f

Անկախ

Թուրք Փաշաևը իմ Լյովի մոտ չի գալու հասնի, քարով գլուխը կջարդեմ. Զոհված զինծառայողի հայր


Չենք ուզում, որ թուրք Փաշաեւը գա մեր երեխեքի օջախ. Էս մեր երեխեքի տունն է, ինքն անկոչ հյուր է: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը:

Նշենք, որ այստեղ էին հավաքվել զոհված զինծառայողների ծնողները. «Սա պանթեոն չի, գերեզմանատուն չի, մեր երեխեքի տունն է: Ես կանգնել եմ, որ թուրք Փաշաեւը իմ Լյովի մոտ չի գալու հասնի, քարով գլուխը կջարդեմ: Նայեմբերի 23-ին, երբ որ Ղարախանյան Ալեքսանդրի տղա Հարութիկը զանգահարում է, Ղարաբաղ տելեկոմից գալիս են, ես էդ երեխու հոր տանը նստած եմ լինում: Ես կրտսեր սերժանտ Լեւոն Գալստյանի հայրն եմ՝ Արմեն Գալստյանը, ով ծառայում է Ջաբրայիլում:

Երեխու զանգելուց 10 րոպե հետո թուրք Փաշաեւն է տեղյակ եղել, ով գերագույն հրամանատարն էր: Զանգից հետո 30-ից ավելի թարմ խփած մարմիններ թուրքը տվել է մեզ: Դա անտառում եղած երեխեքն են եղել:

Բոլորն էլ տեղյակ են եղել՝ ոնց է հեռախոսազանգը հնչել, շրջափակման մեջ ընկած խմբից: Զանգել են ինձ, որոնց մեջ եղել է իմ եղբոր տղան: Խնդրել են օգնություն, միջամտություն: կապվել ենք բոլոր հնարավոր ատյաններին, պաղատել են՝ հասեք երեխեքին օգնության: Ոչ մեկը մատը մատին չի տվել: Սպասել են թուրքը գտնի անտառներում, երեխեքին ոչնչացնի, մարմինները տա մեզ: Վիդեո կա, որտեղ շղթան վզին կապած քարշ են տալիս, հենց էդ շղթայով էլ բերին տվին մեզ:

Երեխեքը եղել են Մայրամաձոր գյուղում: Իրենք իրենց շորերը փոխել են, հագել են տատիների գործած գուլպաներ: կարտոնից գդալ են սարքել ու արագ-արագ պահածոները կերել են: Հետո համազգեստները փոխել են ու գնացել են Հակակու գյուղ: 

Համ նոյեմբերի 23-ին է զանգել, համ 24-ին: Նոյեմբերի 27-ին երեխու դիակը տվել են Շուշիի տակով»,-ասաց նա:

Դրանից հետո զինծառայողի հորը մոտեցան ոստիկանները և բերման ենթարկեցին նրան:

Նշենք, որ Եռաբլուրում են բարձրաստիճան պաշտոնյաները, լրագրողներին թույլ չեն տալիս առաջանալ:

Լևոն Գալստյան Արմեն Գալստյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին