f

Անկախ

Ձրի ՊՇՌ թեստի համար ազգային-ազատագրական պայքարը մեկնարկած է


Պատերազմից հետո երկար եմ մտածել, թե ինչը կարող է դառնալ հային համախմբող նոր իդեան ու չէի գտնում։

Արցախը չդարձավ։

Պոստ առ պոստ թուրքին հանձնվող Հայաստանն էլ ոչ մի կերպ չի դառնում։

Այսօր Վարդենիսի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք մայրուղին ու դեմ են խոշորացման նոր պլանին։ Նրանք ընդդեմ խոշորացման պատրաստ են, ինչպես ասաց բունտարներից մեկը՝ ճղելու բոլորին։

Հավատում եմ՝ կճղեն։

Ի վերջո, դա հո Արցախն ու Հայաստանը չի, որ թքած ունենանք։

Ի դեպ, չալարեցի ու նայեցի, որ Գեղամասար խոշորացված համայնքում Նիկոլ Փաշինյանը կրել է ընտրությունները՝ ստանալով 1557 ձայն։

Ուստի, իրեն տրված լեգիտիմ քվեով իրավունք ունի անելու ինչ ուզում է։

Ու լավ է անում։

Այդուհանդերձ, հային համախմբող մի նոր մոտիվացա կարծես թե ուրվագծվում է։

Դա ձրի ՊՇՌ թեսթ հանձնելու համար ազգին ոտքի հանելու ազգափրկիչ շարժումներն են։ Այո, ձրի թեսթն այն է, ինչն այսօր կարող է ոտքի հանել ու համախմբել համայն հայությանը, ինչպես ժամանակին ազգին համախմբեց մարշրուտկան 50 դրամով թանկացնելու դեմ համազգային ընդվզումը, որի թեժ մարտերում կոփվեցին այսօրվա իշխանության բազմաթիվ անձնազոհ մարտիկներ։

Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ձրի ՊՇՌ թեսթի համար ազգային-ազատագրական պայքարը կարող է ոտքի հանել ամեն թեսթի համար 15 հազար դրամ վճարող հային։ 15 հազար դրամ։ Ամեն թեսթի համար։

Սա հո հանձնված Շուշի, Հադրութ կամ Որոտանում դրված թուրքի պոստ չի, որ թքած ունենանք։ 15 հազար դրամ։

Ու այո, ես հավատում եմ հայ ազգի հավաքական ներուժին ու վստահ եմ, որ ձրի ՊՇՌ թեսթի եւ ընդդեմ 15 հազար դրամի ազգային- ազատագրական պայքարը կարելի է համարել մեկնարկած։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում Արցախի Հանրապետություն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին