Օմանի Սուլթանության նորին մեծություն սուլթան Հայթամ Բին Թարիքը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ երկրի անկախության 30-ամյակի կապակցությամբ։
ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, նորին մեծությունը հեռագրում իր անկեղծ զգացմունքներն ու լավագույն մաղթանքներն է հայտնել նախագահ Սարգսյանին:
Նորին Մեծությունը նաև մաղթել է Հայաստանի բարեկամ ժողովրդին հետագա առաջընթաց և բարգավաճում: