f

Անկախ

Սրտի ցավով արձանագրում եմ, որ մենք չէինք կարող չստանալ Նիկոլ...


Anna Israelyanը շատ հետաքրքիր մի նյութ է իր մոտ դրել. Վանո Սիրադեղյանի հետ տարիներ առաջվա իր հարցազրույցից մի հատված, որը հրապարակվել է 2000 թվականին «Հայք» թերթում։ (ՀՀՇ-ի պաշտոնաթերթն էր)։

Վանոյի՝ մեծն մտածող լինելու մասին վաղուց են լեգենդներ հյուսվում, բայց երբ կարդում եմ այդ տեքստը, վատանում եմ տարածաշրջանային իրականության մասին իր միֆականացված պատկերացումներից ու ժողովրդի մասին պրիմիտիվ խոսքերից։

Լուրջ կասկածներ ունեմ, որ նա միակը չէր այդպիսին (թեպետ այն ժամանակվա շատ ու շատ գործիչների համեմատ՝ հաստատ ավելի զարգացած էր)։ Այնպես էլ չէ, թե հույս ունեմ, որ իրենից հետո էլ պետական գործիչների մեծամասնության մակարդակը կտրուկ աճել էր...

Ինչևէ, որ ասածներս օդում չլինի, ահա մի օրինակ այդ տեքստից. Վանոն պատմում է Մուսթաֆա Քեմալի կենսագրության մի դրվագի մասին ու դրանից հեռու գնացող հետևություններ է անում հայ և թուրք ժողովուրդների «բնավորության» մասին... Ահա այդ հատվածը.

«Ես չեմ կարող զուգահեռը չանցկացնել Քեմալի հետ։ Նույն ժամանակվա սերնդից։ Երբ նա արաբական ճակատի գեներալ էր, հրաժարվեց գլխավոր շտաբի հրամանը կատարել, ճակատամարտ տալ հակառակորդի դեմ։ Եւ նրան ոչ թե գնդակահարեցին, ոչ թե դատեցին, այլ ուղարկեցին ռուսական ճակատ և մի քանի ամիս հետո ուղարկեցին Բուլղարիա՝ դեսպանատան ատաշե։ Մի քանի տարի հանգիստ ապրեց, հետո եկավ և երկիրը փրկեց։ Եկավ բանակ ստեղծեց Անատոլիայում։ Ոչ միայն փրկեց, այլև ստեղծեց մի երկիր, որն այսօր Թուրքիան է. հզոր, լուսավորյալ, ոչ կրոնական... [բլա-բլա-բլա]»։

Ընդհանուր ուղերձն այն է, թե. «Թուրքերն իրենց էլիտային սիրում-փայփայում են, նույնիսկ որոշ չարաճճիություններ (օր․՝ ճակատամարտի բռնվելու հրաման չկատարելը!!!) ներում են, իսկ այդ էլիտաներն էլ հետո գալիս, երկիրը փրկում են»։

Այս հատվածում այն աստիճանի է բոռշած Մուսթաֆա Քեմալի՝ Բուլղարիայում կցորդ լինելու պատմությունը, որ ակնհայտ է դառնում. Վանոն ոչ միայն Քեմալի մասին շատ հպանցիկ էր տեղյակ, այլև ընդհանրապես առաջին աշխարհամարտի պատմությունից բեխաբար էր...

Հիմա շարադրեմ շատ հակիրճ, թե իրականում ինչն ինչից հետո էր ու կտեսնեք, թե ինչ անհուսալիորեն միֆականացված էին Վանոյի (ու, ենթադրում եմ, նաև ՀՀ վերին էշելոնի մյուս ղեկավարներից շատ-շատերի) պատկերացումներն աշխարհաքաղաքականության և տարածաշրջանի մասին...

Մուսթաֆա Քեմալը Թուրքիայում 1909թ․ երիտթուրքական հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր։ Սակայն շատ արագ հակասությունների մեջ է մտնում երիտթուրքերի ղեկավարների հետ ու նրան հաճախ այստեղ-այնտեղ էին ուղարկում, որ քաղաքական կյանքի էպիկենտրոնից՝ մայրաքաղաքից, հնարավորինս հեռու լինի։

1911 թվականի աշնանը սկսվում է թուրք-իտալական պատերազմը Լիբիայում։ Քեմալը մեկնում է Լիբիա։ Ու ոչ գեներալի պաշտոնում, այդ ժամանակ նա դեռ նույնիսկ փոխգնդապետ չէր։

Որևէ տեղեկություն, որ այնտեղ ճակատամարտի բռնվելու հրաման չի կատարել, չգտա։ Եթե թուրքագետներն այդպիսի ինֆո ունեն, խնդրում եմ մեկնաբանեն։

Ամբողջ պատերազմի ընթացքում կռվում է Լիբիայում, միայն պատերազմի վերջում վիրավորվում է + մալարիա կպնում և իրեն ուղարկում են Վիեննա բուժվելու։

Լիբիայում պատերազմը չավարտված, սկսվում է Առաջին Բալկանյան պատերազմը և Քեմալը վերադառնում է Թուրքիա... Երկրորդ Բալկանյան պատերազմի ժամանակ կռվում է Էնվերի հրամանատարության տակ (1913-ի ամռանը)։

Այդ կարճատև պատերազմի ավարտից հետո՝ 1913-ի աշնանը, Քեմալին նշանակում են ռազմական կցորդ բալկանյան ԲՈԼՈՐ երկրներում, իսկ նստավայրը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում էր։ 1914-ի մարտին էլ կոչումը բարձրացնում են՝ Քեմալը դառնում է փոխգնդապետ։ Ոչ գեներալ, ոչ նույնիսկ գնդապետ, այլ ընդամենը փոխգնդապետ։

Այսինքն Վանոյի պատմած. «գեներալ Քեմալը արաբական ճակատում հրամանը չկատարեց, հետո տարան ռուսական ճակատ, հետո նշանակեցին ռազմական կցորդ Բուլղարիայում» պատմական իրականության հետ մոտավորապես նույն առնչությունն ունի, ինչ Դյումայի «Երեք հրացանակիրները» Ֆրանսիայի իրական պատմության...

Ի՞նչ ռուսական ճակատ 1911–13 թվականներին, ի՞նչ գեներալ, ի՞նչ հրաման չկատարել, ի՞նչ «մի քանի տարի հանգիստ ապրեց Բուլղարիայում», եթե 1915-ի փետրվարին արդեն կռվում էր Դարդանելում։

Այս կարգի հեքիաթասացությունը լրիվ նորմալ է գեղարվեստական գրականության հեղինակների համար, բայց ոչ պետության քաղաքականությունը որոշող անձի համար...

Էլ չասեմ, որ նույն Թուրքիայում թե՛ երիտթուրքերը, թե՛ հենց ինքը՝ Քեմալը, իրենց քաղաքական թշնամիներին լավ էլ կոտորում էին, լավ էլ մահապատիժների էին ենթարկում ու հեչ չէին մտածում «թուրք ազգի սերուցքը պահպանելու» մասին։

Մեր այսօրվա խնդիրներից մեկն էլ այն է, որ 18–19րդ դարին հարիր միֆականացված մտածողությամբ պետություն ենք կառուցել։

Սրտի ցավով արձանագրում եմ, որ մենք չէինք կարող չստանալ Նիկոլ... «Կարդացած տղու» և «լավ լրագրող» սուտի կերպարով այդ մարդը գավառամիտ ու քաղքենի, աշխարհի մասին միֆական պատկերացումներով ապրող, գլոբալ զարգացումներից հետ մնացած ու միաժամանակ ծայրահեղ ինքնավստահ մեր էլիտայի միակ հնարավոր տրամաբանական շարունակությունն էր։

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում Վանո Սիրադեղյան Թուրքիա

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին