f

Անկախ

Շուշի տանող ճանապարհին սպայական կազմը Ազատենց լքել է ու թողել մենակ, բայց դրանից տղերքը չեն ընկճվել ու շարունակում են պայքարը


Երկու ընկեր` Ազատ Գևորգյանը և Հայկազ Մկրտչյանը ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի առաջին կուրսում միասին էին սովորում, բայց մտերմացան Լուսակերտի ուսումնական գնդում, դարձան անբաժան ընկերներ։ Երկուսն էլ 2019-ի հունվարին էին զորակոչվել բանակ։

Հայկազին ճանաչում եք, նրա մասին ես գրել էի։

Լուսակերտում 6 ամսի ծառայելուց հետո Ազատը ծառայության է անցնում Հադրութում, Հայկազը՝ Տավուշի Մեհրաբներում։

Նոյեմբերի 5-ին Ազատենց դասակին իջեցրել են Շուշի,, ամսի 7-ին ընկել են շրջափակման մեջ, բայց շարունակել են համառ մարտեր մղել:

Ասում են, որ Շուշի տանող ճանապարհին սպայական կազմը Ազատենց լքել է ու թողել մենակ, բայց դրանից տղերքը չեն ընկճվել ու շարունակում են պայքարը։

Ընթացքում Ազատը հասցնում է վիրակապել վիրավոր զինվորներին, օգնություն ցույց տալ, բայց ինքն էլ վիրավորվում է։ Շուշիի ձոր իջնելու ճանապարհին Ազատին մենակ են թողնում ու չեն վերադառնում օգնության։ Վիրավոր վիճակում զանգում է իր ծանոթ բժշկին, վերջինս խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում չքնել, փորձել խնայել ուժերը, որ հնարավոր օգնության հասնելուց ուժ ունենա ասելու իր գտնվելու վայրը։ Այդպես էլ Ազատը վիրավոր վիճակում, արնաքամ լինելով մահանում է Շուշիի մատույցներում, նոյեմբերի 8-ին կամ 9-ին, հստակ հայտնի չէ...

Իր տղայի դին Ազատի հայրը և քեռին երկար ժամանակ չեն կարողանում գտնել։ Փնտրում էին Արցախում, սակայն գտել էին Սովետաշենի դիահերձարանում, ճանաչելի վիճակում... զինվորական գրքույկը՝ գրպանում... դեկտեմբերի 2-ին...

Մինչ զոհվելը Ազատը ծնողներից իմացել էր, որ ընկերը՝ Հայկազը, վիրավորվել է և հոսպիտալում պայքարում է կյանքի համար։ 11 օր կյանքի համար պայքարելուց հետո Հայկազը անմահացավ նոյեմբերի 9-ին, հիվանդանոցում։ 2 ընկեր լքեցին այս երկրային կյանքը գրեթե միաժամանակ...

Գուցե Հայկազը զգացել էր ընկերոջ մահը... գուցե չէր ուզել նրան մենակ թողնել այնպես, ինչպես վարվել էին մարտական ընկերները...

Ազատ Գևորգյան Հայկազ Մկրտչյան 44-օրյա պատերազմ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին