f

Անկախ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցներն արտացոլված են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (ICS) ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի գանգատում


ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի ներկայացված Հայաստանի գանգատում (https://bit.ly/3zAE5Es) օգտագործված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արտահերթ զեկույցներն ու փաստահավաք աշխատանքի արդյունքում ձեռք բերված այլ ապացույցներ։

Մարդու իրավունքների պաշտպանի փակ զեկույցներից ևս մեջբերումներ են պարունակում գանգատում, իսկ այդ փակ զեկույցները հասանելի են դատարանին դիմումին կցված տարբերակով։

Գանգատն ունի առանձին մասեր, որոնք վերաբերում են հայկական կողմի գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային ու դաժան վերաբերմունքին։ Այստեղ հղումներ կան նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերջերս հրապարակած զեկույցին (https://bit.ly/3ER4Nwd), որում ցույց է տրված կոնկրետ ապացույցներով Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու հարցում։

Գերիներին ու քաղաքացիական անձանց իրավունքներին առնչվող հատվածում առկա է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին ևս մեկ հղում, որտեղ մանրամասն ներկայացվում է, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում (https://bit.ly/3zBMUh7):

Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Հայաստանի գանգատում մանրամասն շարադրված է Ադրբեջանում հայատյացությունը, իսկ որպես ապացույց ներկայացված է նաև Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հրապարակած համատեղ արտահերթ զեկույցը (https://bit.ly/2W9RpBU)։ Այն հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք է:

Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում ունենալով երեխաների:

Գանգատում Ադրբեջանի ոճրագործությունների և էթնիկ զտումների քաղաքականության ապացուցման մասում օգտագործված են Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների արտահերթ փակ զեկույցները, որոնք վերաբերում են էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանություններին ու վայրագություններին։

2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջակա գյուղերի նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածների ու հրետակոծությունների առնչությամբ փաստահավաք աշխատանքների վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը ևս արտացոլված է գանգատում (hայերեն՝ https://bit.ly/3udNDnW, անգլերեն՝ https://bit.ly/39RzTpz

Գանգատում առանձին տեղ է հատկացված հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ադրբեջանական զինված ծառայողների կողմից 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Այս բաժնում ևս հղում է կատարված Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փաստագրած տեսանյութին (https://bit.ly/3o1P9s6), որը վերաբերում է Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին ցինիզմով անարգելուն ու վանդալիզմի ենթարկելուն։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ այս դեպքը թե´ էթնիկ, թե´ կրոնական հիմքով բացահայտ ատելությամբ կատարված արարք է: Ընդ որում, խոսքը ոչ թե առանձին ինչ-որ դեպքի մասին է, այլ սա Ադրբեջանում տարիների ատելության ու թշնամանքի համակարգված քաղաքականության արդյունքն է, որ շարունակվում է նաև ներկայում:

ՀՀ ՄԻՊ

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին