f

Անկախ

2020թ․ հուլիսին Բերդի սահմանագոտում հրետակոծված տների վերականգնման առումով վատ վիճակ է


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 14-ին հիմք ընդունելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի 2021թ․ սեպտեմբերի 9-ի հանձնարարականի պահանջը, որոշել է Բերդի տարածաշրջանի հրետակոծության հետեւանքների վերականգնողական աշխատանքների հետ կապված հարցերն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծել։ Խմբի կազմում ընդգրկվել են Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Միսաք Մելքումյանը , ՏԿԱԵ նախարարության, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներ։ Մարզպետը աշխատանքային խմբին հանձնարարել է սեպտեմբերի 15-17-ը ուսումնասիրել Բերդի տարածաշրջանի հրետակոծության հետեւանքների վերականգնողական աշխատանքների հետ կապված հարցերը, բողոքները, զեկուցել իրեն եւ սահմանված ժամկետում տեղեկատվություն ներկայացնել ՏԿԱԵ նախարարություն։

2020թ․ հուլիսի 12-13-ը տեղի ունեցած հրետակոծությունից տուժել են Բերդ համայնքի Չինարի, Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը։ Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ հրետակոծության վնասների վերացման աշխատանքների առումով Չինարիում խնդիրներ չկան։

Ն․ Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը հայտնեց, որ վերոհիշյալ հանձնաժողովի անդամները իրենց գյուղ չեն եկել , հրետակոծված տների վերականգնման աշխատանքները կիսատ-պռատ, փնթի են կատարվել,հրետակոծված 3 առանձնատներում վերականգնողական աշխատանքներ չեն կատարվել։

Այդ տներից մեկի սեփականատեր Գարիկ Լալայանը բողոք-նամակներ է գրել վարչապետին, վարչապետի աշխատակազմի ղեկավարին, Տավուշի մարզպետին, սակայն ոչ մի արդյունք չկա։ Լ․ Առաքելյանի խոսքերով՝ ինքը գրավոր դիմել է քննչական վարչություն, որպեսզի քննությամբ հաստատեն այդ 3 առանձնատների հրետակոծությունից վնասված լինելը, սակայն պատասխան չի ստացել։

Վերականգնողական աշխատանքներն անհամաչափ են արվել, գյուղացիներից մեկի տունը հիմնանորոգել են, մեկ ուրիշի հրետակոծված տանը ոչ գործ չի արվել։

Հրետակոծված տներից մեկում դուռ եւ պատուհան են տեղադրել, սակայն դրանց տակը եւ կողքերը չեն սարքել։ Լ․ Առաքելյանը հայտնեց, որ համագյուղացիները վերականգնողական աշխատանքների կապակցությամբ ամեն օր իրեն են բողոքում։ Այժմ վերականգնողական աշխատանքները դադարեցված են, շինարարները պատճառաբանում են , որ գումար չկա։

Այգեպարի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը հայտնեց, որ մարզպետարանի նշված հանձնաժողովի անդամները եղել են իրենց գյուղում, ծանոթացել իրավիճակին։ Այգեպարի հրետակոծված տներից մեկի տանիքը չի նորոգվել, հրետակոծված մեկ այլ տան տանիքը նորոգվել է, սակայն տան ներսում վերականգնողական աշխատանքներ չեն կատարվել,իսկ տանտերը 3 երեխաների մայր, այրի է։

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում Տավուշի մարզ հրետակոծություն

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին