Շուշիում վերջին տարիներին ի շարս այլ շինությունների կառուցվում էին համալսարանների մասնաճյուղեր, ուր ուսանելու համար անգամ Հայաստանից, կոնկրետ Սյունիքից ուսանողներ կարող էին գնալ Շուշի ու պատրաստվում էին գնալ։ Շուշիում տների գները տարեցտարի բարձրանում էին։ Ինքդ ես սիրում տան գներով Հայաստանի տնտեսության մասին դատողություններ անել։ Դե ասեմ իմանաս, որ այնտեղ տան գները բարձր էին։
Այդ քաղաքը դառնալու էր Արցախի ու հայության մշակութային, կրթական կենտրոն, եթե այն ադրբեջանական չհամարեիր, ադրբեջանցիների ընտրյալ վարչապետ։ Որ այս հարցը չտայիր, պետք է Շուշիում գոնե լինեիր այդ ամբողջ 30 տարվա ընթացքում, ոչ թե հանձնելուց մի քանի օր առաջ։