f

Անկախ

Կավելանան օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր մարզիկների, նրանց մարզիչների ու բժիշկների պարգևատրման գումարները


ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել ավելացնել օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների, նրանց մարզիչների ու բժիշկների տարեվերջյան  պարգևատրման գումարները։

 

Հարցը զեկուցե լէ ՀՀկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ՎահրամԴումանյանը։ «Այս նախագիծը կազմվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա, որը նա հնչեցրել է Տոկիոյի օլիմպիական խաղերից առաջ՝ հավաքական թիմի հետ հանդիպման ընթացքում։ Վստահ եմ, որ այս փոփոխությունը մեր մարզիկներին միանշանակ կոգևորի և կտանի դեպի հետագա նվաճումներ»,-նշել է նախարարը։

 

Ըստ այդմ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1282-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելումասին» Կառավարության որոշմամբ սահմանվել են հետևյալ պարգևատրման գումարները։

 

Օլիմպիական խաղերում առաջին տեղ գրաված մարզիկներ

 

Օլիմպիական խաղերում առաջին տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 20 մլն դրամփոփոխության արդյունքում նրանք կստանան 25 մլն դրամ։

Առաջին տեղ գրաված մարզիկի դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը գործող որոշմամբ ստանում են 10 մլն դրամփոփոխության արդյունքում կստանան 12 մլն 500 հազար դրամ։

Առաջին տեղ գրաված մարզիկի դեպքում հավաքական թիմի երկրորդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկը գործող որոշմամբ ստանում են 4 մլն դրամփոփոխության արդյունքում կստանան 5 մլն դրամ:

 

Օլիմպիական խաղերում երկրորդ տեղ գրաված մարզիկներ

 

Օլիմպիական խաղերում երկրորդ տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 15 մլն դրամփոփոխության արդյունքում կստանան 20 մլն դրամ։ Երկրորդ տեղ գրաված մարզիկի դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը գործող որոշմամբ ստանում են 7 մլն 500 հազարդրամփոփոխության արդյունքում կստանան 10 մլն դրամ։ Երկրորդ տեղը գրաված մարզիկի դեպքում հավաքական թիմի երկրորդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկը գործող որոշմամբ ստանում են 3 մլն դրամ փոփոխության արդյունքում կստանան 4մլն դրամ:

 

Օլիմպիական խաղերում երրորդ տեղ գրաված մարզիկներ

 

Օլիմպիական խաղերում երրորդ տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 10 մլն դրամփոփոխության արդյունքում կստանան 15 մլն դրամ։ Երրորդ տեղ գրաված մարզիկի դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը գործող որոշմամբ ստանում են 5 մլն դրամփոփոխության արդյունքում կստանան 7 մլն 500 հազար դրամ։ Երրորդ տեղ գրաված մարզիկի դեպքում հավաքական թիմի երկրորդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկը գործող որոշմամբ ստանում են 2 մլն դրամփոփոխության արդյունքում կստանան 3 մլն դրամ:

 

Անվանական թոշակների, ցմահ ամսական պատվովճար ստացող օլիմպիական խաղերի չեմպիոնների ևմրցանակակիրների գումարների ավելացում  

 

Բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների, մարզիչների և բժիշկների խրախուսման նպատակով Կառավարության հաստատմանն են ներկայացվել նաև չզեկուցվող երկու որոշման նախագծեր, որոնցում նույնպես նախատեսվում է անվանական թոշակների գումարների և շահառուների, ինչպես նաև ցմահ ամսական պատվովճար ստացող օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր մարզիկների գումարների ավելացում:

Այսպես՝գործող կարգով օլիմպիական խաղերի չեմպիոն մարզիկը ստանում է 500 հազար դրամ անվանական թոշակփոփոխության արդյունքում կստանա 1 մլնդ րամ։ Բացի դրանից՝ շահառուների թվում ավելացել են անձնական մարզիչները և բժիշկները: 

Երկրորդ մրցանակակիր դարձած մարզիկը ստանում է 350 հազար դրամփոփոխության արդյունքում կստանա 700 հազար դրամ:

Երրորդ մրցանակակիր դարձած մարզիկը ստանում է 300 հազարդրամփոփոխության արդյունքում կստանա 600 հազար դրամ: 

 Ցմահ ամսական պատվովճար ստացող օլիմպիական խաղերի չեմպիոն մարզիկը գործող կարգով ստանում է 200 հազար դրամ․ փոփոխության արդյունքում  կստանա 300 հազար դրամ:

Օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիրը ստանում է 140 հազար դրամփոփոխության արդյունքում կստանա 200 հազար դրամ:

Օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր մարզիկը ստանում է 100 հազար  դրամփոփոխության արդյունքում կստանա 150 հազար դրամ:

 

Հավելենք, որ որոշման ընդունումը կնպաստի բարձր նվաճումների հասած հավաքական թիմերի մարզիկների, նրանց մարզիչների և բժիշկների սոցիալական վիճակի բարելավմանը: Այն կխթանի մարզաձևերի զարգացումը, մասսայականացումը, իսկ բարձր նվաճումների հասած բոլոր մարզիկները, մարզիչները և բժիշկները, ինչպես նաև հաշմանդամային սպորտում ներգրավված մարզիկները խրախուսանքի կարժանանան ՀՀ կառավարության կողմից և ըստ արժանվույն կգնահատվեն նրանց նվաճումները:  

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

  

ՀՀ ԿԳՄՍ Օլիմպիական խաղեր պարգևավճարներ

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին