Pfizer ընկերության բրազիլական գրասենյակը մեկնաբանել է դեռահասի մահվան դեպքը, որը կարող է կապված լինել կորոնավիրուսի դեմ ընկերության մշակած պատվաստանյութի հետ: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը ՝ հղում անելով O Antagonista տեղական հրատարակությանը, որը մասնագիտացած է հետաքննական լրագրության մեջ: Գրում է Gazeta.ru-ն։
Հրատարակությունը հրապարակել է ընկերության հայտարարությունը այն բանից հետո, երբ սեպտեմբերի 2-ին Սան Պաուլու նահանգում 16-ամյա դեռահաս էր մահացել , որ պատվաստված է եղել Pfizer պատվաստանյութով:
«Pfizer ընկերությունը տեղյակ է սրտամկանի և պերիկարդիտի հազվագյուտ դեպքերի, ինչպես նաև COVID-19 RNA պատվաստանյութի այլ հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին [...>Ինչ վերաբերում է մահվան հետ կապված դեպքին, ընկերությունը հետևում է [միջադեպի ստուգմանը] սակայն, դեռեւս միջադեպի եւ Pfizer- ի պատվաստանյութի միջեւ պատճառահետեւանքային կապ չի հաստատվել», - նշված է հայտարարության մեջ:
Ներկայումս Բրազիլիայի առողջապահության նախարարությունը ստուգում է, թե արդյոք կապ կա պատվաստումների և անչափահասի մահվան միջև:
Ըստ գերատեսչության տվյալների, երկրում SARS-CoV-2- ի դեմ պատվաստվել է 3,5 միլիոն դեռահաս, որոնցից 1,5 հազարը կողմնակի բարդություններ են ունեցել, որոնք որպես կանոն, աննշան են եղել: Ավելի վաղ Նոր Զելանդիայում Pfizer պատվաստանյութից մահվան առաջին դեպքն էր գրանցվել :