f

Անկախ

Ի՞նչ է պետք ՀՀ բուհերի միջազգային վարկանիշը և գրավչությունը բարձրացնելու համար


Մինչ  մեր պաշտոնյաները տարբեր առիթներով հայտարարում են, որ Հայաստանի ներուժը և հիմնական կապիտալը մարդն է, այն է՝  կրթված ու մրցունակ մասնագետը, հայաստանյան բուհերը շարունակում են դուրս մնալ աշխարհի առաջատար բուհերի վարկանիշային աղյուսակներից  կամ բավարարվում են համեստ հորիզոնականներով։

Օրերս հայտնի դարձավ, որ «The three university missions ranking 2021»-ում Երևանի պետական համալսարանը ընդգրկվել է 551-600 հորիզոնականում։ Վարկանիշային աղյուսակում ընդգրկված են  97 երկրների 1650  բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Հայաստանյան բուհերից ռուսական վարկանիշային աղյուսակում են հայտնվել նաև Հայ-ռուսական համալսարանը՝ 1001-1100 հորիզոնական և Երևանի պետական բժշկական համալսարանը՝ 1301-1400 հորիզոնական։

Վարկանիշային այս աղյուսակի հիմքում երեք չափորոշիչներ են ընկած՝ կրթության որակ, հետազոտություններ և հասարակական ազդեցություն։

Նշենք, որ աշխարհի հեղինակավոր վարկանիշային աղյուսակներից Times higher education-ում, օրինակ, հայաստանյան որևէ բուհ ընդգրկված չէ։ Իսկ մեկ այլ հեղինակավոր աղյուսակում՝ QS top universities-ում, ընդգրկված է միայն ԵՊՀ-ն՝ 801-1000 հորիզոնականում։

Հայտնի է, որ վարկանիշային աղյուսակները գլխավորելը, աշխարհի լավագույնների ցանկում լինելը հեղինակություն է և պայքար աշխարհի խոստումնալից  ուղեղների համար․ հավակնոտ ու տաղանդաշատ երիտասարդները ձգտում են սովորել լավագույն բուհերում։

Հարց է առաջանում՝ կարո՞ղ են հայաստանյան բուհերը պայքարել աշխարհի լավագույնների կողքին հայտնվելու համար, պե՞տք է արդյոք դա մեր բուհերին ու մեր երկրին, ի՞նչ է պետք դրա համար։ Եվ վարկանիշային աղյուսակներում համեստ հորիզոնականներ զբաղեցնելն ի՞նչ է պատմում մեր կրթական համակարգի մասին։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Անկախի» հետ զրույցում, անդրադառնալով միջազգային վարկանիշային աղյուսակներում հայաստանյան բուհերի համեստ արդյունքներին, ասում է, որ բարձր տեղեր զբաղեցնել չենք էլ կարող հավակնել։ «Պատճառն այն է, որ  մեր համալսարանների  ֆինանսավորումը,  մարդկային ներուժը և ընդհանուր կրթության վիճակը բացարձակապես այդ  միջազգային չափանիշներին համապատասխան չեն։ Քանի դեռ իրավիճակն այսպիսին է, միշտ էլ նման համեստ տեղեր ենք գրավելու»,- ասում է նա։

Հարցին, թե արդյոք մեր բուհերը կամ պետությունը նպատակ պետք է սահմանեն հայտնվել վարկանիշային աղյուսակների բարձր հորիզոնականներում, կրթության փորձագետը բացասական պատասխան է տալիս։ Նրա խոսքով՝ բարձր վարկանիշը պետք է լինի  միջոց, ոչ թե նպատակ․«ճիշտ չեմ համարում, որ համալսարաններն իրենց ամբողջ կրթական ներուժը ներդնեն այդ վարկանիշային աղյուսակներում վերև բարձրանալու համար»։ Կրթության փորձագետը մատնանշում է Վրաստանի օրինակը, որտեղ առանձնացրել են չափանիշները, որոնք ընկած են վարկանիշային աղյուսակների հիմքում, և աշխատել են դրանց բարելավման ուղղությամբ, շեշտելով, որ նման մոտեցումն ընդունելի չէ։

«Բուհի նպատակը պետք է ավելի լայն լինի, քան վարկանիշային աղյուսակներում բարձր հորիզոնականներ զբաղեցնելը։  Նպատակը պետք է լինի ստեղծել այնպիսի համալսարան, որը քո երկրի կարիքները կսպասարկի,  կապահովի պահանջված, մրցունակ  աշխատուժ և քաղաքացիներ։  Սա է մեզ պետք։ Իսկ եթե այս ամենն ապահովելով նաև միջազգային վարկանիշային աղյուսակների չափանիշներին համապատասխանենք, շատ ավելի լավ»,- ասում է Խաչատրյանը։

Նա շեշտում է՝ մեր համալսարանները պետք է նախ և առաջ ձգտեն հասկանալ, թե ինչ է պետք մեր երկրին և ինչ պետք է անեն իրենք դա ապահովելու համար։

Հարցին, թե իրատեսական է, որ հայաստանյան համալսարաններն առաջիկայում կարողանան բարելավել իրենց դիրքերը միջազգային վարկանիշային աղյուսակներում, կրթության փորձագետը պատասխանում է․ «Եթե ուզում ենք  բարձր հորիզոնականններ զբաղեցնել, պետք է մեր երկրի տնտեսությունը զարգանա։ Եթե տնտեսությունը զարգանա, բնականաբար համալսարաններում  կատարվող ներդրումներն էլ կավելանան, համալսարաններին ներկայացվող  պահանջներն էլ ավելի բարձր կլինեն։ Այնպես որ, կարծում եմ, համալսարանների առաջընթացի համար շատ կարևոր է տնտեսական զարգացումը։ Եթե տնտեսությունը չզարգանա, համալսարանները որևէ հույս չունեն առաջ գնալու»։

Անդրադառնալով վարկանիշային աղյուսակների օգուտներին՝ Խաչատրյանն ասում է, որ որքան լավ արդյունք է արձանագրում բուհը, այնքան շատ օտարերկրյա ուսանողների և դասախոսների կարող է ներգրավել։  Խաչատրյանը, սակայն, նաև շեշտում է՝ դասախոսների վարձատրության առկա պայմաններում, երբ միջին աշխատավարձը 200 հազար դրամ է, դրսից որևէ մասնագետ չի գա դասավանդելու, ավելին, տեղի՝ ներուժ ունեցող մասնագետներն էլ այլ տեղեր կգնան։ «Բուհերում ներդրումները շատ կարևոր են»,- ասում է նա՝ հավելելով, որ ոչ պակաս կարևոր է նաև խելամիտ և նպատակային կառավարումը։

Խաչատրյանն ասում է, որ որոշակի ջանքերի արդյունքում դրական առաջընթաց կարելի է արձանագրել նաև առկա պայմաններում։ « Մեր բուհերում հաճախ աշխատակազմերը ուռճացված են, աշխատանքի բաժանումն անհավասար է։ Վարչական աշխատողների 20 տոկոսը լավ աշխատողներ են, մնացածը՝ ժամանակ սպանողներ։  Ստացվում է՝  մեր հիմնարկներում մարդկանց փոքր մասի ուսերին ընկնում է շատ մեծ բեռ, և ինչ-որ մի պահի այս մարդիկ էլ են հոգնում և սկսում վատ աշխատել»,- ասում է նա՝ հավելելով, որ մեր համալսարանները կարող են ավելի քիչ աշխատակազմով և ավելի բարձր աշխատավարձով աշխատել, եթե ճիշտ կադրային քաղաքականություն իրականացնեն։ Այդ պարագայում արձանագրվող ցուցանիշներն էլ որոշակիորեն կբարելավվեն։

Որպես մեկ այլ խնդիր կրթության փորձագետը համարում է այն, որ բուհերը դիտարկվում են որպես սոցիալական խնդիր լուծող կառույցներ։ «Հաճախ դասաբաշխումը սոցիալական սկզբունքով է տեղի ունենում․ լավ մասնագետից կարող են վերցնել դասաժամը և տալ մեկ այլ մասնագետի ոչ թե այն բանի համար, որ նա ավելի լավ մասնագետ է, այլ այն պատճառով, որ  նա սոցիալական խնդիրներ ունի և այդ դասաժամն իրեն պետք է  գումար վաստակելու կամ դրույքը լրացնելու համար»,- ասում է Խաչատրյանը՝ կարևորելով, որ լավ արդյունքի հասնելու  համար  դասավանդեն լավագույնները։

 

կրթության որակ Սերոբ Խաչատրյան համալսարան խմբագրի ընտրանի

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին