f

Անկախ

AUKUS․ դիվանագիտական սկանդալ առաջացրած դաշինքը․ Ինչո՞ւ են միավորվել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտաիան և Ավստրալիան և ինչո՞ւ է կատաղած Ֆրանսիան


AUKUS միությունը, որը ստեղծել են ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը և Ավստրալիան, դարձել է վերջին օրերի ամենաաղմկոտ միջազգային իրադարձություններից մեկը և  երեք մայրցամաք ընդգրկած  դիվանագիտական սկանդալի պատճառ։ Ի պատասխան այս միության ստեղծմանը,  Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպաններին ԱՄՆ-ից  և Ավստրալիայից, ինչը բացառիկ երևույթ է վերջին տասնամյակների համար։

«Անկախն» ի մի է բերել այն ողջ ինֆորմացիան, որը կօգնի հասկանալ AUKUS-ի շուրջ սկանդալային զարգացումները։

Ի՞նչ է AUKUS

AUKUS-ը պաշտպանության ոլորտի նոր դաշինք է Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև, որի ձևավորման մասին հայտարարվել է այս տարվա սեպտեմբերի 15-ին։ Դաշինքը կոչված է ապահովելու անդամ երկրների համագործակցությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ավելի կոնկրետ՝ դաշինքի նպատակն է Չինաստանի աճող ազդեցության դեմ համատեղ դիմակայություն ապահովելը։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան պատրաստվում են դյուրացնել մի շարք կարևոր տեխնոլոգիական  ոլորտներում ինֆորմացիայի փոխանակումը։ Դրանց թվում են  արհեստական բանականությունը, կիբերնետիկական և ստորջրյա համակարգերը, հեռահար հարվածային համակարգերը և այլն։

Արդյոք AUKUS-ը ՆԱՏՕ-ի այլընտրա՞նքն է

Ոչ, քանի որ նոր դաշինքի նպատակներն ու թիրախներն ավելի լոկալ բնույթ ունեն, այն է՝ դիմակայել Չինաստանին։ Իր բնույթով նոր դաշինքն ավելի նման է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և ԱՄՆ-ի  (ANZUS)  դաշինքին, սակայն համագործակցության ավելի ընդգրկուն հնարավորություններով։ Փորձագետների կարծիքով՝ AUKUS-ը գործիք է՝  կոչված  կիրառության այն տարածաշրջաններում, որտեղ ՆԱՏՕ-ն արդյունավետ չէ։ Սակայն նոր դաշինքը չի կարող փոխարինել  այն գործառույթները, որ ՆԱՏՕ-ն իրականացնում է Եվրոպայում։

Վերլուծաբանները նաև նոր դաշինքի ստեղծումը համարում են ուղերձ ՆԱՏՕ-ին՝ այն անվտանգության երաշխավորն է Եվրոպայում, սակայն  իր ոչ միատարրության պատճառով չի կարող լուծել գլոբալ բնույթի խնդիրները, որոնք այս պահին նոր դաշինքի մասնակիցները տեսնում են Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ենթադրվում է, որ նոր դաշինքը, շնորհիվ ներքին հակասությունների բացակայության, կկարողանա ավելի օպերատիվ և կտրուկ գործել։

ԱՄՆ-ն մայրցամաքային Եվրոպայի երկրներին համարում է ոչ հուսալի դաշնակից Չինաստանի և Ռուսաստանի դեմ պայքարում, քանի որ նրանք երբեմն կոմպրոմիսների են գնում։ Ավելի վաղ, ԱՄՆ-ն տևական ժամանակ ապարդյուն փորձել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին  ընդգրկել հակաչինական ոչ ֆորմալ համաձայնագրում։  Ձախողումից հետո ստեղծվել է AUKUS-ը, և այս իրողությունը գաղտնի է պահվել՝ հակազեցությունից խուսափելու համար։

Ի՞նչ կապ ունեն սուզանավերը AUKUS-ի ստեղծման հետ

Դաշինքի շրջանակներում առաջին համագործակցային ծրագիրը լինելու է ԱՄՆ-ում Ավստրալիայի համար նորագույն սերնդի ատոմային սուզանավերի արտադրությունը։ Եվ այս ծրագրի պատճառով պաշտոնական Կանբերրան արդեն չեղարկել է Փարիզի հետ ունեցած մատակարարումների խոշոր համաձայնագիրը։ 2016-ին կնքված համաձայնագրով Ֆրանսիան Ավստրալիայի համար պետք է կառուցեր 12 դիզելային-էլեկտրական սուզանավ։ Գործարքի ընդհանուր արժեքը շուրջ 40-50  մլրդ դոլար էր։

AUKUS-ի այս ծրագիրը առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն իր միջուկային տեխնոլոգիաները  փոխանցում է երրորդ կողմին, բացի իր դաշնակից Մեծ Բրիտանիայից։ Ավստրալիան այսպիսով կդառնա 7-րդ երկիրն աշխարհում, որ կունենա միջուկային հզորությամբ համալրված սուզանավեր։ Ներկայում նման զուզանավեր ունեն ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Հնդկաստանը։

Պայմանագրի չեղարկումն էլ պատճառ է դարձել, որ Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայի դեսպանը Ավստրալիայից և ԱՄՆ-ից  հետ կանչվի խորհրդակցությունների համար։

ԱՄՆ-ի կողմից Ավստրալիային սուզանավերի մատակարարման ժամկետները դեռևս հայտարարված չեն։ Նշենք, որ Ավստրալիան  ունի 6 սուզանավ՝ կառուցված 1980-90-ական թվականներին շվեդական նախագծով։ Այդ սուզանավերը, սակայն, շատ աղմկոտ են և ոչ արդյունավետ։ Մինչդեռ  նոր միջուկային սուզանավերը՝ համալրված հզոր զենքով և «անտեսանելի» դառնալու  տեխնոլոգիաներով, հնարավորություն կտան գերակայել Հնդկական օվկիանոսում և անգամ հետախուզական այցեր  իրականացնել  Հարավ-չինական ծովում, ինչպես նաև հարկ եղած դեպքում ամերիկյան և բրիտանական նավատորմի հետ գործել Մերձավոր և Միջին Արևելքում։

Գիտեի՞ն արդյոք դաշինքի ստեղծման մասին Եվրոպայում

Ոչ։ Պաշտոնական Բրյուսելը դաշինքի ստեղծման  մասին իրեզեկված չի եղել, հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը։ ԵՄ-ում համարում են, որ AUKUS-ի ստեղծմամբ ԱՄՆ-ի հանդեպ որպես գործընկեր և դաշնակից, վստահության խնդիր է առաջանում։

Նոր դաշինքի ստեղծմամբ տնտեսական կորուստներ կունենա նաև Գերմանիան, քանի որ գերմանական ընկերություններից մեկն ընդգրկված էր սուզանավերի մասերի արտադրության գործընթացում։

AUKUS-ի ստեղծումը  Գերմանիան որակել է որպես  ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ուղղված վիրավորանք։ Մերկելի խորհրդականի խոսքով՝  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշնակիցների հետ վարվում է այնպես, ինչպես դոնալդ Թրամփը։ Եվ ներկայում կա վստահության կորուստ Բայդենի ադմինիստրացիայի նկատմամբ։

Ինչպիսի՞ն է լինելու AUKUS-ի աշխարհաքաղաքական դերը

Դաշինքի անդամները AUKUS-ը համարում են պատմական միություն, մինչդեռ Փարիզում այն համարում են դավաճանություն։ Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ստիվեն Լավգրոուվը հայտարարել է, որ  դաշինքը «վերջին 60 տարում աշխարհում պոտենցիալների ամենանշանակալի  միավորումն է»։  Ավստրալիայի վարչապետ Սկոտ Մորիսոնի խոսքով՝ դաշինքը «նոր սերնդի  գործընկերություն է՝ հիմնված վստահության վրա»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ, խոսելով դաշինքի ստեղծման մասին, հայտարարել է, որ Ավստրալիան և Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցներն են, իսկ դաշինքը համարել է «անվտանգության ոլորտում եռակողմ համագործակցության նոր փուլ»։

Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածարջանում խոշոր դերակատարները դրական են գնահատել դաշինքի ստեղծումը։ Նման դիրքորոշում ունեցող երկրներից են Ճապոնիան, Ֆիլիպինները։

Իսկ միջազգային վերլուծաբանները նշում են՝ AUKUS-ի ստեղծումը փաստում է, որ Brexit-ից հետո ԱՄՆ-ն իր ռազմավարական հիմնական  դաշնակից է տեսնում ոչ թե ԵՄ-ն, այլ Մեծ Բրիտանիային։

Չինաստանի արձագանքը

Չինաստանը հայտարարել է, որ սա տարածաշրջանային անվտանգությունը խաթարող և անպատասխանատու քայլ է։  Չինաստանի ԱԳՆ-ն AUKUS-ի ստեղծումը համարել է Սառը պատերազմի ժամանակին բնորոշ, բայց հնացած մտածողության և նեղ աշխարհաքաղաքական մոտեցումների դրսևորում։ Պաշտոնական Պեկինը դաշինքի անդամ երկրներին կոչ է արել հարգել տարածաշրջանի  բնակիչների ձգտումները, այլապես իրենք իրենց շահերին  են միայն վնասելու։

 

ՆԱՏՕ Չինաստան ԵՄ Ֆրանսիա ԱՄՆ AUKUS խմբագրի ընտրանի

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին