Attitude պորտալի փոխանցմամբ՝ բրիտանացի արտիստ Բեն Ուիշոուն առաջարկել է, որպեսզի հաջորդ Ջեյմս Բոնդին համասեռամոլ մարմնավորի։ Գրում է Gazeta.ru-ն։ Ինքը ՝ Ուիշոուն, խաղացել է Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի մի քանի հատվածներում: Նա կարծում է, որ Բոնդի դերում համասեռամոլ դերասանի հանդես գալը կլիներ կինոարդյունաբերության իրական առաջընթացի նշան:
«Իհարկե, ես կցանկանայի դա տեսնել: Ես հավատում եմ այնպիսի աշխարհի ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուրը կարող է մարմնավորել ցանկացած կերպար, և հրաշալի կլիներ, եթե արտիստի սեքսուալությունը չազդեր այն փաստի վրա, թե արդյոք նա կարող է արժանանալ նման դերի, թե ոչ », - ասել է նա:
Նա մատնանշել է, որ բացահայտ բրիտանացի համասեռամոլ դերասանները շատ չեն, սակայն, իր կարծիքով՝ Լյուկ Էվանսը և Ջոնաթան Բեյլին հարմար կլինեն Ջեյմս Բոնդի դերի համար: