f

Անկախ

Առողջապահության նախարարը սկանդալով լքեց խորհրդարանի շենքում ընթացող աշխատանքային քննարկումը


Պատվաստումը պետք է լինի գիտակցված եւ կամավոր։ Քաղաքացիներին պետք է տրամադրվի անկեղծ եւ ճշմարտացի տեղեկություն պատվաստման դրական եւ բացասական հետեւանքների մասին, որպեսզի նրանք կարողանան կողմնորոշվել եւ ինքնուրույն որոշում կայացնել պատվաստման անհրաժեշտության կամ անցանկալի լինելու մասին։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հաձնաժողովի նիստում, աշխատանքային քննարկման ընթացքում, սեպտեմբերի 23-ին ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը։

Պրոֆեսորի խոսքով՝ կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում եւ արտասահմանում, բայց Հայաստանի առողջապահության նախարարությունը ինչ-որ պատճառներով անտեսում է դրանց արդյունքները։ «Ցավոք, ես պետք է նշեմ, որ Հայաստանում այդպես էլ չի իրականացվել դիսկուրս պատվաստման թեմայով, էլ չեմ ասում ավելի լայն թեմայի մասին, ինչպիսին է COVID-19-ին հակազդեցությունը։ Այս բոլոր հարցերը մեր երկրում փորձում են լուծել վարչարարական-հարկադիր մեթոդներով, ինչն անթույլատրելի է»,- ընդգծեց Գրիգորյանը։

Պրոֆեսորը հավաստիացրեց, որ շահերի որեւէ բախում չունի պատվաստանյութեր արտադրող խոշոր բժշկական ընկերությունների հետ։ Նա նշեց իր մասնագիտական գործունեությունը, կատարած հետազոտությունները, գիտական աշխատանքները, որոնք միջազգային ճանաչում են ստացել եւ լայնորեն հրապարակվել են, այդ թվում Հայաստանի սահմաններից դուրս։ «Ես երբեք չեմ զբաղվել ագիտացիայով՝ ուղղված պատվաստման դեմ, եւ չեմ պատրաստվում։ Բայց երբ ինձ հարցնում են՝ արժե՞ արդյոք պատվաստվել, ես միշտ պատասխանում եմ, որ այդ որոշումը պետք է լինի գիտակցված»,- ասաց գիտնականը։

Նա պատվաստման բացասական հետեւանքների բազմաթիվ օրինակներ բերեց՝ նշելով պատվաստման անթույլատրելիությունը հղի կանանց շրջանում։ Գիտնականի խոսքով՝ դա կարող է սպառնալ վիժմամբ։ Նման դեպքեր, ցավոք, արդեն եղել են, ընդ որում՝ տարբեր երկրներում։ Իր բոլոր օրինակները նա հիմնավորում էր՝ նշելով գիտական հոդվածներ, հետազոտություններ, գիտնականների ելույթներ, որոնք կազմակերպվել են այդ թվում նաեւ եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների շրջանակում։

Այդ ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը բժշկական կրթություն չունի, բավական կոշտ ձեւով պահանջեց պրոֆեսորից ապացույցներ ներկայացել։ «Ես խնդրում եմ ձեզ հենց հիմա կոնկրետ նշել, թե որ պատվաստանյութը հակացուցումներ ունի։ Եվ ինչ հակացուցումների մասին է խոսքը։ Խնդրում եմ, մանիպուլյացիայի մի ենթարկեք իմ խոսքերը։ Հղի կանայք ամբողջ աշխարհում պատվաստվում են»,- ասաց նախարարը։

Ի հաստատումն իր խոսքերի՝ Գրիգորյանը գրպանից հանեց թղթի մի կտոր։ Պարզվեց, որ դա ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման հրահանգն է, որի վրա նշված էին հակացուցումները ոչ միայն հղի կանանց, այլեւ կրծքով կերակրող մայրերի համար։ Նախարարը, ամենայն հավանականությամբ, դա չէր սպասում։

Գիտնականը Ավանեսյանին բազմաթիվ անհարմար հարցեր տվեց։ Օրինակ, նա նախարարին հիշեցրեց կառավարության եւ առողջապահության նախարարության համեմատաբար վերջերս իրականացրած բարբարոսական քաղաքականության մասին, որն արգելում էր քաղաքացիներին հարազատների հոգեհանգիստը կատարել բաց դագաղներով։ Ավելին, այն քաղաքացիների դիահերձումը, որոնք կասկածվել էին կորոնավիրուսով վարակվելու մեջ, եւ որոնք հետագայում մահացել են, չէր կատարվում, չնայած որեւէ ապացույց վարակման հնարավոր սպառնալիքի մասին նշված դեպքերում այդպես էլ չի ներկայացվել։ Իսկ հետագայում պարզվեց, որ մահացած մարդուց վարակվել հնարավոր չէ։

Նախարարն, ըստ էության, այդպես էլ չպատասխանեց Գրիգորյանի հարցերին։ Նա քանիցս նշեց, որ իր ժամանակը սահմանափակ է, բազում գործեր ունի, ուստի, որոշ ժամանակ անց, հեռացավ խորհրդարանական հանձնաժովովի նիստից՝ անպատասխան թողնելով քաղաքացիներին հուզող բազմաթիվ հարցեր։

Հիշեցնենք, որ Հայաստանում հոկտեմբերի 1-ից  չպատվաստված աշխատակիցները յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է գործատուներին ներկայացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստի բացասական արդյունքները։ Ցածր աշխատավարձերի հաշվառմամբ, փաստորեն, խոսքը պարտադիր պատվաստման մասին է։

ՀՀ Առողջապահության նախարարություն Անահիտ Ավանեսյան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին