f

Անկախ

Հարեւանի հետ խոսելը չի խանգարում բանակդ ամրացնելուն. Բանակդ ամրացրու, ո՞վ է ձեռքդ բռնել. Էդմոն Մարուքյան


Ես որեւէ զգացողություն չունեմ, որ 44-օրյա պատերազմից դասեր են քաղվել, զգացողություն չունեմ, որ Հայաստանում առկա հանրային քննարկումները մտել են մի հուն, որտեղ բոլորն անկեղծ են եւ ասում են, թեն ինչու է այս ամենը եղել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Անկեղծությունն ամբողջությամբ բացակայում է հանրային քաղաքական քննարկումներից, դա նշանակում է, որ մեկ տարում դասեր քաղելու մասին խոսակցություններն անիմաստ են:

Ինչ վերաբերում է պատերազմի պատասխանատուներին, դուք գիտեք, որ պատերազմը տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի պլանով, ծրագրով, ամբողջ աշխարհի աչքի առջեւ: Այդ սպառնալիքները, որ կան մեր պետականության, մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, այսօր էլ կան»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք տեղյակ է, թե ինչ դրական ազդակներ են իրար փոխանցում Էրդողանն ու Փաշինյանը, Մարուքյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ, ես էլ ձեզ պես մամուլից եմ հետեւում:Իմ ընկալումն այն է, որ հարեւան երկրների հետ որեւէ ձեւով դիալոգ սկսելու միտված քայլեր են փորձում անել, բայց որքանով են դրանք ճիշտ կազմակերպված, դա առանձին քննարկելու թեմա է, բայց ոչ այսօր:  Երկու տարբերակ կա՝ կամ պատերազմ հայտարարել հարեւան երկրներին, կամ խոսել այն մասին, որ դու  խաղաղություն ես ցանկանում եւ պատերազմի նախաձեռնողը չես: Այսօր էլ Ադրբեջանը պնդում է, որ պատերազմը Հայաստանն է սանձազերծել, հետեւաբար կարեւոր է, որ հայկական կողմը խոսում է խաղաղությունից, ասում է՝ ես պատրաստ եմ խաղաղության, դուք պատրա՞ստ եք, թե ոչ: Այդ երկրները ցույց են տալիս, որ պատրաստ չեն՝ տարբեր նախապայմաններ առաջ քաշելով: Ես չեմ հասկանում այդ քննարկումը, որ անդադար ասվում է՝ այ քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան են հարձակվել, մենք ինչ կարող ենք անել: Այսինքն ի՞նչ պետք է անենք, պետք է պատերազմ հայտարարե՞նք իրենց: Մենք պատրա՞ստ ենք այդ պատերազմին: 1915-ին Ցեղասպանություն է եղել, 2018-ին հայ-թուրքական հարաբերություններ են եղել, դեսպան ենք ունեցել Թուրքիայի: Հետեւաբար պետք չի դրանք իրար հետ խառնել: Խոսել հարեւանների հետ մի բան է, քո երկրի անվտանգությունն ամրացնելը մեկ այլ բան է: Հարեւանի հետ խոսելը չի խանգարում բանակդ ամրացնելուն: Բանակդ ամրացրու, ո՞վ է ձեռքերդ բռնել, զենք առ, տնտեսությունդ վերականգնի, ո՞վ է ձեռքերդ բռնել, խրամատներդ փորիր, ինժեներական գործդ արա, դա ինչ կապ ունի ում հետ ես խոսում: Տնային աշխատանքը պետք է արվի, մեկը մյուսի հետ կապ չունի: Մյուս կողմից շատ մեծ դիվանագիտական աշխատանք կա տանելու: Եթե մենք լավ կազմակերպված ու հետեւողական լինենք, կարող ենք նաեւ պատասխանատվության հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում, նաեւ տարբեր երկրներում համընդհանուր իրավազորության ներքո»,-ընդգծեց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին