Վերջապես Հայաստանի մասին պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ գոնե ինչ-որ թվեր են հայտնվել։ Իհարկե, ցանկալի կլիներ ավելի մարամասն, ըստ պատվաստանյութերի ու սեռատարիքային խմբերի, ինչպես նաև դոզաների, բայց ինչ կա, դրա համար էլ Աստծուն փառք։ Իսկ հիմա թվերը (բոլոր հղումները մեկնաբանություններում)։
Եվ այսպես, Հայաստանի չափահաս բնակչությունը կազմում է 2,591,316 մարդ (տես ԿԸՀ սայթ)։
Հայաստանում այսօրվա դրությամբ արձանագրվել է կովիդի 264,690 դեպք։
Հայաստանում գոնե մեկ դոզա պատվաստանյութ ստացել է 377,405 մարդ, իսկ 2 դոզան՝ 133,031 մարդ (սա մի քիչ հնացած տվյալ է, շնորհակալ կլինեմ, եթե ավելի թարմ տվյալ տաք)։
Հայաստանում կովիդով հիվանդացել է պատվաստված 640 քաղաքացի։
Այսպիսով, չպատվաստված քաղաքացիների թիվը 2,213,911 է կազմում։ Չպատվաստված վարակվածների թիվը՝ 264,050։
Արդյունքում ունենք, որ Հայաստանում կովիդով հիվանդացել է
չպատվաստված յուրաքանչյուր 8-րդ քաղաքացին (2,213,911/264,050)
պատվաստված յուրաքանչյուր 590-րդ քաղաքացին (377,405/640)