f

Անկախ

«Աջակցությունը Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի վայրագության հրատապ անհրաժեշտություն է». Le Figaro (Ֆրանսիա)


Ճիշտ մի տարի առաջ Ադրբեջանը ներխուժեց Լեռնային Ղարաբաղ:  Մինչ հայերը սգում են իրենց զոհերին, ֆրանսիական «SOS Chrétiens d'Orient» («Փրկեք Արևելքի քրիստոնյաներին») հասարակական կազմակերպության տնօրեն Բենջամին Բլանշարը հիշեցնում է օկուպացիայի դաժանությունների մասին և դատապարտում է դիվանագիտական անգործությունը:

Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի ներխուժումից մի տարի անց Հայաստանը ավելի, քան երբևէ, օգնության կարիք ունի և միջազգային աջակցություն պետք է ստանա, որպեսզի դիմակայի իր ռազմատենչ հարևանների ճնշումներին:

Մենք հիշում ենք, որ ընդամենը մի տարի առաջ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական զորքերը, թուրքական ուժերի և սիրիական վարձկան ջիհադիստների օգնությամբ, Անկարայի հրամանով գրոհեցին Լեռնային Ղարաբաղի վրա:

Այդ տարածաշրջանը, որ կոչվում է նաև Արցախ, պատմականորեն Հայաստանի տարածք է, և այդ տարածքը 1994 թ. անկախություն ձեռք բերեց Ադրբեջանից արյունահեղ հակամարտությունից հետո: Քանի որ Բաքուն այդպես էլ չճանաչեց Արցախի ինքնորոշման իրավունքը, պատերազմը դադարեցվեց 1990-ականների կեսերին և լրացրեց «սառեցված հակամարտությունների» երկար ցուցակը: Ամեն տարի երկու գլխավոր հակառակորդների վեճը շատ զինվորների կյանք էր խլում սահմանի երկու կողմերում:

Հակամարտության դաժան վերականգնումը մի տարի առաջ և Արցախի մի հատվածի անօրինական գրավումը Ադրբեջանի կողմից խլեց գրեթե 5000 մարդու կյանք, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային լուրջ ճգնաժամեր առաջացրեց: Այդ անօրինական օկուպացիան, ուղեկցվելով քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնություններով նրա էթնիկ պատկանելության և կրոնի պատճառով, մերկացրեց Եվրոպան ջլատող հակասությունները, ինչպես նաև դիվանագիտության անկարողությունը: Կարելի՞ է շարունակ պնդել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, մարդասիրական արժեքներ քարոզել և պայքարել խտրականության դեմ, երբ հարևանիդ թողնում են, որ մեռնի կողքիդ՝ դռան հետևում: Այս հարցն արդեն իսկ բովանդակում է պատասխանը:

Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի կարգի ստորագրումից հետո, երբ Արցախից խլվեց նրա տարածքի մեծ մասը, չափազանց տագնապալի նորություններ սկսեցին հասնել օկուպացված տարածքներից: Հայկական մշակութային ժառանգության հուշարձանները պարբերաբար վանդալիզմի են ենթարկվում, հատկապես՝ եկեղեցիներն ու գերեզմանոցները: Բնաչությունը ենթարկվում է նվաստացումների: Ադրբեջանը, որ հսկում է մերձակա ջրի աղբյուրները, փորձում է զրկել ջրից  Արցախի մայրաքաղաքը՝ Ստեփանակերտը: Ի լրումն՝ հայ ռազմագերիները նախկինի պես անօրինական պահվում են Բաքվում՝ խախտելով Ժնևյան կանվենցիան պատերազմի իրավունքի և հրադադարի համաձայնության մասին:

Եվ սա դեռ բոլորը չէ: Արցախի սահմաններից դուրս էլ, Ադրբեջանին սահմանակից շրջաններ են շարունակ ներխուժում ադրբեջանցի զինվորները՝ նպատակ ունենալով քշել հայերին իրենց բնակավայրերից: Իլհամ Ալիևի կառավարությունը նույնիսկ չի թաքցնում Հայաստանի մյուս շրջանները բռնակցելու մտադրությունները: Հայ զինվորները պարբերաբար զոհվում են ադրբեջանական բանակի կրակոցներից, խախտվում է հրադադարի կարգը:  

Այս անարդար և անհամաչափ ագրեսիան յուրահատուկ արձագանք է ունենում: Քանի որ Թուրքիան մինչև հիմա ժխտում է 1915 թվականի ցեղասպանությունը, Անկարան և Բաքուն ևս մեկ անգամ նոր մահացու բախման սպառնալիք են ակնարկում, որում նրանք կռվելու են հայերի դեմ: Ադրբեջանի կողմից Արցախի հողերի օկուպացիան  ցավալիորեն հիշեցնում է, թե ինչպես 1975 թ. Թուրքիան անօրինական բռնակցեց Կիպրոսի կեսը: Այդ վտանգներին դեմ հանդիման հայերը, որոնք ապրում են դեռ Արցախի չօկուպացված մասում, հայտնվել են բացարձակ ընչազուրկ վիճակում:  Դիվանագիտության անգործությունը փոխատուցելու համար միայն Ռուսաստանը և մի քանի հասարակական կազմակերպություններ են օգնում տեղում՝ թեթևացնելով նրանց տառապանքները:

2020 թ. սեպտեմբերին «SOS Chrétiens d'Orient» կազմակերպությունը մշտական գրասենյակ է բացել Հայաստանում և մի քանի մարդասիրական ծրագրեր է իրականացնում. շտապ օգնություն, տների, եկեղեցիների և ճանապարհների վերակառուցում և վերանորոգում, որոնք ավերվել են պատերազմի հետևանքով,  ոռոգման աշխատանքներ և ծառատունկ, աջակցություն տնտեսական զարգացմանը անասունների բուծման և գյուղատնտեսության զարգացման ճանապարհով: Այդ սահմանափակ, բայց որոշակի գործերը օգնում են հայ բնակչությանը մնալու իրենց հողում և գոյության միջոցներ ապահովելու:

Բայց անհրաժեշտ միջոցառումներն այդքանով չեն ավարտվում: Դեռ պետք է վերականգնել բազմաթիվ ավերված շենքեր, Արցախի գրավյալ տարածքներից փախստականներին ընդունելու հետ աճում է աղքատությունը, պատերազմում վիրավորվածները պետք է ֆիզիկական վերականգնում և մասնագիտական վերաինտեգրում անցնեն, վերքերը, կապված հակամարտության հետ, մնում են մարդկանց գիտակցության մեջ: Իհարկե, Հայաստանին ցույց է տրվում մարդասիրական օգնություն, որպեսզի ամոքի հակամարտության  հետևանքով ստացած վերքերը, ինչպես նաև ապահովի հայ բնակչության երկարաժամկետ բարեկեցությունը:

Սակայն անհրաժեշտ է նաև քաղաքական ու դիվանագիտական ջանքեր գործադրել: Հարկ է, որ եվրոպական երկրները Ռուսաստանի հետ համատեղ գործողություններ ձեռնարկեն, որպեսզի Հայաստանին մենակ չթողնեն դեմ առ դեմ թուրք-ադրբեջանական զավթողականությանը: Բացի բնական օգնությունից բարեկամ երկրին, խոսքը դիվանագիտական սկզբունքների բարձրաձայնման մասին է:

Աղբյուրը

Բնագիրը՝ «Il devient urgent de soutenir l'Arménie face aux exactions de l'Azerbaïdjan»

 

Աշխարհում Ֆրանսիա արցախյան պատերազմ «SOS Chrétiens d'Orient»

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին