f

Անկախ

Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքը ներկայացնել որպես պատերազմի հետեւանքների հետ համակերպում. Մամիջանյան


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԵԽԽՎ սեպտեմբերի 27-ի լիագումար նիստում ունեցած ելույթը:

«Հարգելի տիկնայք և պարոնայք,

 

 

Մենք այստեղ բոլորս քաղաքական գործիչներ ենք, բայց վստահաբար կարող եմ ասել, որ ձեզանից և ոչ ոքի մտքով չի անցել, որ մուրճը կարող է քաղաքական բանավեճի գործիք լինել։ Որպեսզի իմանաք, մուրճը իշխող կուսակցության առաջնորդի գլխավոր գործիքն էր 2021 թվականի հունիսին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Եվ խոսքս, բնավ, փոխաբերական իմաստ չունի։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բոլոր մարզերում հանրահավաքներ էր անցկացնում՝ մուրճն իր գլխավերևում թափահարելով։ «… մուրճը, առաջին հերթին, ձեր գլխին կկոտրվի...»,- ասաց նա՝ ընդդիմության կողմնակիցների մասին խոսելիս։ Իսկապես, մուրճը դարձավ Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների խորհրդանիշը։

Ինչպես կարող եք տեսնել զեկույցում օգտագործված «...մրցունակ և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված» սահմանումը մուրճի սպառնալիքի ներքո անցկացված ընտրությունների նկարագրման լավագույն տարբերակը չէ։ Նման ձևակերպումը շատ վատ և վտանգավոր ազդակ է բոլոր այն երկրների իշխանություններին, որոնք անարդար ընտրություններ անցկացնելու ցանկություն ունեն։

Միջազգային կառույցների լռությունը հանգեցրեց «մուրճի» ֆիզիկական կիրառմանը։ Ընդդիմությանը սատարող տեղական իշխանությունների ներկայացուցիչներից մեկին ծեծի ենթարկեցին մարզպետի գրասենյակում։ Հայաստանում բոլորը գիտեն այդ դեպքի մասին, մինչդեռ անվտանգության տեսախցիկները խորհրդավոր կերպով կոտրվել են։

Գործընթացը շարունակվում է անգամ խորհրդարանի գործող անդամների նկատմամբ. իմ գործընկեր պարոն Արմեն Գևորգյանին, ով ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության և Հայաստանի պատվիրակության անդամ է, քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական մեղադրանքների պատճառով թույլ չտրվեց մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին։ Փաստացի, խորհրդարանի ընդդիմադիր ներկայացուցիչների գրեթե 60%-ին արգելված է լքել երկիրը։

Այսօրը՝ սեպտեմբերի 27-ը, իմ երկրի համար ծանր օր է։ Մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ։ Պատերազմ՝ խաղաղ բնակչության դեմ։ Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից եկած վարձկանների և արգելված զինատեսակների կիրառմամբ։ Պատերազմ, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի մասնակի օկուպացիայի և էթնիկ զտումների:

Իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև 44-օրյա պատերազմի արդյունքների հետ համակերպում։ Որպես ԵԽԽՎ-ում իմ երկրի ներկայացուցիչ՝ ես պարտավոր եմ բարձրաձայնել հայության դիրքորոշումը. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա և Լեռնային Ղարաբաղի տարածքների դեօկուպացիան անխուսափելի է»,- նշված է ելույթում:

Ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել էին մեկնել Ստրասբուրգ Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականացված ապօրինի արգելքի պատճառով:

Հայկ Մամիջանյան ՖԲ Գրառում արտահերթ խորհրդարանական ընտրություններ 44-օրյա պատերազմ

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին