քայլը նոր ձևաչափերով քաղաքական- հասարակական միավորների ստեղծումն է։ Դրանք պետք է կազմված լինեն իրական դեմքերից, հանրային լայն մասնակցելիությամբ՝ բացառելով քվոտավորված-ֆեոդալական պատկերացումները։

Որպես ածանցյալ դրսևորում՝ չեմ բացառում, որ կփոխվի նաև ԱԺ այսօրվա տեսքը՝ նոր խմբերի, նոր միավորների բնական ձևավորմամբ։ Այսօրվա պատկերը ոչնչի մասին է։ Նման խնդիրներ ունեցող երկրներում այսպիսի վիճակը երկար չի կարող շարունակվել։

 Կփորձի՞ իշխանությունը խանգարել ընտրազանգվածների բանակցություններին. կարծում եմ՝ այո, որովհետև սա վտանգելու է իր կենսական սոցիալական բազան։ Բայց խանգարելն արդյունք չի տա, ու իշխանությունն ինքը ստիպված կլինի նոր բանաձևեր ու նոր՝ ավելի ընդունելի գործելաոճ ընտրել։

Պետք է հիշել նաև, որ իշխանություն կոչվածը մոնոլիտ չէ, ներսում տարբեր շրջանակներ տարբեր ռեակցիաներ են տալիս։

Իշխանությունը կոնսոլիդացվում է, երբ իր դեմ պրոցեսը գնում է «կախելու, բռնելու, դավաճանության և հողատվության» տրամաբանության մեջ։ Դա նրա՝ պաշտպանվելու իրավունքն է։ Իսկ եթե հանրային նոր կոնսոլիդացիոն գաղափարներն ունեն լուծումներ գտնելու և երկիրը աղետից դուրս բերելու ռացիոնալ նպատակ, ապա իշխանության մեջ նույնպես սկսվում են խմորումներ։ Իշխանության մեջ էլ կան լատենտ տրամադրություններ. շատերը հասկանում են, որ սա վիճակ չէ, ու լուծումներ են պետք։

Պետության փլուզումը կասեցնելու համար Հայաստանում կյանքը պետք է քաղաքականացվի։ Ընտրությունները է՛լ ավելի խորացրեցին ապաքաղաքականացվածությունը, և հիմա մենք ավելի բարդ իրականության մեջ ենք։ Մենք պետք է դառնանք քաղաքական հասարակություն, ուրիշ ճանապարհ չկա։ Հետո պետք է դառնանք քաղաքակիրթ հասարակություն։

Այս մոտեցումը և քայլերի ճիշտ հաջորդականությունը, որն առաջարկում եմ, բերելու են Հայաստանում կյանքի նկատելի քաղաքականացման, և նոր քաղաքական վերադասավորումները դառնալու են անխուսափելի։ Բայց պրոցեսները պետք է գնան ոչ միայն արագ, այլև՝ առողջ։

Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին