f

Անկախ

Մինչև ե՞րբ կարելի է այսքան անմեղսունակ ձևանալ ու չհասկանալ, թե ո՞ւր ենք գլորվում..


2020 թվականի նոյեմբերի 10-ի Հայտարարության ստորագրումից հետո ենթադրելի էր, որ ռուսական խաղաղապահների կարգավիճակի մասին պետք է կնքվեր առանձին համաձայնագիր:

Ըստ որում, ակնհայտ է, որ այն վաղուց պատրաստ է, բայց Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել: Այս մասին, ի դեպ, խոսել է նաև Փաշինյանը դեռևս 2020 թվականի դեկտեմբերին: Ընթացիկ տարվա հունվարի 11-ին Պուտինը կողմերին առաջարկել էր հստակեցնել առաքելության կարգավիճակն ու մանդատը, այդուհանդերձ, ընդունված հայտարարության մեջ այս մասին որևէ հիշատակում չկար:

Ռուսական աղբյուրների հաղորդմամբ այդպիսի համաձայնագիր, այնուամենայնիվ, առկա է՝ ՀՀ և ՌԴ կողմից ստորագրված, իսկ Ադրբեջանը առաջ է քաշել կոնկրետ պայմաններ, մասնավորապես, վերահսկողություն Արցախի տրանսպորտային կոմունիկացիաների նկատմամբ, Արցախի կառավարմանը մասնակցության իրավունք և Պաշտպանության բանակի լուծարում:

Ադրբեջանցիները պահանջում են նաև ՀՀ զինված ուժերի վերջնական դուրսբերում, դեպի Արցախ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի համաձայնեցում, Արցախում տեղական իշխանության մարմիններում նշանակումների համաձայնեցում Բաքվի և խաղաղապահ կորպուսի ղեկավարության հետ:

Հատկանշական է, որ ռուսական կողմն իր հերթին ձգտում է լայն լիազություններ ստանալ անվտանգային, իրավապահ, վարչական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ստանալ իրավունք իրականացնելու ռազմական օպերացիաներ ըստ անհրաժեշտության:

Ի նկատի ունենալով հետխորհրդային տարածքում ռուսական խաղաղապահների՝ նմանօրինակ պայմաններով տեղակայման պատմական փորձը, բնականաբար, Ադրբեջանը որևէ կերպ չի համաձայնում ստորագրել այդպիսի համաձայնագիր:

Եվս մեկ կարևոր հանգամանք, պաշտոնական Բաքուն խիստ դեմ է արտահայտվում Հայաստանի մասնակցությանը խաղաղապահների մանդատը կարգավորող փաստաթղթի ստորագրմանը՝ պնդելով, որ այն կարող է լինել միայն երկկողմ՝ ռուս-ադրբեջանական:

Հատկանշական է, որ այս ընթացքում ռուսները մի քանի անգամ հրապարակավ զգուշացրել են Ադրբեջանին ռուսական խաղաղապահների նկատմամբ հնարավոր սպառնալիքների պարագայում կոշտ արձագանքել, որոնք ժամանակ առ ժամանակ դիվանագիտական սկանդալի են վերաճում, ինչպես Վլադիմիր ժիրինովսկու կամ Պյոտր Տոլստոյի դեպքերում:

Այն, որ Բաքվի և Մոսկվայի միջև տարաձայնություններ են առկա, ակնհայտ է, ինչի վկայություններից մեկը օգոստոսի 10-ի ՌԴ ՊՆ կողմից հրապարակված տեղեկատվական բյուլետենն էր խաղաղապահ առաքելության և զինադադարի ռեժիմի խախտումների մասին, որտեղ ռուսները օգտագործել էին

«Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի միջև եզրույթը»: Ադրբեջանում մի իսկական վայնասուն էին բարձրացրել այդ կապակցությամբ առ այն, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ հիշատակվող կողմերը Ադրբեջանը և Հայաստանն են, Լեռնային Ղարաբաղը կողմի կարգավիճակ չունի, նրա զինված ուժերը անօրինական են և պետք է պարտադիր լուծարվեն, զինաթափվեն:

Օգոստոսի 11-ին ադրբեջանական ՊՆ տարածեց հայտարարություն, որ Արցախ է տեղափոխվել ՀՀ զինված ուժերի անձնակազմ և կոչ արեց ռուսակաան խաղաղապահներին կանխել եռակողմ հայտարարությամբ սահմանված պայմանավորվախությունների նմանօրինակ խախտումները ու կարգաբերել իրավիճակը:

Ի պատասխան արդեն հաջորդ օրը, օգոստոսի 12-ին, ռուսական պաշտպանության նախարարությունը իր տեղեկատվական բյուլետենում պաշտոնապես մեղադրեց Ադրբեջանին հրադադարի ռեժիմը խախտելու և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերը անօդաչու սարքերի կիրառումով գնդակոծելու մեջ:

Հատկանշական է, որ խաղաղապահ առաքելության մեկնարկից հետո առաջին անգամ Ռուսաստանը պաշտոնական մեղադրանք հնչեցրեց Բաքվի հասցեին:

Ալիևի խիստ դժգոհության և բողոքի մյուս առիթը ՀՀ զինված ուժերին ռուսական ռազմական տեխնիկայի մատակարարումների խնդիրն է: Արշակ Կարապետյանին դաշույն նվիրելու արարից և դեպի Հայաստան ռազմական մատակարարումների մեկնարկի մասին Շոյգուի հայտարարությունից անմիջապես հետո օգոստոսի 14-ին Իլհամ Հեյդարիչը CNN Turk-ին տված հարցազրույցում հրապարակավ անհանգստություն հայտնեց այդ առիթով:

Կարելի է երկար շարունակել, բայց այսքանն էլ բավարար է հասկանալու համար վերջին շրջանում ադրբեջանական կողմի գործողությունների տարամաբանությունը:

Բաքուն խնդիր է սահմանել վերջնական վերահսկողություն հաստատել Արցախի նկատմամբ, որի լուծման ճանապարհին լրջագույն և իրական խոչընդոտը Արցախի Պաշտպանության բանակն է:

Ադրբեջանցիները ամեն կերպ փորձելու են արգելափակել արցախյան զինված ուժերի արդիականացումը, տեխնիկական հագեցումը և մատակարարումները: Բայց ոչ միայն:

Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում քննարկում են Արցախի Ադրբեջանին ինտեգրման ֆինանսա-տնտեսական, սոցիալական, կոմունինկաացիոն, էներգետիկ ծրագրեր: Մասնավորապես, խոսում են Հայաստանից էլեկտրամատակարարումները արգելափակելու, զուգահեռաբար ավելի շահավետ պայմաններով ադրբեջանական էներգոհամակարգին միանալու մասին, Արցախում գրանցված տրասպորտային միջոցների հարկման, թոշակային տարիքի անձանց ադրբեջանական թոշակների վճարման և բազմաթիվ նմանօրինակ քայլերի մասին:

Ու այս իրավիճակում ուղղակի զավեշտալի է, որ մեր հանրային-քաղաքական օրակարգում այսօրինակ խնդիրների մասին խոսք անգամ չկա: Իշխանություն, ընդդիմություն, անկապություն...Ի վերջո, մինչև ե՞րբ կարելի է այսքան անմեղսունակ ձևանալ ու չհասկանալ, թե ո՞ւր ենք գլորվում:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Արցախ Ադրբեջան Ռուսաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին