f

Անկախ

Գործ ունենք անելու. Արթուր Վանեցյան


2020 թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ այն, ինչը կանխատեսելի էր, ինչի մասին խոսում էինք ամիսներ առաջ, ինչը փորձում էինք կանխել: Վաղ առավոտյան տեղեկացանք Արցախի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով սկսված Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը`անդրադառնալով ղարաբաղյան երրորդ պատերազմի մեկնարկի տարելիցին:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայրենիք» կուսակցության անունից հայտարարեցինք Հայաստանի և Արցախի պետականությունների և հայկական բանակի շուրջ անմնացորդ համախմբման և ողջ կարողությամբ հաղթանակին նպաստելու մասին՝ մի կողմ թողնելով քաղաքական բոլոր տարաձայնությունները։ Ցավոք, ունեցանք այն, ինչ ունենք՝ հազարավոր զոհեր, հայրենիքի խոշոր հատվածների կորուստ և երկփեղկված հասարակություն։

Այսօր համոզմունքս մեկն է՝ պետք է բոլորս միասին և յուրաքանչյուրս իր հերթին ապրենք և գործենք այնպես, որպեսզի փոքրիշատե արժանի լինենք այն տղերքի գործին, որոնք նահատակվեցին հայրենիքի պաշտպանության համար: Պետք է անենք նույնիսկ մեր ուժերի ներածից ավելին, լինենք հաստատակամ, շրջահայաց և չնահանջենք մեր նպատակներից այնպես, ինչպես տղերքը, որոնք մինչև վերջ ամուր կանգնեցին հանուն մեր սուրբ հողի։

Որպես ազգ և պետություն, մեր փրկությունը հզոր երկրի և միասնական հասարակության կառուցման մեջ է, որի ուղղությամբ էլ ջանք ու եռանդ չենք խնայելու:

Սա է լինելու տղերքի հիշատակը վառ պահելու և նրանց հանդեպ մեր պարտքը գոնե փոքր-ինչ հատուցելու միակ ճանապարհը։ Մնացածը ածանցյալ է և երկրորդական։

Հ.Գ. Գործ ունենք անելու․․.»։

Արթուր Վանեցյան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին