Սննդաբան Աննա Բելոուսովան պատմել է, թե ինչպես հնդկաձավար պատրաստել, որպեսզի հնարավոր լինի հացահատիկից առավելագույն օգուտ քաղել: Գրում է Gazeta.ru-ն։
Բելոուսովայի խոսքերով՝ հնդկաձավարը կարող է իդեալական նախաճաշ լինել, քանի որ հագեցածությունից բացի, այն տալիս է էներգիա օրվա առաջին կեսին և ավելի քիչ կալորիա է պարունակում, քան վարսակը:
«Նախ անհրաժեշտ է հնդկաձավարը չոր տապակի մեջ լցնել, և միայն այն բանից հետո, երբ հնդկաձավարի հոտը տարածվի, այն կաթսայի մեջ լցնել և եփել թույլ կրակի վրա: Եվ երբ ջուրը սկսի համարյա եռալ, ավելացնել յուղը, քանի որ հնդկացորենի և կենդանական ճարպերի համադրությունը օգտակար է», - նշել է սննդաբանը:
Նա հավելել է, որ հնդկաձավարը հարուստ է երկաթով: Որպեսզի այն արագ յուրացվի օրգանիզմում, կարելի է ավելացնել պապրիկա, լոլիկ կամ նարնջի հյութ: