f

Անկախ

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն իրավունք չունի լինել քննիչ հանձնաժողովի նախագահ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը բարձրաձայնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո: Չնայած ընդդիմադիրների ու փորձագետների խորհուրդ-հորդորներին, թե ավելի ճիշտ կլինի պարիտետային հանձնաժողով ձեւավորել, իշխանությունը տեղի չտվեց ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարեց՝ հանձնաժողովը ձեւավորվելու է խորհրդարանի համապատասխան՝ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հիման վրա:

Իշխող թիմը չի թաքցնում, որ ստեղծվելիք հանձնաժողովի նախագահն Անդրանիկ Քոչարյանն է լինելու, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկությունների, անձամբ է որոշում, թե քննիչ հանձնաժողովի կազմում իշխանության քվոտայով ովքեր են ներկայացված լինելու:

Փաշինյանն ու թիմակիցները, որ զօրուգիշեր հայտարարում են, թե քննիչ հանձնաժողովը վերերկրային մի կառույց է լինելու, քննելու եւ բացահայտելու է պատերազմի հետ կապված ամեն մի դրվագ՝ իր վրա վերցնելով թե՛ քննիչի, թե՛ դատավորի ու դատախազի գործառույթները, կարծես մոռանում են՝ ըստ իրավական նորմերի՝ ենթադրյալ հանցագործն իրեն վերագրվող հանցագործության վարկածները քննելու իրավունք չի ունենում:

Անդրանիկ Քոչարյանը, պատերազմի ժամանակ հույժ կարեւոր պաշտոն զբաղեցնելով, փաստորեն պետք է ոչ միայն իր, այլ իր ներկայացրած քաղաքական թիմի քայլերն ու դրանից բխած սխալները, բացթողումները քննի: Դա ակնհայտորեն կարող է կաշկանդել պաշտոնյային հանգամանքներն առավել մանրամասն ու համակողմանի քննել: Վերոնշյալ դիտարկումն իրավաօրենսդրական նորմերով իհարկե չի կարգավորում, ու այն ավելի շատ քաղաքական տիրույթում է, բայց թույլ է տալիս եզրակացնել, որ իշխանությունը պատերազմի հետեւանքները քննող քննիչ հանձնաժողովի նախագահությունը ո՛չ ընդդիմությանը, ո՛չ էլ մեկ այլ՝ փոքրիշատե չեզոք անհատի չի ուզում զիջել:

Քոչարյանի գլխավորությամբ, հիշեցնենք, նաեւ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն էին ուսումնասիրվել: Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում արդեն բացահայտվել էին որոշ միֆեր, որոնք իշխանությանը, մեղմ ասած, ձեռնտու չեն, մասնավորապես՝ թե պատերազմի ժամանակ զինվորները սոված են եղել, խոտ են կերել կամ բահերով են կռվել, տանկերում ջուր է լցված եղել. այս ամենը հենց զինվորներն էին հերքել:

Հարց է առաջանում՝ իշխանությունն այժմ ինչպե՞ս է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն անելու, եթե նախկինի փորձը ցույց տվեց, որ հանձնաժողովում ներառված, ռազմական գիտելիքներ գրեթե չունեցող, բանակում չծառայած պատգամավորները «Ապրիլյանի» հանձնաժողովում որեւէ օգուտ չէն տվել, քաղաքական հանձնարարականները տգեղ կատարելուց բացի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

անդրանիկ Քոչարյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին