f

Անկախ

Կարենը, 3-4 տեղից վիրավոր վիճակում, առանց հրամանատարի և առանց օգնության մնալով, ինքնասպան է լինում, որպեսզի գերի չընկնի


Միրզոյան Կարենի հոր՝ Arturի հետ էի հանդիպել։ Կարենի պատմությանը շատերն են ծանոթ, ովքեր էլ չէ, կարճ ներկայացնեմ։

Կարենը «Ցոր»-ում էր ծառայում, հակատանկիստ էր։ Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլիի), Քարինտակի մարտերին էր մասնակցել, իսկ վերջում ավտոմատը տվել են ձեռքն ու տեղափոխել Շուշի, որտեղ էլ ճանապարհին ընկել են շրջափակման մեջ։ Դասակի հրամանատարը՝ ոմն Հայկ Գևորգյան, զանգում է «Ցոր»-ի հրամանատարին ու խաբում, ասելով, իբր ողջ դասակը զոհվել է, ինքը մենակ է։ Հրամանատարն էլ ասում է՝ դե արի Ստեփանակերտ։ Սա էլ գետով փախչում, գնում է Ստեփանակերտ, այնինչն այդ նույն ժամանակ իր դասակից 4 զինվոր, Կարենն այդ թվում, դեռ ողջ են լինում։ Այդ զանգից որոշ ժամանակ անց նույն դասակից Եղիազարյան Հակոբն է զանգում ու «Ցոր»-ի հրամանատարից օգնություն խնդրում, որ իրենց դուրս բերեն այնտեղից։ Հրամանատարը զարմանում է, որ տղաներից դեռ ողջ մարդ կա, բայց այդպես էլ չեն կարողանում նրանց դուրս բերել Շուշիի մատույցներից։ Այնտեղ հասցնել կարողացել էին, դուրս բերել՝ ոչ...

Կարենը, 3-4 տեղից վիրավոր վիճակում, առանց հրամանատարի և առանց օգնության մնալով, ինքնասպան է լինում, որպեսզի գերի չընկնի։

Ու արդեն 10 ամիս է նախաքննություն է ընթանում, պարզելու համար, թե այդ Հայկ Գևորգյանը մեղավո՞ր է զինվորներին լքելու ու կաշին փրկելու համար, թե՞ ոչ... ու դա էն դեպքում, երբ տղերքից մեկը զանգել է տուն և ասել, որ հրամանատարը թողել, փախել է իրենց։ Հարազատները զանգել են էդ հրամանատարին, ասել՝ հետ գնա էրեխեքի մոտ, դա էլ լացել ա, բա` չեմ կարա, ուշ ա...

Կարենի հայրը դա էր ասում, ասում ա՝ մենք օրենքով են արդար դատի սպասում, բայց, եթե իրենք պետք ա սենց ջուր ծեծեն, մենք մեր հարցերը մեղավորների հետ մեր ձեռքերով կլուծենք։

Արթուրն էն ծնողներից ա, ով սթափ ա մտածում, գիտի ում է տվել իր որդուն ու գիտի, թե ումից էլ պետք ա պահանջի։

Վաղը պատերազմի սկսման 1 տարին ա։ Առ այսօր զինվորին թողած ու փախած և ոչ մի հրամանատար պատասխանատվության չի ենթարկվել։ Հա, ձևական քր.գործեր հարուցվել են, բայց ոչ ավելին...

Խելքի բերեք ձեր իրավապահ համակարգը, էսքան բանի միջով անցած ծնողներին հանցանքի մի դրդեք...

Կարեն Միրզոյան Արամ Գևորգյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին