f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛․Դավիթ Տոնոյանը հավատում էր, որ շատ շուտով Նիկոլ Փաշինյանը կրկին իրեն կանչելու է և առաջարկելու է նոր պաշտոն


«Հրապարակի» լուրը` Դավիթ Տոնոյանի տան խուզարկության եւ ձերբակալության մասին, մեծ աղմուկ է առաջացրել: Ոմանք սպասում էին նման զարգացումներին, որովհետեւ բռնել-պատժելու շոուները պակասել են եւ այս իշխանությունը նոր բեմականացումներ պետք է կազմակերպի, որպեսզի երկիրը կառավարելու իր անկարողությունը ստվերի եւ հասարակության ուշադրությունը շեղի:

Մյուս կողմից` պատերազմի մեկամյա տարելիցն է եւ մարդիկ արդարացիորեն հարց են տալիս` վերջապես ովքե՞ր էին պատերազմում պարտության մեղավորները եւ ինչո՞ւ մինչեւ հիմա չեն պատժվել: Եւ շատերը չեն էլ խորանալու հերթական շոու-քրգործի մեջ եւ չեն հարցնելու, թե ինչպե՞ս կարող է 2011 թվականին իրականացված զենքի գնումը լինել 2020 թվականի պատերազմի պարտության պատճառը եւ եթե անորակ հրթիռներ են գնել եւ պետական միջոցներ վատնել, իսկ ինչքա՞ն միջոց է վատնվել չկրակող ՍՈՒ-երի գնման համար եւ ո՞վ է դրա մեղավորը:


Սակայն մեր հրապարակած լուրերը` Դավիթ Տոնոյանի եւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի տան խուզարկությունների եւ հավանական ձերբակալության մասին նաեւ ոմանք զարմացրել ու զայրացրել են ոմանց: Ամենածանրը տարել են Տոնոյանի ընկերներն ու մերձավորները: Քիչ առաջ մեզ հետ կապվեց նրա ընկերներից մեկը եւ վրդովված մեկնաբանեց կատարվածը:

Նա ասում է, որ պատերազմից հետո` երբ Փաշինյանն ազատեց Դավիթ Տոնոյանին, իրենք գիտեին եւ նրան զգուշացնում էին, որ իրեն քավության նոխազ են դարձնելու եւ ամենահարմար պահին Նիկոլ Փաշինյանը նրան «փուռն» է տալու` փրկելով իր կաշին:

Տոնոյանին հորդորում էին խոսել, պատմել, թե ինչ է կատարվել իշխանության ներսում` ինչպես ժամանակին խոսեցին Արթուր Վանեցյանը, Վալերի Օսիպյանը, Միքայել Համբարձումյանը: Բայց նա լռում էր եւ հավատում էր, որ սա ժամանակավոր է եւ շատ շուտով Նիկոլ Փաշինյանը կրկին իրեն կանչելու է եւ առաջարկելու է նոր պաշտոն զբաղեցնել: Տոնոյանը հավատում էր, որ ՀՀ վարչապետն անպայման «գնահատելու է իրեն», գնահատելու է իր լռությունը եւ նվիրվածությունը` երբ այսքան շատ են նրան դավաճանողները:  

 

Դավիթ Տոնոյան Նիկոլ Փաշինյան 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին