f

Անկախ

Պետպատվերի վաղաժամ սպառվելը համակարգային խնդիր է, մարդիկ զրկվում են անհետաձգելի բժշկական օգնությունից․ ՄԻՊ


Առողջապահության ոլորտում պետպատվերի վաղաժամ սպառվելը համակարգային խնդիր է, մարդիկ զրկվում են անհետաձգելի բժշկական օգնությունից․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

-----------------

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են պետպատվերի սպառման պատճառով անվճար բժշկական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրները:

Երեկ ՀՀ կառավարության նիստում ընդգրկված՝ ոլորտային ֆինանսական միջոցների վերաբաշխման առաջարկները կարևոր են, բայց խնդրի կարճաժամկետ լուծում են։

Այնուամենայնիվ, խնդիրն ունի համակարգային բնույթ։

Հետագայում նման իրավիճակները բացառելու նպատակով անհրաժեշտ են պետության լրացուցիչ քայլերը մարդկանց առողջության պահպանման սահմանադրական իրավունքն իրապես երաշխավորելու ուղղությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դեռևս մեկ շաբաթ առաջ գրություն է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարություն մարդկանց անվճար բուժօգնության տրամադրման համար նախատեսված գումարի սպառման հարցերով։

Խնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև մամուլի հրապարակումների մշտադիտարկում:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերող հասարակական կազմակերպությունների հետ: Պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ պետպատվերը սպառված լինելու պատճառով մարդիկ չեն կարողանում իրացնել պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը: Արդյունքում խախտվում են մարդկանց իրավունքները։

Օրինակ՝ մի դեպքում 1-ին խմբի զինհաշմանդամություն ունեցող անձը տարել է կաթված և հետազոտությունների, բուժսպասարկման նպատակով շտապ օգնության համար տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Հիվանդանոցներում հրաժարվել են նրա բուժսպասարկումն իրականացնել պետպատվերի շրջանակներում՝ պատճառաբանելով, որ սպառվել է գումարը, իսկ հիվանդանոցներից մեկում էլ հայտնել են, որ բուժսպասարկումը կիրականացվի վճարովի հիմունքներով: Որոշ ժամանակ անց նույն մարդու առողջական վիճակը վատթարացել է, առաջացել է կրկնակի կաթվածի վտանգ, և բժիշկը տրամադրել է մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ուղեգիր, սակայն պետպատվերի շրջանակում այն իրականացնել այդպես էլ չի հաջողվել:

Որոշ դեպքերում մարդիկ բուժհաստատություններում ուղղորդվել են հետազոտությունների կամ բուժօգնության նպատակով հերթագրվել հաջորդ տարվա համար: Այս դեպքում, թեև բժշկի կողմից ցուցված հետազոտությունները չեն որակվել անհետաձգելի անհրաժեշտության, սակայն ուղղակիորեն կապված են անձի առողջության պահպանման իրավունքի հետ և դրանք հետաձգելը կհանգեցնի անձի առողջության համար անդառնալի հետևանքների:

Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն արտահիվանդանոցային դժվարամատչելի հետազոտություններին, այլ նաև ստացիոնար բուժօգնությանը:

Այսպես, դեպքերից մեկով վիրավորում ստացած անձին ցուցված վիրահատություններից առաջինն իրականացվել է պետպատվերի շրջանակներում, իսկ երկրորդը հնարավոր չի եղել անվճար իրականացնել, քանի որ պետության հատկացրած տեղերը սպառվել են:

Եղել են դեպքեր, երբ նեղ մասնագետների կողմից ցուցվել է վիրահատական բուժում՝ ինչպես վերականգնողական, այնպես էլ առողջության հետագա վատթարացումը կանխարգելու նպատակով, տրամադրվել են ուղեգրեր, սակայն պետպատվերի շրջանակում վիրահատությունները չեն իրականացվել անորոշ ժամկետով, ինչը հանգեցնում է առհասարակ առողջության վերականգնման անհնարինության:

Մեկ այլ դեպքում՝ հաշմանդամություն ունեցող երեխային տրամադրվել է Երևանում դժվարամատչելի հետազոտության ուղեգիր։ Երեխային հետազոտելու նպատակով մարզից տեղափոխել են Երևան, սակայն չեն կարողացել օգտվել անվճար բուժսպասարկումից՝ պետպատվերի հատկացված քանակը սպառված լինելու պատճառով:

Պետպատվերի՝ ժամանակից շուտ սպառման դեպքեր արձանագրվել են նաև նախորդ տարիներին, բայց, որպես կանոն, այդ խնդիրն առաջ է եկել տարեվերջին, ոչ թե մի ամբողջ եռամսյակ առաջ կամ ինչպես ներկայում, այնպես էլ նախկինում իրականացվել են նախատեսված միջոցների վերաբաշխումներ, ինչը չի կարող բացառել հետագայում նման իրավիճակների առաջացումը։

Այս համակարգային խնդիրն էլ ավելի է սրվել նոր կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով:

Ուստի, Պաշտպանն արձանագրում է, որ, որպես համակարգային խնդրի լուծում, պետք է դիտարկել բուժման պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը, որը կձևավորի նոր սոցիալական ինստիտուտ, ինչպես նաև բժշկական ծառայությունների ֆինանսավորման նոր մոտեցում:

Առողջության պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրմամբ կապահովի բնակչության որոշակի խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ պետության պարտադիր մասնակցության պայմանով:

ՀՀ ՄԻՊ առողջապահություն պետպատվեր

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին