f

Անկախ

Արցախի կարգավիճակի հարցը կոնֆլիկտի հիմնաքարն է ու լրջագույն լծակ Ադրբեջանի վրա ազդելու, որից օգտվել չենք կարողանում մեր քաղաքական կարճատեսության պատճառով


Գորիս֊Կապան ճանապարհին այսօր տեղի ունեցած միջադեպը երեխաներ տեղափոխոող միկրովտոբուսի հետ կապված առանձնահատուկ ուշադրության է արժանի։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական խորհրդանիշները դանակով քերելը և Ղարաբաղը Ադրբեջան է հայտարարելը արտահայտում է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը հետպատերազմյան շրջանում. Արցախի հարցը լուծված է, կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող՝ անգամ մշակութային ինքնավարության, որի մասին ալիևյան վարչակազմը խոսում էր պատերազմի ժամանակ։

Սա է Իլհամ Ալիևի ներկայիս դիրքորոշումը, որի հետ համաձայնել կարող են միայն դավաճանները։ Ի դեպ, կարգավիճակի հարցը, այդուհանդերձ, մնում է օրակարգային, ըստ որում, ոչ միայն մեզ համար։

Արցախի կարգավիճակի հարցը կոնֆլիկտի հիմնաքարն է ու լրջագույն լծակ Ադրբեջանի վրա ազդելու, որից օգտվել չենք կարողանում մեր քաղաքական կարճատեսության պատճառով։

Շատերը չգիտեն, որ հետպատերազմյան շրջանում, այդ թվում՝ օրեր առաջ, Ադրբեջանում հերթական միջադեպն է գրանցվել թալիշական փոքրամասնության հետ կապված։ Ադրբեջանական իշխանություններին թալիշերենի դասաժամեր ավելացնելու, տպագիր մամուլին աջակցելու խնդրագրի հեղինակների նկատմամբ ռեպրեսիաների, թալիշական սեպարատիզմի դատապարտման հրապարակային արշավի, Իրանի հասցեին թալիշական անջտողկանությանն աջակցելու մեղադրանքների ֆոնին, որոնք սառը ցնցուղի են նման հետպատերազմյան էքսպեկտացիաների պարագայում, դժվար չէ կանխատեսել, թե ինչո՞ւ է Ալիևը ըստ ամենայնի խուսափում ու բացառում Արցախին որևէ ինքնավարության կարգավիճակի տրամադրման թեմայի քննարկումը։ Ակնհայտ է, որ նման հարցադրումը էապես կսասանի Ալիևի վարչակազմի դիրքերը մի քանի պատճառներով։

Նախ, ռուսական ներկայությունը տարածաշրջանում և, մասնավորապես, Ադրբեջանի տարածքում կդառնա շատ ավելի տևական, քան նախանշված 5 տարիները, որի օրերը ադրբեջանցիները հաշվում են նոյեմբերի 10֊ից սկսած։ Ռուսների ներկայությունից Ադրբեջանում դժգոհ են բոլորը՝ անխտիր։ Երկրորդ, Արցախին ինքնավարության կարգավիճակի տրամադրելու պարագայում, անգամ այդ հարցի ներառումը բանակցային օրակարգ անխուսափելիորեն հանգեցնելու է մյուս էթնիկ փոքրամասնությունների ավտոնոմիայի իրավունքների բարձրաձայնմանը, հատկապես, վերջին պատերազմում նրանց ներդրման ու զոհողությունների համատեքստում։

Հատկանշական է, որ Արցախի համար այլ էթնոտարածքներին ավտոնոմիայի տրամադրումը կարևոր անվտանգային երաշխիքներից կարող է լինել։

Առաջիկայում ավելի հանգամանալից և փաստարկված կանդրադառնամ թեմային։ Այս փուլում կարևոր է հասկանալ, որ ունենք երկու կարևորագույն խնդիր՝ պահպանել Պաշտպանության բանակը և բանակցային գործընթացն ակտիվացնել՝ հիմնաքարային և կենտրոնական հարց դարձնելով Արցախի ինքնավարության կարգավիճակը՝ փոխկապակցելով Ադրբեջանում միջէթնիկ կոմունիկացիաների համակարգի բարեփոխման առաջարկների հետ։ Ալիևին պետք է պարտադրել բանակցային այս օրակարգը սովետական քարտեզների ու հայկական հողերը ադրբեջանական հռչակելու փոխարեն։

 

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Արցախյան հիմնախնդիր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին