f

Անկախ

Խաղաղության և պատերազմի քննիչ հանձնաժողով. Վահե Հովհաննիսյան. Մաս 2


Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ  Վահե Հովհաննիսյանը հրապարակել է քննիչ հանձնաժողովի վերաբերյալ հոդվածի երկորրդ մասը:

Նա, մասնավորապես, գրել է. «Քննիչ հանձնաժողովի խնդիրը ոչ թե մեղավորներ գտնելը կամ առավել ևս նշանակելն է, այլ հետևությունները՝ նոր պատերազմների և նոր սխալների կանխարգելման նպատակով։ Հետևություններ՝ ապագայի համար։ Կարո՞ղ ենք վեր կանգնել մեղավորության նեղ շրջանակից։

Մեղավորի կամ մեղավորների ու նրանց մեղքի բաժնի որոշումը քաղաքական և իրավական այլ պրոցես և այլ գործիքակազմ է ենթադրում։ Դա չի լինելու ԱԺ-ում, դա չի լինելու հանձնաժողովում։

Մենք պետք է ժամանակի բավականին երկար հատվածի համար, որպես պետություն, հասկանանք մեր սխալները։ Դրանք չեն եղել մեկ օրում, չեն եղել մեկ ոլորտում, չեն եղել անսպասելի, չեն եղել մակերեսային։

Մինչև չստիպենք, որ հասարակությունն իրեն տա դժվար հարցեր ու ստիպված լինի լսել դժվար պատասխաններ, մեր երկիրը դուրս չի գալու շոկից, և երկրի փլուզումը չի կանգնելու։

Եթե սա չարվի, ապա թեման կդառնա ընդամենը կաբինետային քննարկման առարկա, որից իշխանությունը դարձյալ կարող է  հաղթող դուրս գալ, ինչպես հունիսի 20 –ի ընտրություններից։ Բայց պետությունը դրանից ոչ մի կերպ չի շահելու։ Ինչ-որ մի սենյակում իշխանությունը կհաղթի ընդդիմությանը։ Հետո՞ ինչ։

Ազգային խայտառակություն է, երբ երկրի ողջ իրականությունը և ընթացքը փոխած ծանր պատերազմից ու պարտությունից հետո հասարակությանը չի անում հարցադրումներ։ Խայտառակությունը մի կողմ. ապագայի համար խիստ վտանգավոր է՝ այսօր չտալ հարցեր ու չանել հետևություններ։

Եթե մենք չենք ուզում հասկանալ խորքային սխալները, ինչպե՞ս ենք հետևություններ անելու։ Ինչպե՞ս ենք գալիք փուլերում դրանցից խուսափելու։ Եթե նույնիսկ պատերազմի հավանականությունը նվազի, ու իրոք գա խաղաղության դարաշրջան, ապա այս տարածաշրջանում խաղաղությունը խիստ մրցակցային ու խիստ ռիսկային է՝ բազմաթիվ նրբությունների վրա հիմնված։ Եթե մենք չունենանք հասարակական, ազգային կոնսենսուսի հիման վրա մշակված կարմիր գծեր, սկզբունքներ, ապա խաղաղ դարաշրջանում մեր կորուստները կարող են լինել նույնքան շոշափելի։

Իշխանությունը օբյեկտիվորեն՝ տեխնիկական կողմում, ուժեղ է. նա ԱԺ-ում մեծամասնություն է։ Պարզվեց, որ ավելի ճկուն է և արագ է որոշումներ կայացնում։

Հանձնաժողովի աշխատանքի տեխնոլոգիաների հարցում հնարավորությունները գրեթե հավասարվում են, և ընդդիմությունն ունի գրագետ քայլերի լուրջ պոտենցիալ։ Կկարողանա՞, թե՞ չէ, այլ խնդիր է։ Գուցե կարողանա, գուցե՝ ոչ։ Գուցե իշխանությունը դարձյալ  ավելի ճկուն գտնվի։

Հանձնաժողովի աշխատանքների բովանդակության առումով, ընդդիմությունն ունի դոմինանտ դառնալու ահռելի հնարավորություն։ Այստեղ ընդդիմության շանսերը շա´տ ավելի մեծ են։

Դրա համար պետք է գտնել ճիշտ բովանդակային ձևակերպումներ, որոնք հասարակությանը կներքաշեն պրոցեսի մեջ։ Պետք է գտնել աշխատանքային ֆորմատներ՝ հանրության տարբեր շրջանակներին  անմիջական մասնակիցը դարձնելու խաղաղության և պատերազմի շուրջ քննարկումներին։ Պետք է վերանայել մի շարք մոտեցումներ։

Շարունակելի»։

Այլընտրանքային նախագծեր խումբ Վահե Հովհաննիսյան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին