Huffington Post պարբերականի փոխանցմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ SARS-CoV-2 վիրուսը, որը առաջացնում է նոր կորոնավիրուսային վարակը, վարակում է ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձանց, վարակելիությունը երկու խմբերի միջև տարբերվում է: Գրում է Gazeta.ru-ն։
Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ միջին հաշվով, պատվաստանյութ ստացած COVID-19- ով հիվանդների մոտ այլ մարդկանց վարակելու ունակությունը հօդս է ցնդում մոտ 5,5 օրվա ընթացքում, այն դեպքում, իսկ պատվաստված չլինելու դեպքում՝ 7,5 օրվա ընթացքում:
Սինգապուրցի գիտնականները պարզել են, որ պատվաստված մարդիկ, եթե նույնիսկ վարակվում են վիրուսով, շատ ավելի հավանական է, որ նրանց հիվանդությունը անցնի ասիմպտոմատիկ: Այն ազդում է նաև վարակելիության վրա, քանի որ այդ հիվանդներն ավելի քիչ են հազում և փռշտում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսային վարակի ներկա ալիքի ախտանիշները տարբերվում են նախորդից: