«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ավարտել է ձեռնարկության տեխնոլոգիական վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը: Արդիականացման համապարփակ ծրագիրն ուղղված էր արտադրության կապիտալ նորացմանը՝ հանքի վերասարքավորմանը և գործարանի տեխնիկական վերազինմանը: Ծրագրի նպատակն էր օպտիմալացնել արտադրությունը, բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել արտադրանքի ընդհանուր արժեքը:
Ծրագիրն իրականացվել է համակարգված մոտեցման հիման վրա, որը ենթադրում էր ոչ միայն արտադրության արդիականացում, այլև գործարանի աշխատակիցների միջին օղակի որակավորման բարձրացում և կազմակերպչական կառուցվածքի կատարելագործում:
«ԱՊՄԿ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվել են բաց հանքի, հիմնական հանքարդյունաբերական և տրանսպորտային սարքավորումների տեխնիկական վերազինման աշխատանքներ: Հիմնական առաջնահերթությունը չինական սարքավորումների ներդրումն էր՝ LGMG (տեխնոլոգիական տրանսպորտ), SDLG (ամբարձիչներ), XCMG (գրեյդերներ) և SHANTUI (բուլդոզերներ): Նորացվել է փորող և բեռնող մեքենաների պարկը, գնվեցել են չորս KOMATSU էքսկավատորներ և երեք հորատման սարքեր: