f

Անկախ

Սոթքի ոսկու հանքը կվերակառուցվի. հարցազրույց GeoPromining-ի ղեկավարի հետ


Ռուսական GeoPromining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլինն ասում է, որ Սոթքի ոսկու հանքը կվերակազմավորվի ու կկարողանա նոր պայմաններում աշխատել:

GeoPromining ընկերությունների խումբն արդյունահանում է իրականացնում Հայաստանի խոշորագույն ոսկու հանքավայրում՝ Սոթքում, հարստացնում է հանքաքարը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում ու արտահանում մաքուր ոսկու կիսաֆաբրիկատը: Բացի այդ, ընկերությունը շահագործում է Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը՝ արտադրելով պղնձի ու մոլիբդենի խտանյութեր: Ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլինը Sputnik Արմենիայի հետ խոսել է նոր պայմաններում աշխատելու հնարավորությունների մասին։ Նրա հետ զրուցել է Արամ Գարեգինյանը։

- Ընկերությունը վերակազմավորում է Սոթքի հանքավայրը՝ հաշվի առնելով սահմանի փոփոխությունները: Արդյո՞ք նման պայմաններում աշխատանքը շահութաբեր է:

- Հանքավայրի մի մասը, որը մնացել է Հայաստանի վերահսկողության տակ, կարող է նախկինի պես շահույթով աշխատել։ Դրա համար ընկերությունը տեխնիկապես ու լոգիստիկ առումով վերակառուցում է հանքը։ Ըստ էության, մենք փոխում ենք դրա ամբողջ դիզայնը, ինչպես նաև կատարում ենք հանքավայրի հետախուզում՝ արդյունահանման շարունակման համար։ Մենք դիտարկում ենք նաև ստորգետնյա մշակման անցնելու տարբերակը: Այնպես որ, մենք լիովին պատրաստ ենք շարունակելու աշխատանքը։

Ոսկու պարունակությունը հանքավայրում մնում է նույն մակարդակի վրա՝ միջինը 3-4 գրամ մեկ տոննայում սուլֆիդային ապարների, 1-1,5 գրամ` օքսիդային ապարների համար:

- Հաջողվե՞լ է արդյոք խուսափել կրճատումներից:

- Մենք առավելագույնս փորձել ենք պահպանել կոլեկտիվը, որ կաթվածահար չանենք արտադրական գործընթացը։

- Վերջերս Հայաստանում պղնձի ու մոլիբդենի խտանյութերի համար ուժի մեջ մտան նոր մաքսատուրքեր։ Իշխանությունն իր որոշումը բացատրում է բյուջեի եկամուտներն ավելացնելու և երկրի ներսում հանքանյութի վերամշակմանը նպաստելու մտադրությամբ։ Արդյո՞ք օրինագիծը քննարկվել է GeoPromining-ի ղեկավարության հետ:

- Ցավոք, ոչ։ Կառավարության մտադրությունները կարելի է հասկանալ, բայց, ցավոք, այդ փոփոխությունների նախագիծը ոչ մի անգամ չի քննարկվել լեռնամետալուրգիական ձեռնարկությունների հետ. մեզ փաստի առաջ են կանգնեցրել։

– Վերջին մի քանի տարիների հաշվետվություններում Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները հիմնականում ցածր շահույթ կամ կորուստներ են ցույց տալիս, թեև շատ մեծ շրջանառություն ունեն: Ռուսաստանում, օրինակ, "Նորնիկելը" կայուն բարձր շահույթ է ցույց տալիս, և նման տուրքերի նախագիծը քննարկվում է նաև ՌԴ-ում։

- Ռուսաստանում նման նախագիծ իսկապես քննարկվում է, բայց ռուսական հանքավայրերում հանքային բազայի պարունակությունը հիմնականում ավելի բարձր է։ Մասնավորապես՝ "Նորնիկելի" պղնձի հանքավայրերում պղնձի պարունակությունը հանքաքարում կազմում է մոտ 2-3 տոկոս, մինչդեռ Հայաստանի հանքավայրերում միջին հաշվով տասն անգամ քիչ է։ Արդյունքում, երբ պղնձի գներն այնքան էլ բարձր չեն, հայկական հանքերը վնասով են աշխատում, իսկ երբ գներն աճում են, դրանք փոխհատուցում են վնասն ու գումար են ուղղում արտադրության զարգացման համար։ Հիմա գները բարձրացել են, բայց եթե նոր հարկերով կրճատեն ձեռնարկությունների շահույթը, դրանք չեն կարողանա զարգացման մեջ ներդրումների նոր փուլ անցկացնել։

- Համաշխարհային շուկաներում ենթադրություններ կան, որ պղնձի ներկայիս թանկացումը երկարաժամկետ կլինի (Էլեկտրամոբիլների ու արևային կայանների աճող պահանջարկի պատճառով): Արդյո՞ք դա լավ հեռանկարներ չի ստեղծում աշխատանքի համար։

- Ոչ ոք չգիտի՝ իրականում որքան երկար կտևի այդ դինամիկան։ Այլ մետաղներն ավելի պահպանողական են կանխատեսման առումով, բայց պղինձը շատ արագ է արձագանքում ցանկացած ճգնաժամային երևույթների։ Մինչ այդ եղել են տարիներ, երբ գները բարձրացել են մինչև 9-10 հազար դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ հետո նորից նվազել են մինչև հինգ և ավելի ցածր։

- Պատրա՞ստ եք ներկայացնել ընկերության դիրքորոշումը Հայաստանի կառավարության հետ երկխոսության ժամանակ:

- Մենք ամեն պահի պատրաստ ենք երկխոսության գնալ պատասխանատու մարմինների հետ և փորձագիտական կարծիքների փոխանակում ենք ակնկալում։

Սոթքի հանքավայր հարցազրույց Ռոման Խուդոլին

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին