f

Անկախ

«Թող Քաշաթաղը հետ բերեն, վաղն իսկ ընտանիքիս հետ կվերադառնամ մեր գյուղ»


 «Թող Քաշաթաղը հետ բերեն, վաղն իսկ ընտանիքիս հետ կվերադառնամ մեր գյուղ, որևէ մեկից ոչինչ չեմ ուզի, ամեն ինչ զրոյից նորից կսկսեմ»,- ասում է 37-ամյա Շահեն Սուլթանյանը։

Հոր հետ յուրովի համամիտ են նաև նրա 6 երեխաները (կրտսերը՝ 3, իսկ ավագը՝ 13 տարեկան)։ Նրանք հաճախ են հարցնում, թե երբ են տուն վերադառնալու, ասում են՝ գյուղում ավելի լավ էր։ Նեղվում են հատկապես իրողությունից, որ հորեղբորն Արցախում են թողել (անհայտ կորել է Ջաբրայիլում/Ջրականում  մղվող մարտերի ժամանակ։ Պատերազմից  մեկ տարի անց նրա ճակատագրի մասին դեռ որևէ տեղեկություն չունեն)։

Սումգայիթի կոտորածները և Սպիտակի երկրաշարժը  դեռ մանուկ հասակում վերապրած Սուլթանյանը հոգնել է տեղից տեղ տեղափոխվելուց, ասում է՝ մտածում էին, որ Քաշաթաղի շրջանի Կումայրի գյուղից հեռանալու առիթ չի լինի, հիմնովին «արմատներ էին ձգել» հայրենի հողում, տուն կառուցել, տնտեսություն ստեղծել։ Մտքով էլ չէր անցնի, որ իր երեխաներին էլ է վիճակված լինելու պատերազմ և տեղահանություն տեսնել։

Սուլթանյանի և գյուղի մյուս բնակիչների  24 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքը, ներկայում թշնամին է վայելում։

Կումայրին գյուղ է  Արցախի  Քաշաթաղի շրջանում՝ Բերձորից 83 կմ հարավ-արևելեք, Որոտան գետի ափին։   2020-ի տվյալներով՝ Կումայրի-Շիրակ համայնքն ուներ 36 տնտեսություն։  1993-ի հոկտեմբերին ազատագրված գյուղը ճակատագրի հեգնանքով թշնամուն է հանձնվել 2020-ի հոկտեմբերին։

Սուլթանյանների ընտանիքը Կումայրիում հաստատվել է 1997թ․։ Շահեն Սուլթանյանն ասում է՝ այն ժամանակ դեռ երեխա էր, չի հիշում, թե ինչու և ինչպես է Սումգայիթի կոտորածներից փրկված իրենց ընտանիքը Սպիտակում,  իսկ երկրաշարժից հետո Գյումրիում հաստատվել, իսկ 97-ին 7 երեխաների հետ Կումայրի տեղափոխվել։ Սակայն մի բան հստակ է հիշում՝ 9 տարի շարունակ ապրել են առանց էլեկտրականության, դպրոցական դասերն ու առաջադրանքներն էլ կատարել է մթության մեջ՝ լամպի լույսի ներքո։ «Երբ գնացինք, գյուղն ավերակ էր։ Միայն կիսաքանդ 4 պատեր էին», - հիշում է նա և հավելում, որ վերաբնակների ջանասիրության արդյունքում աստիճանաբար գյուղը տեսքի է գալիս, նորից կենդանի շունչ ստանում։

Իսկ վերջին տարիներին գյուղն արդեն ուներ վերանորոգված դպրոց, գյուղի գրեթե բոլոր բնակիչներն ունեին իրենց անձնական մեքենան, որով ապահովում էին իրենց ստացած բերքի իրացումը, վերանորոգել էին տները։ «Բարեկեցիկ գյուղ էր»,- ասում է Սուլթանյանը և որպես հիմնավորում իր օրինակը բերում․ գյուղատնտեսությունից ստացած եկամուտով կարողացել է 6 երեխաների կարիքները հոգալ, տունը վերանորոգել, ժամանակակից գույքով և տեխնիկայով կահավորել, մեքենա գնել, ապա այդ ամենը թողել է թշնամուն ու ՀՀ տեղափոխվել։ «Մարդիկ հող էին մշակում, եկամուտը նորից ներդնում հողի մեջ կամ տներն էին վերանորոգում։ Մտածում էինք, որ միշտ Կումայրիում ենք ապրելու»,- ասում է նա։

Պատմում է, որ կորոնավիրուսի համավարակից առաջ Ռուսաստան էր գնացել՝ եղբոր մոտ, 2020-ի գարնանը պիտի վերադառնար։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն, ճանապարհները փակվում են և հայրենիք վերադառնալ չի կարողանում։ Երբ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը, Սուլթանյանը դիմում է դեսպանատուն՝ խնդրելով աջակցել, որ ընտանիքին և հայրենիքին օգնության հասնի։  Սուլթանյանը Հայաստան է հասնում հոկտեմբերի 18-ին, իսկ իրենց գյուղը թշնամուն է հանձնվում հոկտեմբերի 17-ին՝ իր գալուց մեկ օր առաջ։

«Ջաբրայիլից այս կողմ թշնամին որևէ բան չի գրավել, ամեն ինչ հանձնվել է»,- ասում է նա՝ հավելելով, որ իր երեք եղբայրները մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը, Հայաստան հասնելուց հետո ինքն էլ է միացել նրանց։

Խոսելով գյուղի գրավման մասին՝ Սուլթանյանը պատմում է, որ ինքնապաշտպանությանը մասնակցող իրենց համագյուղացիներն են զանգել գյուղի բնակիչներին և տեղեկացրել, որ թնամին մոտենում է գյուղին, պետք է հեռանան։ Բնակիչների տարհանում չի իրականացվել։ Ամեն ոք գյուղից իր ընտանիքը դուրս է բերել ինչպես կարողացել է։

« Մարդիկ իրենք իրենց ուժերով հազիվ են դուրս եկել գյուղից։  Ամեն ինչ թողել դուրս են եկել։ Մարդիկ են եղել, որ ուզեցել են իրենց ունեցվածքը հանել, տանել մոտակա որևէ այլ բնակավայր ապահովության համար։ Չեն թողել․ Զանգելանում/ Կովսականում/  ու Խնձորեսկում պոստ կար, հսկում էին, որ ոչինչ դուրս չբերվի»,- ասում է նա։ Հարցին, թե ինչու չեն թողել, պատասխանում է՝ հիմնավորում էին, որ խուճապ կառաջանա։

« Գույք, անասուն, մեքենաներ․  ամեն ինչ մնացել է»,- ասում է նա և հավելում, որ ընկերներից մեկը համացանցից գտել ու իրեն է ուղարկել ադրբեջանական տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են իր տուն մտնում, քարուքանդ անում ամեն բան և պայթեցնում իր ավտոմեքենան։ Չնայած իր կորուստները հավաստող տեսանյութին, Սուլթանյանը փոխհատուցման ակնկալիք չունի։ Ասում է՝ սեփականության վկայական են ուզում, իսկ  Քաշաթաղի բնակիչների գերակշիռ մասն այն չունի։ «Միայն ավտոմեքենայի սեփականության վկայականն ունեմ, դիմել եմ դրա փոխհատուցման համար։ Տեսնենք»,- ասում է նա։

Նրա խոսքով՝ իրեն, ինչպես և մյուս տեղահանվածներին, առաջարկում են Արցախ տեղափոխվել։ Խոստանում են, որ այնտեղ ամեն ինչով կապահովեն։ Սուլթանյանը, սակայն, հարց է բարձրացնում․ «Ես հողագործությամբ ապրող մարդ եմ։ Արցախի բոլոր  բերրի հողերը, հարթավայրային բոլոր տարածքները հանձնել են։ Գնամ այնտեղ ինչո՞վ  զբաղվեմ, ինչպե՞ս ապրուստ ստեղծեմ»։

Ներկայում Սուլթանյանը իր 6 երեխաներով և ավագ եղբայրը յոթ երեխաներով ապրում են Գյումրիում։ Խոստովանում է՝ աշխատավարձով ընտանիքի կարիքները հոգալը բարդ է, չի հասցնում։ Ստեղծված պայմաններում Սուլթանյանը ոչ ապագայի որևէ տեսլական ունի, ոչ էլ դրական ակնկալիք։

«Իմ հոգու խորքում ուզում եմ հավատալ, որ Քաշաթաղը մի օր նորից մերը կլինի։ Բայց այս  կառավարության օրոք դժվար նման բան լինի, քանի գնում, ավելի շատ տարածքներ են տալիս։ Ուզում եմ հավատալ, բայց հիմք չեմ տեսնում։ Ավելին, եթե այսպես եթե շարունակվի, չեմ բացառում, որ երեխաներիս հետ երկրից կգնամ։ Մարդկանց չթողեցին, որ գոնե իրենց տան ունեցվածքը հանեն, այսօր էլ որևէ բանով չեն աջակցում և չեն էլ ուզում փոխհատուցել։ Ասում են՝ ինչ իմանանք, ով տանն ինչ է ունեցել»։

Սուլթանյանը չի հավատում նաև ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու հեռանկարին, որը վերջին շրջանում ակտիվ քարոզվում է։ «Չեմ պատկերացնում, որ հնարավոր է ադրբեջանցիների հետ խաղաղության մեջ ապրել։ Ֆանտազիա է։ Ճանապարհների բացվելու դեպքում էլ  իրենցից միշտ վտանգ է սպառնալու»,- ասում է նա։

Լուսանկարը՝ «SPUTNIK Հայաստան»-ի

կորսված հայրենիք Արցախ Քաշաթաղ Կումայրի խմբագրի ընտրանի

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին