Սննդաբան Թամարա Պրունցեւան խոսել է կարտոֆիլից պատրաստված վնասակար ուտեստների մասին: Գրում է Gazeta.ru-ն։
«Կարտոֆիլից պատրաստված ամենավնասակար ուտեստը ֆրիտյուրնիցայի մեջ տապակածն է: Ջերմային մշակման շնորհիվ գրեթե բոլոր սնուցիչները, վիտամիններն ու հանքանյութերը ոչնչանում են: Պատրաստման եղանակի շնորհիվ կարտոֆիլի մեջ շատ ճարպ է մնում: Ի դեպ, այս տեսանկյունից գյուղական կարտոֆիլը գործնականում չի տարբերվում ֆրիից, քանի որ փոխվում է միայն կտրելու եղանակը»,- բացատրել է սննդաբանը։
Միևնույն ժամանակ, փորձագետը կարտոֆիլի ամենաօգտակար ուտեստը կլեպով եփած տարբերակն է անվանել կամ փոքր քանակությամբ ջրի մեջ խաշածը:
Ըստ Պրունցևայի, այս բանջարեղենը հարուստ է ոչ միայն օսլայով, այն պարունակում է սպիտակուցներ, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում և տարբեր վիտամիններ: Օրինակ, 400 գրամ կարտոֆիլը կարող է ապահովել վիտամին C- ի մարդու օրական կարիքը: