Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է աշխատանքային այցով Սոչի մեկնել։ Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է Gazeta.ru-ն։
«Նախապատրաստվում է Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն», - ասել է նա:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն տարբեր հարցեր` երկկողմ հարաբերություններից մինչև Սիրիայում տիրող իրավիճակ:
Ավելի վաղ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցներ են ունեցել, որոնց ընթացքում քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության հարցեր՝ առաջին հերթին էներգետիկ ոլորտում: